Միակ բացթողումս համարում եմ այն, որ այս ամենին ես կարող էի հասնել շատ ավելի շուտ. Յուրի Իգիթխանյանը 34 տարեկան է

12 փետրվար 2018 15:25
Միակ բացթողումս համարում եմ այն, որ այս ամենին ես կարող էի հասնել շատ ավելի շուտ. Յուրի Իգիթխանյանը 34 տարեկան է
Այսօր` փետրվարի 12-ին, դերասան Յուրի Իգիթխանյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Life.panorama.am-ը տոնական օրվա կապակցությամբ զրուցել է դերասանի հետ, ով նախ նշեց, որ բոլորովին չի զգում տարիքը:
«Մի քանի օր առաջ կնոջս հետ էի զրուցում, ասացի, որ կարծես հոգեպես 25-ի վրա կանգ առած լինեմ, չեմ զգում, որ արդեն 34 եմ»- նշեց օրվա հերոսը:
 
Երկու որդիների հայր Յուրի Իգիթխանյանը ընդգծեց, որ կյանքի լավագույն ձեռքբեումը ընտանիքն է:
«Իմ 34 տարիների ընթացքում ամենակարեւոր ձեռքբերումներս են կինս, ընտանիքս ու հրաշք որդիներս: Նրանք իմ ամենամեծ հարստություններն են: Մասնագիտական իմաստով եւս շատ ձեռքբերումներ ունեմ, հատկապես 33-ից 34 անցման ընթացքում բավականին շոշափելի հաջողություններ ունեցա: Բայց ամենակարեւորն այնն է, որ բացի նյութական հաջողություններրց, ընտանիքումդ բոլորը հոգեպես խաղաղ են ու ներդաշնակ: Դրանից առավել կարեւոր բան, թերեւս գոյություն չունի: Փառք Աստծո, իմ կյանքում ամեն ինչ իր տեղում է»,- նկատեց նա:
Հարցին, թե այդ ձեռքբերումներրի կողքին բացթողումներ ունի՞, պատասխանեց.
«Միակ բացթողումս համարում եմ այն, որ այս ամենին ես կարող էի հասնել շատ ավելի շուտ, խոսքը թե նյութական, թե հոգեւոր արժեքների մասին է, այս իմաստով գուցե մի փոքր ուշացել եմ: Բայց երեւի դա էլ էր պետք, որ, այսպես ասած, քիթս քսվեր գետնին ու շատ ավելի ճիշտ գնահատեի ունեցածս: Ես նկատում եմ, որ վերջին հինգ տարիները ինձ համար կյանքի վերագնահատման տարիներ էին, որի ընթացքում հասկացա, որ ընտանիքիդ ներքին խաղաղությունը ամենակարեւորն է, որ կարողանաս պարզ ու մաքուր աչքերով նայել ընտանիքիդ անդամներին»:
 
Յուրի Իգիթխանյանը հայտնի ասույթի համաձայն` իր կյանքում հասցրել է ծառ տնկել, տուն կառուցել եւ որդի ունենալ, այն էլ երկուսը: Հետաքրքրվելով, թե ինչի՞ է այս պահին ձգտում դերասանը, նշեց.
«Ճիշտ է` թվում է, թե իմ կյանքում ես ամեն ինչի հասել եմ, բայց այն մարդը, ով դադարում է ձգտել, ուրեմն նա վերջացած է: Այո, ես հասցրել եմ մեր սեփական տան բակում ծառ տնկել, տուն եւս կառուցել եմ, իհարկե, վերանորոգման իմաստով, երեխներ էլ ունեմ: Իսկ հիմա ձգտումս մեկն է, որին ընդառաջ ենք գնում ես ու կինս. Խոսքը մեր երեխաների ապագայի մասին է: Այս պահից սկսած մենք ամեն ինչ անում ենք նրանց բարօրության համար` լավագույն մանկապարտեզ, լավագույն բժիշկներ եւ այլն: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք թույլ կտանք նրանց մեծանալ բացառապես ծնողների հովանավորության ներքո, բայց մեր ուժերի ներածին չափով  փորձում ենք մեր երեխաների համար անել ամեն ինչ, որ նրանք երջանիկ լինեն: Մենք շատ մեծ տեղ ենք տալիս ուսմանը եւ հատկապես այդ հարցում ամեն ինչ կանենք, որ նրանք հասնեն լավագույնին»:
 
 Ի դեպ` Յուրի Իգիթխանյանը պատմեց, որ որդիները շատ ջերմ ու երգելով են հայրիկին շնորհավորել.
«Փոքրիկս միայն շնորհավորանքներից ու համբյուրներից հասկացավ, որ մի բան այն չէ, եւ ինքն էլ եկավ ու համբուրեց ինձ, դե իսկ մեծ տղաս արդեն 3 տարեկան 7 ամսական է, նա գիատկցում է, որ հայրիկի տոնն է այսօր: Նրանց ու կնոջս շնորհավորանքներից կարեւոր բան, հավատացեք, չկա»,- ավարտեց նա:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ