Քանի որ ես երբեք դրան չեմ ձգտել, ճանաչումը ոչնչով չէր կարող փոխել ինձ. Սիսիան Սեփանյան

09 ապրիլ 2018 20:32
Քանի որ ես երբեք դրան չեմ ձգտել, ճանաչումը ոչնչով չէր կարող փոխել ինձ. Սիսիան Սեփանյան

 

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Սիսիան  Սեփանյանը, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում:

- Սիսիան, «Էլենի օրագիրը» քեզ մեծ ճանաչում տվեց: Այդ ճանաչումը քեզ ի՞նչ բերեց: Եթե համեմատես կյանքդ առաջվա հետ, ի՞նչ է փոխվել, թե՛ քո մեջ, թե՛ շրջապատում:

- Առանձնապես էական ոչինչ չի փոխվել, որովհետեւ նպատակն ի սկզբանե ճանաչվածությունը չի եղել. քանի որ ես երբեք դրան չեմ ձգտել, ճանաչումը ոչնչով չէր կարող փոխել ինձ: Իհարկե, հաճելի է լինել սիրված ու գնահատված՝ արված աշխատանքին ի պատասխան, բայց մարդկային որակներս ու բարոյական սկզբունքներս անխախտ են մնացել:

-  Գիտեմ, որ դերասանական արվեստը քեզ համար դեռ մանկուց երազած ոլորտ է: Հիմա, երբ դրա մեջ ես, պատկերացումներդ իրականությանը մո՞տ են:

- Քանի որ ես Իրանում եմ ծնվել, մեծացել եւ այնտեղի ֆիլմարտադրությունն եմ մանկուց տեսել, պատկերացումներս մի քիչ այլ են. կինոմատոգրաֆիայի առումով մեր երկիրը զիջում է հարեւան երկրներին եւ ոչ միայն, բայց ամեն ինչ դեռ առջևում է, չենք հուսահատվում:

- Սիսիան, մեր երկրում երբեմն դերասանի մասնագիտությունը սկսվում եւ ավարտվում է սերիալով: Բայց, եթե մարդ սիրում է իր աշխատանքը, այլ ոչ թե պարզապես հայտնիությունը, ապա փորձում է ավելիին հասնել: Ուզում եմ հասկանալ, ինչի՞ ես ձգտում դու:

- Արդեն նշեցի` հանրաճանաչությունը մեր գործի միայն մի մասնիկն է, բայց ոչ գլխավոր նպատակը, գոնե ինձ համար։ Եթե դա է դերասանի նպատակը, նա կործանված է։ Ես ձգտում եմ հնարավորինս աճել իմ մասնագիտական հմտությունների մեջ, աշխատում եմ ինձ վրա եւ վստահ եմ` երբեք չեմ դադարի ինքնակրթվել: Դերասանը միշտ պետք է դինամիկայի, ընթացքի մեջ լինի: Այն պահին, երբ նա դադարի աշխատել ինքն իր վրա, կարիերան ավարտված է։

-  Կարծում եմ՝ ցանկացած դերասան իր մտքերում ունի կոնկրետ կերպարներ, որ երազում էի մի օր դրանց մարմնավորելու առաջարկի մասին: Ի՞նչ կերպարով կցանկանայիր ապագայում հանդես գալ:

- Չկա կոնկրետ ինչ-որ մի կերպար, որը ամենից շատ կցանկանայի մարմնավորել։ Յուրաքանչյուր կերպար ինձ համար հետաքրքիր է։ Դերասանի համար պետք է բացարձակ ժխտելի կերպար չլինի, քանի որ յուրաքանչյուր կերպար ունի իր ասելիքը: Դերասանի գործը այդ ասելիքը գտնելն ու ամենակարեւորը` այն ճիշտ կերպով մատուցելն է։

- Սիսիան, քո գնահատմամբ՝ ի՞նչ է այսօր պակասում հայկական սերիալներին:

- Ամենամեծ խնդիրը ժամանակի սղությունն է, որը անդրադառնում է ընդանուր որակի վրա։ Քանի որ բուն նկարահանման պրոցեսը շատ արագ է արվում, սցենարն էլ գրվում է նույն արագությամբ, որակը տուժում է արդյունքում:

- Քեզ միայն կինոմատոգրաֆիա՞ն է հետաքրքրում, թե նաեւ թատրոնն ես սիրում: Հնարավո՞ր է, որ մի օր էլ քեզ բեմում տեսնենք:

- Թատրոնը դերասանի տարերքն է, առանց, որի նա երկար չի կարող դիմանալ։ Հիմա երկու ներկայացման մեջ եմ ներգրավված, որոնց առաջին ցուցադրումը կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում։

- Սիսիան, շատ դերասաններ կատեգորիկ դեմ են, որ իրենց ընտրյալը լինի այս ոլորտից: Հետաքրքիր է՝ քո վերաբերմունքն այդ առումով:

- Իմ վերաբերմունքը դրական է: Գուցե շատ ավելի հեշտ հասկանանք մեկս մյուսին` նույն աշխարհի մարդիկ լինելով:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ