Փոփոխություններ են պետք, որին անհրաժեշտ է պատրաստ լինել. Հրանտ Թոխատյան

03 մայիս 2018 14:30
Փոփոխություններ են պետք, որին անհրաժեշտ է պատրաստ լինել. Հրանտ Թոխատյան

Երեկ ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիյանը, ով այս պաշտոնին էր շուրջ 1.5 տարի, հրաժարական տվեց եւ միացավ նախարարության դիմաց հավաքված ցուցարարներին եւ մշակութային գործիչներին:

Արմեն Ամիրյանի այս քայլի, ինչպես նաեւ ապագա ՀՀ Մշակույթի նախարարի հավանական թեկնածուների մասին Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխխատյանի հետ:

«Ինձ համար անակնկալ չէր Արմեն Ամիրյանի այս քայլը, քանի որ հրաժարականից առաջ ես ինքս, մի քանի մշակութային գործիչների՝ Լալա Մնացականյանի, Էդուարդ Թոփչյանի, Վահագն Հայրապետյանի հետ բարձրացանք Արմեն Ամիրյանի մոտ: Նրա մոտ բարձրացա որպես իմ ընկեր՝ ասելով, որ դա այդ պահին ամենաճիշտ քայլը կլինի: Գիտեք, ինքը օդերում թռչող տղա չէ, նա շատ լավ էր հասկանում ամեն ինչ: Իսկ մեր զրույցից հետո մեր ընկեր Արմեն Ամիրյանն արեց այդ քայլը. Մենք միասին իջանք ներքեւ, որտեղ սպասում էին ցուցարարներն ու մշակութային գործիչները, նա շնորհակալություն հայտնեց իր 1,5 տավա աշխատանքի համար եւ ներողություն խնդրեց այն ամենի համար, ինչը չէր ստացվել իր պաշտոնավարման ընթացքում, որից հետո նա այնտեղ հավաքվածների կողմից ընդունվեց բուռն բացականչություններով ու ոգեւորությամբ: Իհարկե, այդ քայլն իր համար բավականին դժվար էր, քանի որ կային կողմնակի գործոններ, որոնք կարող էին եւ իրեն խանգարել, ինչպես խանգարում են մեր մյուս նախարարներին եւ պատգամավորներին: Բայց, կարծում եմ, այդ քայլը մի քիչ էլ «դուխի», տղամարդկային քայի հարց է եւ ես շատ ուրախ եմ, որ իմ ընկերը կարողացավ դա անել»,- պատմեց Հրանտ Թոխատյանը:

Խոսելով հաջորդիվ ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնող հավանական թեկնածուների մասին, եւ հարցին, թե ո՞ւմ կցանկանար տեսնել այդ պաշտոին՝ ՀՀ Ժողովրդական արտիստը ընդգծեց.

«Գիտեք, այստեղ ուզել-չուզելով չէ: Այստեղ կարեւոր է աշխատանքի մոտեցումը եւ թե որքանով մեր նոր կառավարությունը կկարողանա գնալ այն նորարարություններին, որոնք արդեն ամբողջ աշխարհում կան: Փոփոխություններ են պետք, որին անհրաժեշտ է պատրաստ լինել, որոնք երբեմն նաեւ ցավոտ են,  ինչն ամենաբարդն է: Եթե ստրուկտուրային առումով ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ հիմա կա, ով էլ գա որպես Մշակութային նախարար, միեւնույն է, նրա մոտ համարյա ոչինչ չի ստացվելու, եթե անգամ նա լինի լավը կամ ամենալավը: Եթե այդ փոփոխությունները կատարվելու քաղաքականություն որդեգրվի, ապա արդեն կարող ենք խոսել այն «պրոդյուսերի» մասին, որը կլինի Մշակութային նախարար: Ես հույս ունեմ եւ ուզում եմ վստահ լինել, որ մեր նոր վարչապետը կունենա համապատասխան հանդիպումներ, կլսի կողմերին եւ կփորձի ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի հաջորդիվ եկող նախարարները, տվյալ դեպքում Մշակույթի նախարաը, հնարավորություն ունենա ամբողջովին կատարել իր աշխատանքը: Միայն այդ դեպքում կարող ենք խոսել լավ ու վատ նախարարի մասին, իսկ այն ստրուկտուրան, որն այսօր գոյություն ունի Մշակույթի նախարարությունում, որեւէ կապ չունի նախարարի լավ կամ վատ լինելու հետ: Առանց փոփոխությունների՝ ինչ նախարար էլ, որ գա, նա այդ ամենի տակից դուրս գալ չի կարող, իսկ դրա օրինակն ունենք արդեն 26 տարի»:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ