Սուրբ գիրքն ամեն օր

10 փետրվար 2018 12:36
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (10 փետրվար 2018թ.)

Հիսուսի մոտ բերեցին կույր ու համր մի դիվահարի, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր և կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։ Բոլոր ներկաները զարմացան և հարցնում էին.
- Մի՞թե սա է Քրիստոսը՝ Դավթի Որդին։
Բայց փարիսեցիները երբ այս լսեցին, ասացին.
- Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է հանում դևերին։
Երբ Հիսուսն իմացավ նրանց միտքը, ասաց.
- Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, և ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում։ Եթե Սատանան իր գործակալների դեմ է ելնում, ուրեմն իր մեջ բաժան-բաժան է եղած. արդ, նրա թագավորությունն ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ Եվ եթե ես Բեեղզեբուղի զորությամբ եմ դուրս հանում դևերին, ձեր հետևորդները ո՞ւմ զորությամբ են դուրս հանում դրանց։ Ուրեմն հենց ձեր հետևորդները պիտի դատապարտեն ձեզ։ Իսկ եթե Աստծու Հոգու զորությամբ եմ հանում չար ոգիներին, նշանակում է Աստծու թագավորությունն արդեն հասել է ձեզ վրա։ Ոչ ոք չի կարող մի ուժեղ մարդու տունը մտնել և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախապես չկապի այդ ուժեղ մարդուն։ Դրանից հետո միայն նա կկողոպտի նրա տունը։
Ով ինձ հետ չէ՝ հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում՝ ցրում է։ Դրա համար ասում եմ ձեզ. մարդիկ ինչքան էլ մեղք գործեն կամ հայհոյություն անեն, Աստված պիտի ների նրանց այդ բոլորը, բայց նա չի ների նրան, ով հայհոյում է Սուրբ Հոգուն, այսինքն՝ նախատում է նրան։ Ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նա չի ների նրան ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում։
(Մատթեոսի ավետարան 12:22-32)

Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ. մի՛ վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը, որովհետև Աստված ասում է. «Երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկության օրը հասավ, օգնեցի քեզ»։
Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը։
Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր դեպքերում էլ դուք ձեզ ցույց տվեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ մեծ համբերությամբ հանձն առնելով նեղությունը, վիշտը, չարչարանքը, ծեծը, բանտը, խռովարարների վայրագությունները, հոգնությունը, անքնությունը, անոթությունը։
Այս բոլորը տարեք մաքո՛ւր սրտով, գիտակցորեն, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտությունը քարոզելով, Աստծու զորությամբ և արդարությամբ զինված՝ չարի դեմ հարձակվելու և ձեզ պաշտպանելու համար։ Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից և ո՛չ մեղադրանքից։ Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ. մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից։ Թող չուզենան մեզ ճանաչել. մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ։ Թող համարեն մեզ մեռած. բայց մենք ահա կենդանի ենք։ Թող համարեն մեզ պատժապարտ. մենք գիտենք, որ ազատված ենք մահվան դատապարտությունից։ Թող կարծեն, թե տխուր է մեր կյանքը. մենք միշտ ուրախ ենք։ Աղքատ թող համարեն մեզ. մենք շատերի կյանքն ենք ճոխացնում։ Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:1-10)

Աղբյուր facebook

Հեղինակ Ռուբեն վարդապետ Զարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ