Մարդիկ մերկանում են, քննադատվում են, մանկանում են՝ դարձյալ քննադատվում են. Նառա Դիլանյանն՝ իրեն քննադատողներին

11 հունվար 2018 19:07
Մարդիկ մերկանում են, քննադատվում են, մանկանում են՝ դարձյալ քննադատվում են. Նառա Դիլանյանն՝ իրեն քննադատողներին

Օրեր առաջ Life.panorama.am-ը ներկայացրել էր դերասանուհի Նառա Դիլանյանի հետ զրույցը, որի ժամանակ վերջինս պատմել էր տոնածառի իր անսովոր զարդարանքի մասին: Մեր զրույցից հետո համացանցում բուռն քննարկումներ առաջացան, որից հետո քննարկողներն ասես երկու մասի բաժանվեցին, ոմանք ողջունեցին Նառայի հետաքրքրությունները, ոմանք էլ նրան «մեղադրեցին» տարիքին ոչ համապատասխան պահվածքի մեջ:

Կարդացեք նաև՝ Ես Աստծուն միշտ ասում եմ` տուր ինձ այն, ինչ ինձ իսկապես պետք է և ոչ թե այն, ինչ ես եմ ուզում. Նառա Դիլանյան

 

Բլոգերներից մեկն անգամ դերասանուհուն  հորդորեց՝ «Նառա, վերջապես մի′ մոռացիր տարիքդ, բավական է Միկի Մաուսով լուսանկարվես»: Այս վերնագիրը կրող նյութում հեղինակը նաև նշել է՝ «Ես, իհարկե, ընդունում եմ, որ լավ բան է, երբ մարդ չի կորցնում իր մեջ  մանկությունը, սակայն շատ վատ է, որ կորցնում է սթափ դատելու  և իրականությունը զգալու  ունակությունը: Նառա, մի՞թե մոտ 40 տարեկանում օրինաչափ է այս կերպարով հանդես գալը, կարծում եմ, որ խաղալիքներից հրաժարվելու և նման «թիթիզ», պարզունակ լուսանկարներ անելը վերջ տալու ժամանակն է»:

Թեմայի շրջանակում մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, ով, ի պատասխան իր կերպարի վերաբերյալ քննադատությունների, նշեց.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ մեր հարցազրույցը պատճառ դարձավ նման խոսակցությունների, քանի որ ես ևս մեկ անգամ հասկացա, որ իմ սիրելի ժողովուրդը անկեղծ սիրում է ինձ: Դա են վկայում բազմաթիվ լավ ու ջերմ մեկնաբանությունները, որոնք միայն հաճելի էմոցիաներ էին տալիս ինձ: Վաղուց այսքան պաշտպանված չէի զգացել ինձ: Անկեղծ, անչափ շնորհակալ եմ իմ սիրելի հայ ազգին այսքան բարության, սիրո և ջերմության համար: Ամենակարևորն այնն էր, որ ինձ պաշտպանող օգտատերերի մեծ մասն անծանոթ էին, իմ բարեկամներն ու ընկերները չէին: Ահա, որն է իսկական երջանկությունը, ես հենց այս սերն էի խնդրել Ձմեռ պապիկից, որը չուշացավ: Շնորհակալ եմ սիրելիներս»,-նշեց նա:

Դերասանուհին իրեն քննադատողներին այսպես արձագանքեց. «Ես չեմ պատրաստվում փոխել ինձ, և չեմ կարծում, որ մանկական աշխարհում ապրելը հանցագործություն է: Դա մտածելն անգամ ծիծաղելի է: Պարզապես չեմ կարողանում հասկանալ թե որտեղ է լոգիկան. մարդիկ մերկանում են, քննադատվում են, մանկանում են՝ դարձյալ քննադատվում են: Լավ, ի՞նչ անենք: Ես ուզում եմ, որ բոլորն էլ ապրեն հեքիաթում, իսկ իմ հեքիաթը ինձ երբեք չի լքի, անգամ 100 տարեկանում»:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ