Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության և նոր սիրելիի մասին

20 հունվար 2018 15:52
Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության և նոր սիրելիի մասին
Դերասան Վահագն Գալստյանի եւ Շուշան Ղազարյանի անձնական կյանքն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկումների կենտրոնում է: Նրանց բաժանության շուրջ ասեկոսեները երկար ժամանակ է` տարածված են, սակայն նրանցից եւ ոչ մեկը պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր գալիս: Սակայն Վահագնը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով իր նոր ընտրյալի լուսանկարները, անխոս հաստատեց, որ ինքն ու Շուշանը ամուսնալուծվել են, իսկ ավելի ուշ հարցազրույցներից մեկում լուրը հաստատեց նաեւ Շուշանը: Զույգերի այս քայլից հետո համացամցում մեկնաբանությունների տեսքով բուռն քննարկումներ է սկսվել, շատերը վստահ են` դերասան ամուսինների բաժանության հարցում մեղավորը Վահագնի նոր սիրելին է` Լուսինեն:
 
Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Վահագն Գալստյանի հետ:
 
«Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել, նա ոչ մի կապ չունի իմ բաժանության հարցում, սա ես հայտարարում եմ պաշտոնապես: Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից շատ հետո, սակայն մարդիկ սրա վրա չեն կենտրոնացել, եւ իրենց կյանքը թողած, ապրում են ուրիշների կյանքով եւ անհեթեթ մտքեր են արտահայտում: Իմ ընտրյալը շատ բարոյական մարդ է, բոլորն էլ ինձ ճանաչելով` գիտեն, թե ով եմ, ու ինչպիսին պետք է լինի իմ սիրելին: Ես գլուխս բարձր քայլում եմ, շարունակում եմ ապրել իմ քաղաքում, նույն Վահագն Գալստյանն եմ` տարբերությամբ, որ հիմա սիրահարված եմ Լուսինեին»,- ընդգծեց Վահագնը:
Դերասանը հրաժարվեց նշել նախկին կնոջ հետ բաժանաության պատճառները, նաեւ հավելեց, որ իրենց բաժանությունը շուտով նաեւ թղթաբանությամբ կհաստատվի: 
 
Ինչպես հայտնի է` Վահագն ու Շուշանը երկու երեխա ունեն: Հարցին, թե ծնողների բաժանությունն ինչպե՞ս է անդրադառնում նրանց վրա, Վահագնը նշեց.
 
«Նախ ուզում եմ խնդրել բոլորին, որ իրենց կարծիքները արտահայտելիս մի պահ հիշեն, որ մենք երեխաներ ունենք, ովքեր հաճախում են դպրոց: Կարծում եմ` մարդիկ պետք է քիչ ավելի զուսպ լինեն իրենց խոսքերում: Ինչ վերաբերվում է իմ ու երեխաներիս կապին, միանշանակ, ես միշտ նրանց հայրություն եմ արել եւ չեմ պատրաստվում դրանից հրաժարվել, քանզի դա սրիկայություն կլինի իմ կողմից: Այս հարցում ես հիացած եմ նաեւ Լուսինեով, նա ինքն էլ հաստատ չէր հարգի ինձ, եթե երեխաներիս հետ հարաբերությունս խզեմ: Երեխաներս շատ հաճախ են իմ տանը լինում, մենք շատ մտերիմ ենք: Նրանք ծանոթ են նաեւ Լուսինեի հետ, եւ ի զարմանս ինձ` երեքն էլ իրար շատ լավ են վերաբերվում: Ես նույնիսկ չէի սպասում, որ այդքան ջերմ ու ընկերական կապ կունենան: Այս հարցում էլ եմ հիացած Լուսինեով, ով ինձ սիրելով` իսկապես շատ լավ է վերաբերվում իմ երեխաներին: Ես իմ զավակներիս շատ եմ սիրում, եւ չի կարող նույնիսկ քննարկվել, թե ամուսնալուծությունից հետո կհրաժարվեմ իմ ձագերից»:
Վահագնը խուսափեց խոսել նաեւ իր եւ Լուսինեի ծանոթության մասին, նա միայն նշեց, որ իրենց ամուսնությունը շատ չի ուշանա:
Ի դեպ` Լուսինեն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,  երգչուհի է, Վահագնի խոսքով`ինքն ամեն ինչ կանի, որ սիրելին շարունակի երգել:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ