Գուշակություններ, որոնք արվում են հին Նոր տարվա գիշերը

12 հունվար 2018 15:11
Գուշակություններ, որոնք արվում են հին Նոր տարվա գիշերը

Մարդիկ դարեր շարունակ Հին Նոր տարվա գիշերը ամենատարբեր գուշակություններ են անում  և համարում են, որ դրանք  ոչ միայն գեղեցիկ են ու խորհրդավոր, այլև իրականանում են:

Ամենից շատ այս գուշակություններին հավատում են երիտասարդ աղջիկները, որոնք ցանկանում են իմանալ, թե ով է լինելու իրենց ապագա փեսացուն կամ թե ինչ է սպասվում իրենց՝ տարվա ընթացքում:

Ահա ամենատարածված գուշակությունները. 

Հարկավոր է գուշակել 7 հոգով և վերցնել 7 բաժակ: Բաժակներից մեկի մեջ պետք է ամուսնական մատանի դնել, մյուսի մեջ՝ հաց, երրորդում՝ մանրադրամ, մյուսներում՝ շաքար, աղ, սոխ, իսկ յոթերորդի մեջ ջուր լցնել:

Գուշակողներից ամեն մեկը, փակ աչքերով,   պետք է մի բաժակ  ընտրի: Ինչ որ գտնի բաժակում, այնպիսի ապագա էլ   կունենա:

Ամուսնական մատանին մոտալուտ ամուսնություն է կանխագուշակում, հացը՝   բարեկեցություն, մանրադրամը՝ հարստություն, աղը՝ անհաջողություն, շաքարը՝ ուրախություն, սոխը՝ արցունքներ, իսկ ջուրը՝ միապաղաղ կյանք՝ առանց մեծ փոփոխությունների:

Մյուս գուշակությունը ցորենի միջոցով է արվում: Պետք է տարայի մեջ ցորենի հատիկներ լցնել և հնչեցնել ձեզ հետաքրքրող հարցը, ապա ձախ ձեռքով ցորենի հատիկները  հանել ու հաշվել դրանք: Եթե ստացված թիվը զույգ է, ուրեմն ձեր հարցին դրական պատասխան է տրվում, իսկ եթե կենտ է՝ բացասական:

Չամուսնացած աղջիկները հունվարի 13 -ի գիշերը բարձի տակ   արքայի պատկերով 4 տարբեր թղթախաղեր պետք է դնեն, իսկ առավոտյան, առանց նայելու, հանեն դրանցից մեկնումեկը՝ իմանալու համար, թե ինչպիսին է լինելու իրենց ապագա ամուսինը:

Եթե ագռավի արքան է դուրս եկել, ուրեմն ամուսինը ծեր ու խանդոտ է լինելու, խաչի արքան կանխագուշակում է, որ զինվորականի հետ եք ամուսնանալու, սրտի արքան երիտասարդ ու հարուստ ամուսին է խոստանում, իսկ ագուռի արքան նշանակում է, որ ամուսնանալու եք ձեր սիրած տղամարդու հետ:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ