Իռայի մարդն ու «միստիկ» Իռան

03 մայիս 2018 13:46
Իռայի մարդն ու «միստիկ» Իռան

Գիշերվա «1-ի կողմերը» տուն գնացող Իռայի ամուսինը Վահան Մեկտերյանն է: Նրան այլեւս Վահան չեն ասում, այլ՝ «Իռայի մարդ». այսուհետեւ Իռայից փախչել չի ստացվի, նա հավիտյան Իռայի ամուսինը մնաց։ Իռան ասում է՝ Վահանն այդ օրն իր խոստացած ժամին արդեն տանն էր. միշտ է նույն կերպ կնոջը «խաբար անում», բայց ուղիղ եթերի փոխարեն՝ բջջայինով: 

Ի դեպ, այստեղ կարող էր լինել նաեւ Իռայի նկարը, սակայն նա նախընտրեց մնալ կադրից դուրս: Վահանն էլ կնոջը երկար համոզեց, որ գոնե մեկ նկարում միասին հայտնվեն, միեւնույն է՝ Իռան ցանկացավ մնալ նույնքան «միստիկ», ինչպես որ կար։ 

Մեդիամաքսն այցելել է Իռայենց տուն, պարզապես մեր դեպքում ոչ թե գիշերվա 1-ի կողմերը, այլ ցերեկվա։ Ո՞վ է Իռան, Իռայի մարդը, ինչպե՞ս ստացվեց եւ ինչքա ՞ն շատ են իրար սիրում ամուսինները, պատմում են Իռան ու Վահանը: 

Սարքա՞ծ էր

Ոչ։ Ճիշտն ասած, ես միշտ ուշ եմ տուն գալիս, բայց անընդհատ կնոջս հետ կապի մեջ եմ, զանգում եմ։ Այդ օրը շատ խաղաղ էր, մենք նպատակային չէինք գնացել հավաքին, ընկերոջս հետ էի: Երբ հասանք տեղ, բան չկար անելու. քնած վիճակ էր, մենք էլ զարթուն։ Որ գիտեինք ուղիղ եթեր է, ուզում էինք «չարություն» անել, գտնել՝ որ տեսախցիկն է նկարում: Գտանք, ուզեցի մի բան ասել, որ եթեր գնա, կնոջս խաբար անեմ։ Մինչեւ այդ, որ զանգում էր՝ հարցնում էի՝ երեւում եմ տեսախցիկի մեջ, բայց չէր տեսնում ինձ։ 

Պահի տակ մտածեցի ու արեցի, ինձ մոտ ամեն ինչն է այդպես։ Եթե ուզենամ հիմա մի բան անել, որ ձեզ համար հետաքրքիր լինեմ, չի հաջողվի. այդ պահին մտքիս եկածը պետք է անեմ: Մտածում էի՝ տեսնե՞ս Իռան տեսավ, հետո համոզված էի, որ այդ հատվածը հենց տեսնեն, հաստատ կջնջեն, կհանեն։ 

 

Իռան միջամտում է. Այդ օրը մեռա զանգելով։ Զանգում եմ՝ չի պատասխանում, լարված վիճակ էր, հետո զանգում հարցնում է՝ ինձ ուղիղ եթերով չե՞ս տեսնում, հենց նոր անցա, ասում եմ՝ չէ, չեմ տեսնում... Լարված էի, չէի գտնում նրան, մտածում էի՝ մի վտանգ չլինի։ Հաջորդ օրն՝ ի՞նչ վտանգ, ի՞նչ բան, հասկացա՝ մարդս կոնկրետ ինձ տեղյակ է պահում՝ երբ է գալու տուն։ Ամուսինս արդարության համար պայքարող է, ու, որ գիտեմ՝ եթե ինչ-որ բան լինի տարաքծում, մեկին նեղացնեն, նա հաստատ կխառնվի, կռիվ կամ մի բան, դրա համար էի անհանգիստ։ Հետաքրքիրն այն էր, որ այդ օրը, ինչքան էլ հետեւել եմ ուղիղ միացումով, չեմ տեսել նրան, հաջորդ օրն արթնանում եմ ու հասկանում, որ բոլորն են տեսել, բացի ինձանից։ 

Երազանքն իրականացավ

Վահան. Առաջին օրերն այնքան լավ էր, դուրս գալիս էր, որովհետեւ երեխա ժամանակ ես շատ եմ երազել հայտնի լինել։ Ֆուտբոլիստ եմ եղել, թողել եմ ինչ-ինչ պատճառներով, բայց միշտ երազել եմ՝ այնքան հայտնի ֆուտբոլիստ լինեմ, որ բոլորն ուզենան ինձ հետ նկարվել։ Իմ երազանքները միշտ իրականանում են, թեկուզ տարիներ հետո, հենց այս տարիքիս՝ 1967 թիվ եմ։ 

Շարունակությունն՝ այստեղ:

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ