Շատ ընկերներ ու սիրված երգեր ունեմ, բայց ես սատարում եմ Գևորգ Հարությունյանին. Սյուզաննա Մելքոնյանը` «Դեպի Եվրատեսիլ»-ի մասին

13 փետրվար 2018 13:05
Շատ ընկերներ ու սիրված երգեր ունեմ, բայց ես սատարում եմ Գևորգ Հարությունյանին. Սյուզաննա Մելքոնյանը` «Դեպի Եվրատեսիլ»-ի մասին

Life.panorama.am-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին զրուցել է «Նոր ալիք 2017»-ում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հետ է, ով անցյալ տարի «Դեպի Եվրատեսիլ»-ում պայքարեց մինչև եզրափակիչ փուլ:

Սյուզաննան նախ նշեց, որ այս տարի «Դեպի Եվրատեսիլ»-ում պայքարում են բավականին ուժեղ մասնակիցներ:

«20 մասնակիցներն էլ իրենց չափով և՛ հետաքրքիր են, և՛ տաղանդավոր, և՛ տարբեր՝ թողնելով մի կողմ, որ նրանցից մի քանիսը մի քիչ ավելի շատ վարկանիշ ու ճանաչում ունեն, որովհետև ստացվում է, որ հայտնին և անհայտը հայտնվել են մեկ բեմում և հավասարազոր մասնակիցներ են:  Արտիստներից բացի` պետք է ասեմ, որ կան մի քանի երգեր, որոնք ես արվեստի գործ եմ համարում: Կան երգեր նաև, որոնք շատ կոմերցիոն են, որոնք ես ոչ այդքան լավ եմ ընդունում, որովհետև կոմերցիան կոմերցիա է, բայց պետք է արվեստ, էմոցիա պարունակի: Կան նաև երգեր, որոնք ուղղակի իմ ճաշակով չեն, ես այդ ժանրի երգեր չեմ լսում, բայց ինձ համար կա լավագույն հնգյակ, որի մասին, էթիկայի կանոններից ելնելով, ես չեմ կարող բարձրաձայնել, ինչ խոսք, դրանց մեջ ընդգրկված են նաև իմ ընկերները: Կարծում եմ, որ հաղթելու է հենց իմ լավագույն հնգյակի մեջ ներառված երգերից մեկը»,- նշեց երգչուհին:

Հարցին, թե ո՞վ է նրա ամենաֆավորիտ մասնակիցն ու երգը, Սյուզաննան նկատեց.

«Արդեն ասացի, որ շատ ընկերներ ու սիրված երգեր ունեմ, բայց ես անձամբ սատարում եմ և իմ լավ ընկերոջը՝ Գևորգ Հարությունյանին: Բացի այն, որ մենք ընկերներ ենք, ինձ շատ հուզել է նրա երգը: Մենք մասնագիտական քննարկումներ ենք ունեցել և ես նրան ասել եմ, որ բացի ընկերներ լինելուց, ինձ դուր է եկել նրա «Stand up» երգը: Ի դեպ` Գևորգի հետ անցյալ տարի միասին էինք պայքարում այս մրցույթում, նա իսկապես տաղանդավոր մարդ է»:

Սյուզաննա Մելքոնյանը, որպես «Դեպի Եվրատեսիլ»-ի նախկին մասնակից, նշեց, որ նախագծի այս տարվա ֆորմատը շատ ավելի հետաքրքիր է:

«Այս տարվա խաղի կաննոները շատ ավելի հետաքրքիր ու արդյունավետ են մասնակիցների համար: Այս անգամ ստացվում է, որ մասնակից արտիստը, անկախ նրանից՝ կհաղթի թե ոչ, ունի հնարավորություն նախագծի շրջանակում ինքն իրեն PR անել և հասանելի, հանրամատչելի դարձնել հասարակությանը իր համար գրված ստեղծագործությունը, որովհետև եկեք չմոռանանք, որ Հայաստանում ենք ապրում ու ոչ բոլորը կարող են հասանելի դարձնել իրենց աուդիտորիային իրենց համար կամ իրենց գրած երգը: Շատ ուրախ եմ, որ մեր երկրում նման ֆորմատով է անցկացվում այս մրցույթի ընտրության փուլը, քանի որ այսպես ընտրությունը ժողովրդին հասանելի է, ինչը շատ կարևոր է: Երբ հայկական պատվիրակությունը տարիներ շարունակ փակ ընտրություն էր կատարում, ժողովրդի սովորության համաձայն, բոլորը մտածում էին, որ իրենք իրենց փակ որոշում կայացրեցին, բայց այս դեպքում, կարելի է ասել, խաղաքարտերը բաց են, տեսանելի է՝ ինչպես է տեղի ունենում ընտրությունը, որպեսզի հետո նման խոսակցություններ չլինեն»,- ընդգծեց նա:

Ի դեպ` օրեր առաջ Սյուզաննա Մելքոնյանը որպես միջազգային ժյուրիի անդամ է հանդես եկել Շվեյցարիայի` «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում:

«Քանի որ յուրաքանչյուր երկրում այս մրցույթի ազգային ընտրության հարցում ընտրվում են նաև տարբեր երկրներից ժյուրիներ, Շվեյցարիայի համար առաջարկը ստացանք ես և Արծվիկը: Իհարկե, այդ ամենով զբաղվում է Հանրային հեռուստաընկերությունը, և բացի Շվեյցարիայից հրավեր ստանալուց, պետք է նաև Առաջին ալիքը առաջադրեր մեր մասնակցությունը: Ընտրությունը արդեն իսկ կայացել է, պետք է ասեմ, որ փակ քվեարկությամբ հաղթեց հետաքրքիր ռոք դուետ, ում ամենաշատ միավորները նաև ես էի տվել»,- պատեց նա:

Սյուզաննա Մելքոնյանը նշեց նաև, որ իրեն չեն գոհացրել Շվեյցարիայի մասնակիցները. «Ես ավելին էի սպասում, ինձ համար մի քիչ թույլ էին: Մենք միշտ մտածում ենք, թե  եվրոպական երկրները ավելի լուրջ ու լավ են պատրաստվում, որ նրանց մասնակիցները ուժեղ են, բայց ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք, գուցե, չունենք այն համապատասխան տեխնիկան, ֆինանսները, բայց մենք ունենք շատ էմոցիանալ, տաղանդավոր կատարողներ, մասնակիցներ, ովքեր իրենց ասելիքն ունեն: Շվեյցարացիները ունեն լավ տեխնիկա, բարձրորակ ու թանկ նկարահանումներ, բայց երգերը, կատարողները այդքան էլ լավը չեն: Իսկ ինձ համար այդ ամենը հավասարվում է զրոյի, եթե դու չունես շարմ, ձայն, ասելիք և ամենակարևորը՝ մատուցման արվեստ: Գուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես ավելի ուժեղ էի պատկերացնում, որ կլինեն նրանց կատարումները»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ