Նա դուռը բաց արեց, ինձ տեսավ ու մենք սկսեցինք բարձր ձայնով լաց լինել. Անատի Սաքանյան

12 մարտ 2018 13:07
Նա դուռը բաց արեց, ինձ տեսավ ու մենք սկսեցինք բարձր ձայնով լաց լինել. Անատի Սաքանյան
Դերասանուհի Անատի Սաքանյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Անատին  պատմեց վերջերս Թուրքիա մեկնելու եւ այնտեղ անցկացրած օրերի մասին, ի դեպ՝ դերասանուհին մեզ հետ զրուցել է Մոսկվա թռիչքից րոպեներ առաջ՝ հենց ինքնաթիռից, իսկ Մոսկվա մեկնում էր՝ որպես կոսմետոլոգ եւ դիմահարդար վերապատրաստման դասընթացներ անցնելու:
 
«Շատերը գիտեն, որ ինչ մտերիմ ընկերուհիս՝ Մարիամ Մելիքյանն ամուսնացել է եւ տեղափոխվել է Թուրքիա, ես շատ հաճախ եմ մեկնում այնտեղ՝ նրան այցելելու: Սակայն ամեն անգամ թռիչքներս պլանավորված են եղել, իսկ այս անգամ որոշումս ընդամենը մեկ օրում կայացրի: Մարիամը փոքր-ինչ վատառողջ էր եւ մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ շատ կուզեր այդ պահին իր կողքին լինեի, ես էլ որոշեց ուրախացնել ընկերուհուս: Հաջորդ օրն իսկ տոմս գնեցի, պայմանավորվեցի այնտես ապրող մյուս ընկերուհուս հետ, որպեսզի գար օդանավակայան՝ ինձ դիմավորելու, եւ մեկնեցի Թուրքիա»,- պատմեց Անատին ու խոսեց իր եւ Մարիամի հուզիչ հանդիպման մասին.
«Զավեշտալին այն էր, որ, երբ առավոտյան հասա Թուրքիա եի գնացի Մարիամենց տուն, նա քնած էր եւ որքան էլ դուռը թակեցի ու նրան զանգեցի, միեւնույն է, չպատասխանեց: Արդյունքում ստիպված եղա մի քանի ժամով գնալ մյուս ընկերուհուս տուն: Իսկ երբ կրկին վերադարձա Մարիամենց տուն ու զանգը տվեցի, նա դուռը բաց արեց, ինձ տեսավ ու մենք սկսեցինք բարձր ձայնով լաց լինել: Շատ հուզիչ էր այդ պահը, մենք գրկել էինք իրար ու լաց էինք լինում, քանի որ եւ անսպասելի էր իր համար մեր հանդիպումը, եւ շատ սպասված, քանի որ իրար կարիքը շատ էինք զգում: Մենք չենք կարողանում երկար ժամանակ իրարից հեռու մնանք»,- նշեց նա:
Անատին նկատեց, որ Մարիամի հետ երբեք ժամանակն անիմաստ չի անցնում:
 
«Երբ մենք միասին ենք, պարտադիր մի հետաքրքրություն գտնում ենք: Կարող ենք մեծ սիրով ու ժամերով համեղ, երբեմն էլ չստացված ուտեստներ պատրաստել, հետո երկար մտածել, թե ինչ հագցնենք Մարիամի դստերը, հետո շրջել քաղաքում ու հետաքրքիր վայրեր այցելել: Սակայն ուզում եմ շեշտել, որ մենք միասին այնքան լավ ենք զգում, որ կարող ենք անգամ տնից դուրս չգանք, բայց, միեւնույն է, լավ ժամանակ անցկացնենք»,- ասաց Անատին:
 
Ի դեպ՝ դերասանուհին նշեց նաեւ, որ Մարիամ Մելիքյանի ամուսինը շատ հյուրընկալ է եւ փորձում է անել ամեն ինչ, ոպեսզի ինքն ու ընկերուհին միասին հետաքրքիր օրեր անցկացնեն:
Հարցին, թե Անատին հավանե՞լ  է Թուրքիան, պատասխանեց.
«Թուրքիայում, ավելի կոնկրետ Ստամբուլում կան եւ գեղեցիկ, եւ անհետաքրքիր վայրեր: Սակայն այնտեղ ինձ մեկ այլ բան է գրավել. Բնակիչները աննկարագրելի հյուրընկալ են, իսկ երբ իմանում են, որ հայ ես, առավել ջերմորեն են քեզ վերաբերվում: Հենց մտնում ես որեւէ խանութ, նրանք անմիջապես թեյ ու սուրճ են առաջարկում, ժպիտով սպասարկում են ու ճանապարհում»:
 
Անատի Սաքանյանը խոսեց նաեւ հաճախակի ճանապարհորդություններից եւ Մոսկվա մեկնելու նպատակի մասին:
«Զարմանում եմ, երբ մարդիկ ասում են, թե դժվար են թռիչքներ տանում: Ես պարզապես հաճույք եմ ստանում, որեւէ տեղ մեկնելուց, այդ ամբողջ պրոցեսից: Հիմա ընդամենը մի քանի օրով եմ մեկնում Մոսկվա՝ հատուկ վերապատրաստման, քանի որ ուզում եմ գիտելիքներս անընդհատ խորացնել եւ զարգացնել կոսմետոլոգիական ոլորտում»,- նշեց նա:
Վերջում դերասանուհին անդրադարձավ նաեւ իր մասնակցությամբ հեռուստասերիալին, որը շուտով եթերում կլինի:
«Նկարահանվել եմ 25 մասանի «Ավազե դղյակ» հեռուստասերիալում, որը հավանաբար մոտ ապագայում կցուցադրվի: Այստեղ բավականին դրական ու հետաքրքիր կերպար եմ մարմնավորել, ով գլխավոր հերոսուհին չէ, սակայն սյուժետային կտրուկ շրջադարձերի գործող մասնակիցներից է: Այս նախագծից զատ նկարահանվել եմ նաեւ սկետչներում, որոնք հայկական հեռուստաընկերություններով չեն ցուցադրվելու, փոխարենն այն հասանելի կլինի YouTube-ում»,- ավարտեց Անատի Սաքանյանը:
 
Հեղնակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ