Քիչ, սակայն կան մարդիկ, ովքեր արժանի են կրել այդ կոչումը. Տիգրան Ներսիսյան

04 մայիս 2018 15:23
Քիչ, սակայն կան մարդիկ, ովքեր արժանի են կրել այդ կոչումը. Տիգրան Ներսիսյան

Մայիսի 2-ին ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրաժարականն ու նախարարության դիմաց հավաքված ցուցարար-մշակութային գործիչներին միանալը շատերին զարմացրեց: Ցուցարար-արվեստագետների ցանկությունը հենց դա էր, որպեսզի ՀՀ Մշակութային նախարարը իրենց միանա, սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ով է լինելու նրան փոխարինողը եւ արդյոք նա նույնքան ջերմությամբ կընդունվի, ինչին 1.5 տարի առաջ արժանացավ Արմեն Ամիրյանը, երբ ստանձնեց այդ պաշտոնը:

Այս հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Հայասատանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ:

«Արմեն Ամիրյանն իմ՝ արդեն 30 տարվա ընկերն է, ու լավ ճանաչելով նրան՝ իր հրաժարականն առանձնապես անակնկալ չէր ինձ համար: Ես շատ լավ գիտեի, որ նա սկզբունքային մարդ է եւ ընդունակ է նման քայլ կատարել: Միաժամանակ, հանուն արդարության նաեւ պետք է ասել, որ արվեստագետների քայլը եւս մեծ էր Արմեն Ամիրյանի որոշման հարցում. Նրանք ընդամենը ուզում էին, որպեսզի իրենց նախարարն իրենց կողքին լինի, իսկ հրաժարականի հարցը երկրորդ պլան էր մղված: Ինձ համար շատ գնահատելի էր թե Արմեն Ամիրյանի, թե ամբողջ մշակութային դաշտի քայլը՝ լինել ժողովրդի կողքին: Սա շատ լավ օրինակ է, որ ամեն ոլորտի նախարարը պետք է լինի տվյալ ասպարեզում գործող մարդկանց կողքին: Իսկ Ա. Ամիրյանը երբեք մշակույթից կտրված չի եղել»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Թե ով հաջորդիվ կզբաղեցնի ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը, Տիգրան Ներսիսյանը դժվարացավ կանխատեսումներ անել, բայց նաեւ նշեց, որ նույն ինքը՝ Արմեն Ամիրյանը, կարող է հավակնել դարձյալ ստանձնելու այդ պաշտոնը:

«Կարծում եմ՝ դեռ վաղ է այս մասին խոսելը, եւ բնականաբար, դա վարչապետի որոշելիքն է: Ես կդժվարանամ անուններ տալ, բայց, ըստ իս, քիչ, սակայն կան մարդիկ, ովքեր արժանի են կրել այդ կոչումը եւ լավ իմաստով բեռը, քանի որ այս ոլորտում շատ անելիքներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Ամեն դեպքում, կարծում եմ, մշակույթի նախարար պետք է ընտրվի մեկն, ով մոտ է մշակույթին, իսկ ես համոզված եմ, որ կան նման մարդիկ եւ համոզված եմ նաեւ, որ այդ առումով ճիշտ ընտրություն կկատարվի: Ասեմ ավելին, կարծում եմ, այս պաշտոնի համար կրկին կարելի է քննարկել Արմեն Ամիրյանի հարցը, վստահ եմ՝ նա դուրս չէ այդ ցուցակից: Ըստ իս՝ իր կառավարաման շրջանը՝ 1,5 տարին, շատ քիչ էր իրականացնել բոլոր ծրագրերը»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ