Շուշանը ժողովրդի ուսերին նստած բարձրացավ այդ պաշտոնին. Մարինա Թագակչյան

07 մայիս 2018 13:43
Շուշանը ժողովրդի ուսերին նստած բարձրացավ այդ պաշտոնին. Մարինա Թագակչյան

ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում շատերի կողմից խիստ քննադատության է արժանանում: Հատկապես մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրութան քննարկումից հետո, երբ ՀՀԿ խմբակցության անդամ Շ. Պետրոսյանը դեմ քվեարկեց ժողովդրի թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ չմիացավ տասն օրից ավելի տեւած հանրահավաքին, առաջացրեց ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ հայտնի արվեստագետների, ընդհուպ մինչեւ իր կոլեգաների զայրութը:

Երգահան Մարինա Թագակչյանն իր ֆեյսբուքյան էջում այս առիթով արտահայտվեց կտրուկ եւ պահանջեց, որպեսզի Շուշան Պետրոսյանի «Զինվոր մայր» երգը, որի հեղինակը Մարինան  է, հեռացվի YouTube-ից: Նա մասնավորապես նշել էր.

«Հայրենիք գաղափարի վաճառական տիկին, ինչպես Ձեզ էժանացնեն,եթե դուք առանց այդ էլ վաճառվում եք լիկվիդացման գնով! Ու ես այս չարչուն եմ վստահել իմ երգերից ամենասուրբ՝«Զինվորի մայր» երգը!!! Արգելում եմ այն յութուբում մնալու իրավունքին!!! Կոչ բոլոր երգահաններին, ում երգերը երեւէ կատարել է այս «երգչուհին»:

Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է երգահանի հետ, եւ հետաքրքրվել՝ Մարինա Թագակչյանը գրառումից զատ այլ քայլեր արե՞լ է՝ տվյալ երգը YouTube-ից հեռացնելու ուղղությամբ, եւ թե արդյոք նա, իրավունքներ ունի տվյալ երգի նկատմամբ, երբ այն անձամբ է տվել Շուշան Պետրոսյանին եւ վերջինս արդեն մի քանի տարի է, ինչ կատարում է այն:

«Անկեղծ ասած՝ այդ գրառումը գրել էի, որպեսզի արձագանքեն պատասխանատուները երգը համացանցից հեռացնելու ուղղությամբ: Ուրիշ այլ կերպ ես չէի կարող գործել, քանի որ տվյալ երգը ես չեմ տեղադրել YouTube-ում: Ես իմ ցանկությունն էի հայտնել, քանի որ չեմ ուզում անունս կապված լինի այդ երգչուհու հետ: Ինչ վերաբերվում է իրավունքներին, անշուշտ ունեմ նման պահանջ ներկայացնելու իրավունքը, քանի որ դեռ 15 տարի առաջ այս երգը ես չեմ վաճառել նրան, այլ նվիրել եմ եւ անգամ գործքավորումն եմ ես արել եւ վճարել եմ ընդհուպ մինչեւ ստուդիայի գումարը: Այն ժամանակ, ըստ իս եւ ըստ շատերի, Շուշանն այսօրվա որակները չուներ, կամ էլ ուներ, բայց թաքցնում էր, արտահայտված չէր: Տարիներ առաջ ես սիրով եմ երգը նրան տվել եւ հպարտացել եմ, որ իմ գրած երգը Շուշան Պետրոսյանն է կատարում, իսկ այսօր ես չեմ հպարտանում, այսօր ես ամաչում եմ դրա համար: Սա իմ զայրութն էր, որն արտահայտեցի իմ տիրույթում, որի իրավունքն էլ, իհարկե, ունեմ»,- ընդգծեց Մարինա Թագակչյանը՝ հավելելով.

«Գիտեք, վերջին օրերին շատերի մասին կարելի է զայրութով խոսել, բայց ես խոսել եմ կոնրետ իմ ոլորտի մարդու մասին: Որպես արվեստագետ քաղաքացի՝ ինձ իսկապես վրդովվեցրեց Շուշան Պետրոսյանի վարվելաձեւը»:

Հարցին, թե Շուշան Պետրոսյանի հատկապես ո՞ր քայլն է երգահանին զայրացրել՝ ՀՀԿ խմբակցությանը հարե՞լը, թե՞ ժողովրդի թեկնածու Ն. Փաշինյանին չքվեարկելը, պատասխանեց.

«Գիտեք, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե Շուշանը քաղաքական որ թեւից է, նա կարող էր լինել յուրաքանչյուր կուսակցությունից: Յուրաքանչյուր հարցի շուրջ, այդ թվում կուսակցության շուրջ մենք ունենք մեր դիրքորոշումն ու կարծիքը, եւ ոչ մեկ դրա վրա չի կարող բռնանալ, բայց կա մի պարզ ճշմարտություն՝ գոյություն ունի ազգ եւ ժողովուրդ, որի առաջ յուրաքանչյուրս ենք հաշվետու՝ անկախ՝ տարբեր հարցերի շուրջ մեր դիրքորոշումներից: Շուշանը ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ է, նա ժողովրդի ուսերին նստած բարձրացավ այդ պաշտոնին, ժողովուրդը նրան կերտեց եւ այդ նույն ժողովուրդը աղիողորմ խնդրում ու պահանջում էր կանգնել իրենց կողքին, որը նա այդպես էլ չարեց. Այ սա ինձ զայրացրեց: Գիտեք, Շուշանի՝ ժողովրդի կողքին կանգնելով կարող է եւ ոչինչ էլ չփոխվեր, բայց մարդկանց համար դա մեծ սրտհովանք կլիներ: Նրանք ուզում էին իրենց Շուշանին իրենց կողքին տեսնել, բայց հակառակ կողմից ոչ մի քայլ չարվեց: Ես էլ երկար սպասեցի՝ հուսալով, որ նա կանի այդ քայլը, եւ միայն վերջերս կատարեցի այդ գրառումը»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ