Կարգին Հայկոն՝ մշակույթի նախարար նշանակվելու մասին

10 մայիս 2018 17:44
Կարգին Հայկոն՝ մշակույթի նախարար նշանակվելու մասին

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ուղղաթիռով այցելեց Շուշի՝ մասնակցելու Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին: Համացանցում մի խումբ օգտատերերի կողմից քննարկման առարկա դարձավ այն, որ ուղղաթիռով Փաշինյանին ուղեկցել է նաեւ պրոդյուսեր Հայկ Մարությանը: Վերջերս նաեւ մեծ քննարկման առարկա է դարձել, որ ապագա կառավարությունում Հայկ Մարությանը կարող է զբաղեցնել մշակույթի նախարարի պաշտոնը: Այս հարցերի շուրջ Armtimes.com-ը պարզաբանումներ է ստացել հենց իրենից:

- Պարոն Մարության, երեկվանից սոցցանցերում քննարկվում է, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղաթիռով Արցախ եք գնացել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, եւ վերջիվերջո ինչո՞ւ էիք ուղղաթիռով գնացել:

- Դա պատվերով հոդվածներ են, ըստ իս, մարդիկ հասկանում են, որ սա պատվեր է: Ոչինչ, բան չկա, իրենց էլ կարելի է հասկանալ: Ինչ կապված է այցի մասին, ես շատ հաճախ եմ գնում Արցախ, շատ միջոցառումների եմ մասնակցում այնտեղ` ժողովրդի հետ: Մայիսի 9-ը դա մեր համահայկական, համաժողովրդական տոնն է: Շատ եմ այցելում Արցախ, տարբեր այլ գործունեություններով, չեմ ուզում հիմա պատմեմ, որպեսզի տպավորություն չստացվի, թե ինքս ինձ գովում եմ:

Բնականաբար, երեկ Հայաստանի այդ մեծ հաղթանակից հետո, ինձ համար շատ կարեւոր էր գտնվել Արցախում, եւ դա ընդհանրապես կապ չունի պարոն Փաշինյանի այցի հետ: Կա պաշտոնական մաս, եւ կա ընկերական մաս, բացի այս ամեն ինչից՝ պարոն Փաշինյանն իմ ընկերն է, եւ մենք ընտանիքներով ընկերություն ենք անում:

- Որպես ընկեր ե՞ք պարոն Փաշինյանի հետ ուղղաթիռով գնացել:

- Ընդհանրապես ուղղաթիռով գնալու միտք չկար, պարոն վարչապետը գիշերը գնում էր Արցախ, ես նրան ճանապարհում էի, եւ արդեն պայմանավորվածություն կար, որ ես էլ իմ մեքենայով պետք է գնամ եւ այնտեղ միգուցե եւ կտեսնվեինք: Ես մենակ պետք է գնայի եւ պարզվեց, որ ուղղաթիռում ազատ տեղ կա, ինձ առաջարկեցին՝ ուղղաթիռով գնալ, քանի որ դրանից ո՛չ պետական բենզինն էր ավելի ծախսվելու, ո՛չ էլ ուղղաթիռին էր ինչ-որ բան լինելու: Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս:

Իմ գնալը իմաստ ունեցավ այն առումով, որ Արցախի ժողովուրդը ինձ տեսնելով շատ ուրախացավ, ես ժողովրդի հետ էի, պարոն Փաշինյանն էլ իր պաշտոնական այցն էր իրականացնում: Նաեւ առանձին զորամաս եմ այցելել, զրուցել եմ զինվորների հետ: Իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ, որը միշտ անում եմ, ուղղակի այս անգամ տեսախցիկների առաջ եմ հայտնվել:

- Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն: Չէ՞ որ դարեր ի վեր մեր մշակույթը փոխանցվել է հաջորդ սերունդներին, առանց այդ նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում կփակեմ այն, եւ  գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը):

Շարունակությունն՝ այստեղ:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ