Եթե ես հայրենասեր չլինեի, հիմա վաղուց այստեղ չէի լինի. Նաիրա Մովսիսյանը՝ իր սկանդալային հարցազրույցի մասին

10 մայիս 2018 13:01
Եթե ես հայրենասեր չլինեի, հիմա վաղուց այստեղ չէի լինի. Նաիրա Մովսիսյանը՝ իր սկանդալային հարցազրույցի մասին

Համացանցում հայտնվել է փոքրիկ տեսանյութ, որտեղ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշում է, թե չի կարծում, որ փողոցային պայքարով իշխանափոխություն տեղի կունենա, նաեւ ավելացնում, որ հայերը քոչվոր ցեղ են ու հավելում՝ «Մենք միասնական ազգ չենք եղել, չենք եւ չենք էլ լինի, եւ իմաստ էլ չկա որեւէ բան փոխելու: Ամեն մարդ պետք է սկսի աշխատել հանուն իրեն, որովհետեւ ոչ մեկ, ոչ ոքի համար պարտավորություն չի կրում: Դա դեռ պատմությունից է եկել, դեռ Արշակ թագավորն էր ուրիշ հողում «տուզիկ», իսկ իր հողում՝ թագավոր: Ինչի մասին է խոսքը, մենք իմ համար եղել ենք քոչվորական ինչ-որ մի ցեղ»:

Դերասանուհու այս որակումները համացանցում բուռն քննարկումների պատճառ են դարձել: Նա արդեն իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել՝ բացատրելով, թե ինչ իմաստով է հայերին քոչվոր ցեղ անվանել: Life.panorama.am-ի հետ զրույցում Նաիրան նշեց, որ այս հարցազրույցը ամիսներ առաջ է եղել, եւ չի հասկանում, թե ինչու է միայն հիմա հրապարակվել, իր խոսքով՝ դա է վկայում նաեւ տեսանյութում իր՝ վերարկույով լինելը: Դերասանուհին բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել.

«Եթե ես հայրենասեր չլինեի, հավատացեք հիմա վաղուց այստեղ չէի լինի, քանի որ շատ հնարավորություններ եմ ունեցել եւ ունեմ Հայաստանից հեռանալու համար: Եթե հայրենասեր չլինեի, հանրահավաքի օրերին երեխուս չէի թողնի եւ էստեղից-էնդեղից ջուր չէի մատակարարի մեր ժողովրդին: Եթե չուզեի, մի վայրկյան ավել այս երկրում չէի մնա, ինձ ոչինչ չի պահում, բացի հայրենիքի նկատմամբ սերը: Տեսանյութի վերաբերյալ ասեմ, որ ինձ սկզբում չէին ասել, թե ինչի մասին եմ խոսելու, իսկ եթե մարդիկ վիրավորվել են «քոչվոր» բառից, ես արդեն ներողություն խնդրել եմ եւ կրկին հայցում եմ բոլորի ներողամտությունը: Իրակաում, քոչվոր ասելով՝ նկատի եմ ունեցել այն մեծ արտագաղթը, որը վերջին տարիներին ահռելի թվերի է հասել:
 Ես գնում եմ օդանավակայան՝ ընկերներիս ճանապարհելու, եւ սրտի մեծ ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ մեր հայրենիակիցները անգամ չգիտեն ինչ են անելու դրսում, բայց գնում են, միայն թե ազատվեն, միայն թե կարողանան իրենց գոյությունը պահել: Այդ երեւույթին ինչ անուն ուզում եք տվեք՝ արտագաղթ, քոչվոր, թե մեկ այլ բան, կա խնդիր՝ մարդիկ գնում են եւ դա ցավալի է: Այս տեսանյութը վաղուց  է նկարվել, իսկ մեկ ամիս առաջ ոչ մեկ չգիտեր, թե փողոցային պայքարն ինչպես կավարտվի: Ես էլ շատերի նման վստահ չէի, որ հաջողություն կունենա այդ պայքարը, ես նրանց միացա այն ժամանակ, երբ լսեցի, որ 100.000 մարդ կա դրսում: Ապրիլի 21-ից ես ամեն օր դուրս եկա փողոց ու ոչ միայն մասնակցեցի պայքարին, այլեւ այդ ամենը ուղիղ եթերով լուսաբանեցի»,- նշեց Նաիրա Մովսիսյանը:

Արշակ թագավորի վերաբերյալ վիրավորական խոսքի համար եւս դերասանուհին ներողություն խնդրեց.

«Ես էլ եմ այս նույն ազգից, հաստատ մեկնաբանություն գրողներն ինձնից շատ չեն սիրում մեր երկիրը: Եթե ես վիրավորում եմ այս ազգին, ուրեմն առաջինն ինձ եմ վիրավորում: Այնպես որ, մեկնաբանություններ գրողները թող հասկանան, որ մեր հողերն իրենց սեփականությունը չի, ես եւս այս երկրի քաղաքացի եմ: Ինչ վերաբերվում է Արշակ թագավորին, ես կրկին ներողություն եմ խնդրում, պարզապես այդ պահին խոսելիս՝ չկարողացա այլ բառ գտնել»:

Մինչ իշխանափոխությունը Նաիրա Մովսիսյանը վստահ էր՝ փողոցային պայքարը հաջողություն չի ունենա, այս պահին, երբ դա արդեն իրականություն է, դերասանուհին նշեց.

«Նրանք, ովքեր այդ օրերին տեսել են մեր երիտասարդների աչքերը, որոնցում շատ մեծ հույս կար, հաստատ ինձ հետ կհամաձայնեն, որ հենց նրանց աչքերում առկա հույսով սպասելիքներ ունենք նոր իշխանությունից: Եթե հանկարծ ինչ-որ մեկը փորձի մեր ջահելների հույսերը չարդարացնել, ես ինքս կխեղդեմ նրանց»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ