Արտաշես Ալեքսանյանը` «Կարմիր բլուր»-ում նկարահանվելու և նոր թիմում աշխատելու մասին

13 փետրվար 2018 15:57
Արտաշես Ալեքսանյանը` «Կարմիր բլուր»-ում նկարահանվելու և նոր թիմում աշխատելու մասին
«Առաջնորդները» սերիալից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանին հեռուստասերիալներում չէինք տեսնում: Տեւական դադարից հետո դերասանը նկարահանվում է «Կարմիր բլուր»-ում, որի մասին Ա. Ալեքսանյանը պատմել է Life.panorama.am-ին:
 
«Առաջարկը ստացա «Կարմիր բլուր» հեռուստասերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանից եւ սիրով համաձայնեցի: Այստեղ հավաքված է հրաշալի ստեղծագործական եւ դերասանական թիմ, որոնք միայն լավ ու արդյունավետ աշխատանք են ապահովում: Սա հետաքրքիր հեռուստասերիալ է, բավականին խորը սյուժեով, որից ամեն մեկը կարող է իրեն հետաքրքիր կողմը քաղել եւ ընկալել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե նոր թիմում ինտեգրվելու խնդիր չի՞ ունեցել, քանի որ երկար տարիներ աշխատել է Դիանա Գրիգորյանի ղեկավարած անձնակազմում, պատասխանեց.
«Իհարկե, նման խնդիր չկար եւ չէր էլ կարող լինել, քանի որ դերասանի մասնագիտությունը հենց սա է` աշխատել տարբեր անձնակազմերում, տարբեր ռեժիսորների հետ եւ հանդես գալ տարբեր դերերով: Հաճախ դերասանի մասնագիտությունը նմանեցնում եմ ֆոտբոլիստի մասնագիտությանը, չէ որ ֆուտբոլիստն էլ իր կարիերայի ընթացքում տարբեր ակումբներում է խաղում: Ինչ վեբերվում է այս թիմին, պետք է նշեմ, որ մեզ մոտ առողջ մթնոլորտ է տիրում, որտեղ ամեն մեկը իր գործի գիտակն է, ինչն ինձ միայն ուրախացնում է»:
 
Իր կերպարի մասին շատ խոսել դերասանը չցանկացավ.
«Նա մարդ է, ով, ինչպես յուրաքանչյուրը, դրական ու բացասական գծերի կծիկ է: Նա ուժեղ տղամարդ է` իր թուլություններով հանդերձ: Կարծում եմ` հերոսս դեռ շատ հետաքրքիր զարգացումներ կտա այս հեռուստասերիալին: Չեմ ցանկանա շատ խոսել նրա մասին, քանի որ հեռուստադիտողից յուրաքանչյուրն իր ընկալումն ունի եւ իր մտահորիզոնին համապատասխան է կերպարներին ընդունում: Ամեն դեպքում,  յուրաքանչյուր կերտածս հերոսի նման, այս անգամ էլ իմ տեսակից որոշ տարրեր հաղորդել եմ նրան»,- նշեց նա:
Արտաշես Ալեքսանյանը խոստովանեց, որ փորձում է որպես հեռուստադիտող հետեւել թե «Կարմիր բլուր»-ին, թե մյուս հեռուստասերիալներին, որոնցում հանդես են գալիս իր գործընկերները:
«Ես մշտապես հետեւել եւ այսօր էլ հետեւում եմ տարբեր նախագծերի աշխատանքներին: Ինձ հետաքրքիր է, թե ինչ արդյունք է ունեցել իմ խաղը, ինչպես նաեւ հետաքրքիր է դիտել, թե ինչպես են ներկայանում իմ գործընկերները»,- հավելեց նա:
 
Ա. Ալեքսանյանը նշեց, որ «Կարմիր բլուր»-ը միակ նախագիծը չէ, որում ներգրավված է.
«Այս պահին կան շուրջ չորս նախագծեր, որոնց հետ ունեմ նախնական պայմանավորվածություններ: Դրանց մասին հիմա խոսել չեմ կարող, քանի որ խմորման փուլում են: Խոստանում եմ ավելի ուշ մանրամասնել»,- նկատեց նա:
Շատերը գիտեն, որ Արտաշես Ալեքսանյանը «Սեւ ջոկատի» մարտիկ է եւ իր թատերական խմբի հետ համերգային ներկայացումներ են ունենում առաջնագծում:
«Ինձ համար դա առաքելություն է, որը պետք է կատարեմ: Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ կարողանում եմ թեկուզեւ մի քանի ժամով փոխեմ մեր զինվորների առօրյան: Ես մշտապես եղել եմ մեր զինվորների կողքին ու միշտ կլինեմ»,- ավարտեց նա:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ