«Բաժանվելը բավականին դժվար էր». Արփինե Իսրայելյանը՝ առաջիկա անելիքների և «Դոմինո»-ի ավարտի մասին

15 հունվար 2018 20:04
«Բաժանվելը բավականին դժվար էր». Արփինե Իսրայելյանը՝ առաջիկա անելիքների  և «Դոմինո»-ի ավարտի մասին

Դերասանուհի Արփինե Իսրայեյյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է «Դոմինո» սիթքոմում իր աշխատանքը, ինչպես նաեւ խոսել Ամանորի ու 2018-ից իր ակնկալիքների մասին:

««Դոմինո»-ն ինձ համար շատ հարազատ դարձած նախագիծ էր թե ժանրային, թե անձնակազմի առումներով: Ինչպես ցանկացած աշխատանք, «Դոմինոն» եւս ինձ համար երեխայի նման մի բան էր, որից բաժանվելը բավականին դժվար էր: Այս նախագիծն ինձ դրական էմոցիաներ ու տպավորություններ տվեց»,- խոսելով «Դոմինո»-ի մասին` նշեց Արփինեն եւ հավելեց, որ առաջիկայում կցանկանա դարձյալ հումորային նախագծում հանդես գալ:

«Դոմինո»-ն առաջին հումորային պրոկետն էր, որ Արփինեն ներկայացավ, իր խոսքով` հանդիսատեսն իրեն այս ժանրում բավականին լավ ընդունեց եւ առ այսօր միայն դրական խոսքեր է լսում իր խաղի մասին:

Արփինեն այժմ նկարահանվում է նոր` «Կարմիր բլուր» հեռուստասերիալում, սակայն դերասանուհին այստեղ երկար զբաղվածություն չի ունենա.

««Կարմիր բլուր»-ում իմ հերոսուհու գործառույթը բավականին մեծ է եւ նա դեռ երկար կլինի այս սերիալում, սակայն ես մարմնավորում եմ այդ հերոսուհու երիտասարդ տարիները, ուստի շուտով այլեւս ինձ չեն տեսնի այստեղ: Իմ նկարահանումներն ավարտված են, իսկ կերպարային գիծը կշարունակվի հերսուհուս մեծ տարիքում»,- ընդգծեց նա` նշելով, որ թեեւ կարճ ժամանակով, բայց հաճույքով է աշխատել այս թիմում, քանի որ Ելենա Արշակյանի հետ է սկսել իր գործունեությունը հեռուտատեսության ոլորտում:

Արփինեն նշեց, որ այս պահին նոր առաջարկներ չունի, բայց հույս հայտնեց, որ տարին աշխատանքով առատ կլինի:

Խոսելով ամանորյա օրերի մասին` դերասանուհին պատմեց, որ որդու հետ տոները կրկնակի ուրախ են անցել:

«Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է, եւ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի մենք տանը նշեցինք: Տղաս` Դավիթը, ադեն 1.5 տարեկան է, խոսում է, հասկանում, որ տոներ են: Մենք այս տարի տոնածառը միասին ենք զարդարել, նրա ոգեւորությունը շատ մեծ էր հատկապես նվերներ ստանալիս»,- ժպիտով պատմեց Արփինեն:

«Ամեն տարի Ամանորին միայն մի երազանք եմ մտապահում, որ ոչ մի փոքրիկ անտուն ու առանց ծնողների չմնա: Ինձ համար միայն փոքրիկների առողջ ու ապահով լինելն է ամենակարեւորը: Ուզում եմ, որ տարին խաղաղ անցնի»,- ավարտեց Արփինե Իսրայելյանը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ