Երկու տարբեր ազգությունների ներկայացուցիչներ լինելով՝ հետաքրքիր եւ հաճելի համագործակցություն ստացվեց. Դալիթան՝ ուկրաինացի երգչի հետ զուգերգի մասին

17 ապրիլ 2018 15:08
Երկու տարբեր ազգությունների ներկայացուցիչներ լինելով՝ հետաքրքիր եւ հաճելի համագործակցություն ստացվեց. Դալիթան՝ ուկրաինացի  երգչի հետ զուգերգի մասին

Երգչուհի Դալիթան եւ ուկրաինացի հայտնի երգիչ Սերգեյ Սիսուեւը համատեղ աշխատանք են ներկայացրել: Երգիչները միասին կատարել են եվրատեսիլյան ամենահայտնի հիթերց մեկը՝ «Եվրատեսիլ 2015»-ում շվեդ երգիչ Մոնս Զելմերլովին հաղթանակ բերած «Heroes» երգը, ընդ որում, Դալիթան երգի մի մասը հայերեն է կատարել:

Թե ինչպես են հայ եւ ուկրաինացի կատարողները համատեղ աշխատանք ունեցել, Life.panorama.am-ին պատմել է Դալիթան, ինչպես նաեւ խոսել առաջիկա ծրագրերի մասին:

«Սերգեյ Սիսուեւի հետ դուետով հանդես գալու միտքը եղել է «ESC Covers» եւ «Eurovision South Africa» թիմերի կողմից, ի դեպ՝ նրանք տարբեր լեզուներով եվրատեսիլյան դուետներ են պատրաստում: Այս նախագծի հրավերքը ստացա Անգլիայից՝ կայքի խմբագրի կողմից, եւ մեծ սիրով ընդունեցի: Իհարկե, սկզբում հայտնի չէր, թե դուետն ում հետ պետք է լինի, իսկ ավելի ուշ առաջարկեցին երգել Սերգեյ Սիսուեւի հետ, ով ճանաչված է նաեւ ԱՄՆ-ում եւ Իսրայելում»,- պատմեց երգչուհին:

Դալիթայի խոսքով՝ նախկինում չի ճանաչել Սերգեյ Սիսուեւին.

«Մեր միջեւ կապ հաստատեց «ESC Covers» թիմը, որից հետո մենք շարունակեցինք շփվել համացանցի միջոցով: Երկու տարբեր ազգությունների ներկայացուցիչներ լինելով՝ հետաքրքիր եւ հաճելի համագործակցություն ստացվեց»,- նկատեց երգչուհին:

Խոսելով երգի ընտրության մասին՝ Դալիթան պատմեց.

«Որոշեցինք «Եվրատեսիլի» վերջին տարիների հաղթող երգերից մեկն ընտրել, եւ կանգ առանք «Heroes» երգի վրա, քան որ այն մեծ տարածում գտավ եւ շատերի կողմից է սիրված: Ի դեպ՝ այս երգը ես նախկինում եւս կատարել եմ: Երգի ընտրությունից հետո որոշեցինք այն ամեն մեկս մեր ազգային լեզվով երգենք: Ես շատ գոհ եմ մեր համագործակցությունից: Սերգեյը շատ ճանաչված երգահան է Ուկրաինայում, ես հույս ունեմ, որ ապագայում մենք կշարունակենք միասին աշխատել»:

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե երգչուհին մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունի, պատասխանեց.

«Այս շրջանում զբաղված եմ փորձերով, քանի որ շուտով պետք է մեկնեմ Մալթա՝ մասնակցելու անցկացվող հայկական օրերին: Առաջիկայում սպասվում են նոր երգեր, որոնցից մեկի հեղինակը հենց ես եմ: Այնպես որ, ծրագրերս շատ են, պետք է հերթով դրանք իրականացնեմ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ