Երբ նրա ամուսնուն տեսա, հասկացա՝ ինչու էր երազում կով տեսել. Իռեն Ուլիխանովա

29 հունվար 2018 13:34
Երբ նրա ամուսնուն տեսա, հասկացա՝ ինչու էր երազում կով տեսել. Իռեն Ուլիխանովա
Երիտասարդների եւ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվեց հունվարի 27-ին: Վերջին տարիներին այն առավել մեծ տարածում գտավ երիտասարդների շրջանում. այս տարի ևս տոնն ուղեկցվում է բազմաթիվ միջոցառումներով:
 
Տոնին նախորդող գիշերը բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես կռահել իրենց ապագա կողակցի ով լինելը, աղի բլիթ են համտեսում՝ սպասելով, որ այդ գիշեր իրենց երազում հենց Նա է իրենց ջուր տալու:
 
Վերջին ամսիներին ԱՄՆ-ում գտնվող պարուհի Իռեն Ուլիխանովան եւ ամուսինը՝ հումորիստ, ռեժիսոր Վահագն Գրիգորյանը, ինչպես ամեն տարի, այս տարի էլ տոնական այդ օրն անցկացրել են աշխատանքային մթնոլորտում: Life.panorama.am-ի հետ զրույցում պարուհին խոստովանեց՝ միայն մեկ անգամ է աղի բլիթ կերել, այն էլ ապարդյուն: Բայց աղի բլիթի զորությունը զգացել է մեկ ուրիշի փորձով:
«Որքան հիշում եմ՝ աղի բլիթ մեկ անգամ եմ կերել, այն էլ՝ հետաքրքրությունից դրդված: Այդ գիշեր երազումս տեսա, որ համերգի էի պատրաստվում Օպերայի բեմում: Բայց հիշում եմ՝ մայրիկիս ընկերուհին պատմում էր, որ ժամանակին աղի բլիթ է կերել, ու երազում տեսել էր կով, որը առվից ջուր էր խմում: Հետո, երբ նրա ամուսնուն տեսա, հասկացա՝ ինչու էր կով տեսել. դեմքը կովի էր նման»,-ժպիտով պատմեց մեր զրուցակիցը: 
 
Իռեն Ուլիխանովան հակված է հավատալ ավանդույթ դարձած տոների խորհրդին: Ասում է՝ այն, ինչը մեզ սերնդեսերունդ փոխանցվում է՝ պահպանելով իմաստն ու ավանդույթը, չես կարող անտեսել: Հատկապես, որ հազարավոր իրական պատմություններ ես լսում: 
Անդրադառնալով Սուրբ Սարգիս-Սուրբ Վալենտին մրցակցությանը՝ նկատեց.
«Եվս մեկ տոնը վատ չէ: Միեւնույն է, ինձ համար բոլոր տոներն էլ անցնում են աշխատանքային մթնոլորտում, ու եթե մարդն իր աշխատանքը սիրում է, աշխատանքն էլ սիրում է իրեն, ուրեմն՝ ամեն օրն էլ տոն է: Ու ինչքան շատ, այնքան լավ»:
 
Սիրահարների տոնի կապակցությամբ իր մաղթանքը պարուհին այս կերպ է ձեւակերպեց. «Բոլոր սիրահարվածներին մաղթում եմ, որ ինչքան էլ սիրեն իրենց երկրորդ կեսերին, միշտ նաեւ սիրահարված մնան, որովհետեւ սիրահարված լինելը շատ ավելի հաճելի է, քան սիրելը»:
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ