«Միսս Արմենիա 2017»-ը հաղթեց Լիլի Սարգսյանը, սակայն քննարկումների կիզակետում ես էի. Հայկուհի Մաթևոսյան

12 փետրվար 2018 18:56
«Միսս Արմենիա 2017»-ը հաղթեց Լիլի Սարգսյանը, սակայն քննարկումների կիզակետում ես էի. Հայկուհի Մաթևոսյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել Հայկուհի Մաթևոսյանն, ով հանրությանը հայտնի դարձավ «Միսս Արմենիա 2017»-ից:

-Հայկուհի, դուք ապագա իրավաբան եք, բայց նաև Ձեզ փորձում եք մոդելային աշխատանքում: Իրավաբան-մոդել համադրությունը ինչպե՞ս եք պատկերացնում:

-Այո, ես սովորում եմ ԵՊՀ-ում, ու թեև մոդելային և առհասարակ, բեմական աշխատանքը պարզապես պաշտում եմ, բայց երբեք թույլ չեմ տալիս, որ դա խանգարի կրթությանս: Ես փորձում եմ իմ ողջ ուժերս կենտրոնացնել դասերիս վրա, որպեսզի ապագայում լավ իրավաբան դառնամ: Ինչ վերաբերվում է համատեղելիությանը, հիմա կարողանում եմ ժամանակ տրամադրել իմ սիրելի հոբբիին` մոդելային արվեստին, բայց նաև գիտակցում եմ, որ այդ աշխատանքը այսպես կոչված «ժամկետ ունի»: Այնպես որ, ես հնարավորություն ունեմ հիմա զբաղվել իմ սիրելի հոբբիով, և դրան զուգահեռ սովորել` ապագայում լավ իրավաբան դառնալու համար:

-Հանրությունը Ձեզ ճանաչեց «Միսս Արմենիա 2017»-ից: Ինչպե՞ս որոշեցիք փորձել Ձեզ այդ հարթությունում և ի՞նչ տվեց այն Ձեզ:

-Առաջին քայլս եղավ «Միսս Արմենիա 2017» մրցույթը, որին մասնակցելու նպատակս մեկն էր` հաղթելը: Առաջին նախընտրական փուլից հետո ես անմիջապես հայտնվեցի եզրափակչում, հետո ընդգրկվեցի լավագույն տասնյակում, ինչը ևս ինձ համար ձեռքբերում էր, քանի որ չունենալով մոդելային բնագավառում փորձ` բավականին ուժեղ մրցակից էի: «Միսս Արմենիա 2017»-ը հաղթեց Լիլի Սարգսյանը, սակայն քննարկումների կիզակետում ես էի: Իրականում ես դեռ մանկուց էի ինձ պատկերացնում բեմում` լուսարձակների կենտրոնում, և հայտնվելով այստեղ` ես կրկին համոզվեցի, որ այս ասպարեզն իմն է: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ մինչ մրցույթն էլ շատերն անգամ փողոցում մոտենում էին ինձ և հարցնում, թե արդյոք մոդել եմ: Հետո մրցույթին մասնակցելու որոշումս էլ կայացրի այն բազմաթիվ կարծիքներից ելնելով, որ լսում էի թե ծանոթներից, թե անծանոթներից: Մինչ մրցույթն ունեի բազմաթիվ առաջարկներ սերիալներում նկարահանվելու, որպես հաղորդավարուհի ներկայանալու, իսկ մրցույթից հետո դրանք կրկնապատկվեցին: Ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ես բազում առաջարկներ ստացա բավականին հեղինակավոր դիզայներներից ու բրենդներից, և այսօր էլ դրանք շարունակվում են: Ի դեպ` մրցույթից հետո ես դադար վերցրի, որը չխանգարեց ինձ. Թվում էր, թե այդ ընթացքում ինձ կմոռանան, բայց առաջարկները այսօր էլ շարունակվում են:

-Հայկուհի, կարճ ժամանակ է, ինչ այս ոլորտում եք, բայց հետաքրքիր է, թե ինչպիսինն է Ձեր գնահատականը հայաստանյան մոդելային բիզնեսի վերաբերյալ:

-Գիտեք, ես ուզում եմ պահանջված մոդել դառնալ մեր երկրում և այդ ուղղությամբ քայլեր անում եմ. ես հասանելի չեմ բոլոր դիզայներների համար, ես գնահատում եմ իմ ժամանակն ու ռեսուրսները, որոնք ծախսում եմ: Ինչ վերաբերվում է ոլորտին, այն դեռ շատ թերի կողմեր ունի, բայց դրա մեղավորների շարքում են նաև դիզայներները, որոնք հագուստը կարում են պատվերով, նրանք ցուցադրություններ հազվադեպ են կազմակերպում, ինչը արդեն հետընթաց է: Կա նաև մեկ այլ թերություն. թյուր կարծիք է տարածված, թե մոդելը խելացի լինել չի կարող: Ես իմ օրինակով փորձում եմ և շարունակելու եմ փորձել ամեն հնարավորը, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ աղջիկը կարող է լինել և գեղեցիկ, և խելացի, և կշռադատված և տաղանդավոր, և զուսպ: Դրա համար էլ հայ աղջիկները ուզում են գնան արտերկիր այս մասնագիտությամբ զբաղվելու` մտածելով, որ այստեղ այս մասնագիտությունը չի գնահատվում: Իմ օրինակով նաև կարող եմ խթան հանդիսանալ այն աղջիկների համար, ովքեր ուզում են դառնալ մոդել, սակայն վախենում են այդ կարծիքներից:  Իմ մասին խոսեցին, նաև քննադատեցին, դատարկ տեսանյութ տարածեցին, մի լավ մեկնաբանեցին համակարգչի մոտ նստած պարապ մարդիկ, բայց այդ դատարկ խոսակցություններին ես նշանակություն չտվեցի և սահուն քայլերով գնացի առաջ. այսօր ես ունեմ այն, ինչ ունեմ և ես գոհ եմ: Ի դեպ` մարդիկ մինչ այսօր քննարկում են, թե ես դեմքիս վրա պլաստիկ միջամտություններ եմ արել, բայց պետք է հայտնեմ, որ դեմքիս և մարմնիս վրա չկա ոչ մի արհեստական, պլաստիկ միջամտություն:

-Հայաստանում այս մասնագիտությունը շահութաբե՞ր է:

- Ես արդեն գումար աշխատել եմ մոդելային բիզնեսով զբաղվելով: Եթե ցանկանամ, ավելի շատ կվաստակեմ, բայց ես դրան որպես հոբբի եմ վերաբերվում և խորապես չեմ զբաղվում այդ ուղղությամբ: Այնպես որ, կարելի է ասել, որ այո, սա շահութաբեր մասնագիտություն է, թեև դրսում այն ավելի շատ է գնահատվում:

-Հայկուհի, մոդել լինել, նշանակում է չունենալ բարդույթներ և հարկ եղած դեպքում կիսամերկ, ֆոտոշարքերում ներկայանալ: Պատրա՞ստ եք այս ամենին:

- Ոչ, ես ունեմ բարդույթներ և հրաժարվում եմ կիսամերկ ֆոտոշարքերից: Գուցե սա լիներ իմ միակ մասնագիտությունը, և ես մտածեի, որ պարտավոր եմ չունենալ ոչ մի նման բարդույթ, սակայն, կրկնում եմ, սա իմ հոբբին է, և ես միայն փորձում եմ հաճույք ստանալ դրանից, այլ ոչ թե բարդույթներ կոտրել իմ մեջ: Գուցե ապագայում ամուսնանամ և ամուսնուս հորդորով գնամ դրան, բայց մինչ այդ` չեմ անի:

-Հիմա ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

Հիշում եմ, մրցույթից հետո ինձ հրավիրեցին Միլան` ապրելու և աշխատելու, այն ժամանակ անգամ ունեցածս հաջողությանը չէի հավատում, ու մերժեցի, քանի որ ծնողներս թույլ չէին տա: Այսօր նման առաջարկ կա ԱՄՆ-ից, սակայն ես մշտական բնակությամբ հեռանալ չեմ ուզում: Հիմա աշխատում եմ առաջատար նորաձևության գործակալությունների հետ, որոնց միջնորդությամբ գուցե Հայաստանը ներկայացնեմ միջազգային մրցույթներում, սակայն այդ մասին ավելի ուշ կխոսեմ: Ինչպես նշեցի, առաջարկ ունեմ նաև որպես հաղորդավարուհի ներկայանալու: Խոսքը «Պոդիում Արտ» հաղորդման մասին է, որի առաջին նկարահանումներն արդեն արված են և այն շուտով եթերում կլինի: Գուցե ապագայում նաև որպես դերասանուհի ներկայանամ, քանի որ սիթքոմներից և սերիալներից հրավերները իսկապես շատ են:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ