ՊԵԿ. Կանխվել է լվացքի կեղծված փոշու իրացման փորձ

12 փետրվար 2018 16:00
ՊԵԿ. Կանխվել է լվացքի կեղծված փոշու իրացման փորձ

Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումների շրջանակում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել: Մասնավորապես, օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երևան–Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ մոտ 80 քմ մակերեսով շինությունում, բացի անօրինական գործունեության կազմակերպչից, ով Երևանի բնակիչ էր, աշխատում էր ևս 6 չգրանցված աշխատակից: Ձեռք բերված նյութերի հիման վրա իրականացվում է պետությանը պատճառված վնասի հաշվարկ՝ հետագա վարույթի հարցը որոշելու նպատակով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ: «Սուրմալու» տոնավաճառում կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, մասնավորապես լվացքի կեղծված փոշու իրացման փորձ: Ընդ որում, հայտնաբերված 168 տուփի վրա փակցված են եղել «Արիել» ապրանքանիշի ներկրմամբ զբաղվող ՍՊԸ-ի անվամբ հայաֆիկացման պիտակներ, ինչպես նաև տարբեր ընկերություններին պատկանող դրոշմապիտակներ:

«Taxstamp» ծրագրով իրականացված ստուգմամբ պարզվել է, որ դրանք իրականում նախատեսված են այլ ապրանքատեսակների համար, որոնց ներկրող ընկերությունները հայտարարել են, որ երբևէ դրոշմապիտակներ չեն օտարել և չեն տրամադրել այլ անձանց:

Ձեռնարկված միջոցառումներով Երևանի Շիրակի փողոցի բնակչի տան բակում հայտնաբերվել է շուրջ 1,5 միլիոն  դրամի տնտեսական ապրանք, այդ թվում՝ անհայտ ծագմամբ լվացքի փոշի: Ըստ քաղաքացու գրավոր հայտարարության, լվացքի փոշին նա ձեռք է բերել Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Երևանում` տարբեր խանութներից:


 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ