Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան

22 հունվար 2018 15:28
Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան
«Ա Թի Վի» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Կարմիր բլուր» հեռուստասերիալի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր այս նախագծի մասին ենք խոսել գլխավոր հերոսի՝ Սարգիս Գրիգորյանի հետ, ով պատմել է ոչ միայն նկարահանումների, այլեւ 2018-ի ծրագրերի մասին:
 
- Սարգիս, մեր վերջին հարցազրույցի ժամանակ նշել էիք, թե չեք ուզում այլեւս երկարատեւ սերիալներում նկարահանվել: Ինչո՞վ գրավեց «Կարմիր բլուրը», որ որշեցիք այս անգամ եւս ներկայանալ:
 
- Այո, ինչպես ասել եմ ժամանակին, նախընտրում եմ կարճաժամկետ սերիալներում նկարահանվել: Եթե անկեղծ լինեմ, ես նախընտրում եմ առհասարակ սերիալներում չնկարահանվել, բայց հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հաշվի առնելով ֆիլմերի սակավությունը, հաշվի առնելով այն, որ նկարահանվող ֆիլմերն էլ կարծես երկարաշունչ սերիալների  առաջին սերիաները լինեն՝ հասկացա, որ սա իմ գործն է: Ցավոք, այն դարաշրջանում եմ ապրում, երբ ավելի ակտուալ են սերիալները եւ դերասանի մասնագիտության մեջ դա մեծ տեղ է գրավում: Արդյունքում, ուզես, թե ոչ, առանձնանալ չես կարող: Ի վերջո, մասնագիտությանդ մեջ անընդհատ պետք է գործես, արդյունքում փորձում ես գտնել լավագույնը, որտեղ կներկայանաս: Այս պարագայում սերիալային բազմազանության մեջ փորձեցի գտնել լավագույն խումբը եւ աշխատել: Իսկապես, Ելենա Արշակյանն ինձ համար հետաքրքիր տեսակ է, համատեղ աշխատանքից հետո հասկացա, որ նա կարողանում է եղած բյուջեի դիմած որակ ապահովել: Էլ չասեմ, որ վարկանիշային աղյուսակում այն առաջնային հորիզոնականում է:
 
- Գիտեմ, որ Ձեզ համար բացի մարդկային գործոններից, մեծ նշանակություն ոնի նաեւ սցենարը: Այս պարագայում ամեն բան Ձեր սրտո՞վ է:
 
- Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին եւս բավականին լավ եմ ճանաչում, գիտեմ նրա հնարավորությունները: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն սերիալի կառուցվածքը կազմելու առանձնահատկությունները: Ըստ սցենարի՝ ես տան ավագ որդին եմ, ում ուսերին է ընկած տան հոգսը: Այստեղ նկարագրված է մարդկային փոխհարաբերություններ մոր եւ որդիների, հոր ու տղայի, երկու եղբայրների միջեւ: Հայի տեսակի մեջ այս գիծը, ցավոք, շատ տարածում ունի: Նման ճակատագրեր շատ են եղել 90-ակններին: Ես ու իմ սերնդակիցները հանգամանքների բերումով շուտ մեծացանք, ցուրտ ու մութ տարիներին մեծ դժվարությունների միջով ենք անցել: Սեւակի մեջ շատերը իրենց կտեսնեն, հայկական ընտանիքներում հաճախ է պատահում, երբ մեծ եղբայրն իրեն զոհում է փոքրի համար: Այստեղ ցույց է տրվում նաեւ փոքր եղբոր անշնորհակալությունը, որը եւս մեծ տարածում գտած խնդիր է: Երկու սերունդներ ներկայացնող եղբայրների կյանքը իսկապես հետաքրքիր է:  Անձամբ ինձ սցենարը շատ է դուր գալիս, ես այստեղ պարզապես չեմ խաղում, այլեւ հետեւում եմ:
 
- Բացի լավ սցենարից, շատ կարեւոր է նաեւ դերասանական կազմի ընտրությունը: Ինչպե՞ս են ընթանում հարաբերությունները կադրից դուրս:
 
- Այս նախագծում խաղում են մեր օրերի լեգենդները՝ ի դեմս Արտաշես Ակեքսանյանի եւ Սամվել Սարգսյանի: Վերջինիս հետ խաղալը պարզապես մեծ պատիվ է ինձ համար: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք, որ կարողանայինք իր կողքին լռել: Բավականին լուրջ դերասան է նաեւ Արտաշես Ալեքսանյանը, ով հզոր էներգետիկ դաշտ ունի. նրանից շատ բան ունեմ սովորելու: Թող ինձնից ոչ մեկ չնեղանա, բայց մեր գիգանտ դերասաններից մի քանիսին են մնացել, որից երկուսը այստեղ են խաղում, ինչը արդեն խոսում է այն մասին, որ այս նախագիծը հաջողված է լինելու: 
Ուզում եմ նշել նաեւ Վահե Զիրոյանին, ով շատ տաղանդավոր ու շնորհալի դերասան է: Նա երիտասարդ է, ով ամեն ինչ անում է, որպեսզի անկեղծ վաստակի դերասան լինելու  կոչումը: Ինձ հետաքրքիր է նրա հետ աշխատելը: Նույնը կասեմ Վարդան Հովսեփայնի մասին: Այսինքն՝ այստեղ խաղալն ինձ համար մեծ հաճույք է:
 
- Սարգիս, տարին նոր է մեկնարկել, ինչ է սպասվում 2018-ին:
 
- 2018-ն ինձ համար հայտարարել եմ մշակութային տարի: Փորձելու եմ զբաղվել ինքնամաքրմամբ, նշանակում է այս տարիների ընթացքում ինձ համար ոչ հաճելի նախագծերում հանդես գալու սխալներս ուղղելու եմ՝ նոր մարտահրավերներ ընդունելով: Այս պահին 3-5 լուրջ նախագծեր կան, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ: Նաեւ զբաղվելու եմ դստերս՝ Յանայի, հետ կապված նախագծով, քանի որ նա իսկապես շատ շնորհալի փոքրիկ է, ով անչափ սիրում է ավեստը:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ