Ես էլ ֆինանսական խնդիրներ ունեմ. առանձնատուն գնելու հնարավորություն չունենք. Գալուստ Սահակյան

11 հունվար 2018 12:26
Ես էլ ֆինանսական խնդիրներ ունեմ. առանձնատուն գնելու հնարավորություն չունենք. Գալուստ Սահակյան

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը NEWS.am–ի  հետ զրույցում խոստովանել է, որ կուզենար մի առանձնատուն ունենալ, սակայն հնարավարությունները չեն ներում։  Գալուստ Սահակյանը նեղսրտել է, որ անգամ Աժ նախագահի պաշտոնում ստացած աշխատավարձով չի կարողացել այդ ցանկությունն իրագործել, բայց լավատես է, հույսը չի կորցնում, որ մի օր կունենա։

Պարոն Սահակյան,  թանկացումները ձեր  ընտանիքի բյուջեի վրա ազդե՞լ են։ Ամենուր մարդիկ թանկացումներից են բողոքում։

Մեր հասարակությունը ուզում է իմանալ՝ ինչու է թանկացել ապրանքը, որպեսզի այս պրոցեսները ներկայացնենք հասարակությանը, բնականաբար կառավարությանը  պիտի հարց տանք։  Ով ասեց, որ ես չունեմ ֆինանսական խնդիրներ։ Ես երկար ժամանակ Ազգային ժողովում եմ աշխատել, հիմնական պաշտոնները ես ինքն եմ տարել,  բոլոր օրենքները, որոնք անհրաժեշտ են եղել պետությանը։ Բնականաբար, երբ ասում են՝ դու չունես անհրաժեշտություն, ես շատ վատ եմ ինձ զգում, որովհետեւ չեմ կարծում, որ որեւիցե սովորական ապրող մարդ անհրաժեշտություն չունի։

Դուք էլ եք շարքային քաղաքացու պես ապրում...

Իհարկե։

Ձեր ընտանիքը բիզնեսներ չունի՞։

Չէ, իմ ընտանիքը բիզնես չունի։

Աշխատավարձո՞վ եք ապրում։

Չմանրամասնեմ՝ ինչով եմ ապրում...

Ձեր  որդիները  բարձրաստիճան պաշտոնյաներ են..

Շատ լավ է, որ պաշտոն են զբաղեցնում, եւ դրանով փորձում ենք, որ երկիրը լավ արդյունքներ ունենա,  եւ բացի դրանից՝ եթե որդիներս բիզնեսային երեւույթներ էլ ունեն, ես երբեք նրանից փող չեմ վերցնի։ Անհարմար բան է...  Մանավանդ մեր ազգային տոհմաբանությամբ որեւէ հայր երբեք իր որդիներից փող չի վերցնում։ Եւ, հակառակը, եթե որոշակի ֆինանսական իրավիճակը լավ է լինում, հայրը որդիներին է օգնում։ Եւ չեմ կարծում, որ իմ որդիներս լավ են ապրում, ապրում են շատ սովորական տներում, մոտավորապես խրուշչովյան տներում։ Եթե հնարավորություն ունենանք, բնականաբար,  ավելի լավ տուն կունենանք։

Առանձնատուն չունե՞ք։

Ոչ, ես, բնակարանում եմ ապրում, իհարկե, կուզենայի առանձնատուն ունենալ, որ երեխաներս եթե ուզենային, բոլորը մեր տանը մասնակցեին միջոցառումներին։

Չե՞ք կարող գնել։

Որ Ազգային ժողովի նախագահ էի, մեկ միլիոնից  քիչ գումար էի ստանում, բայց դրանով առանձնատուն սարքել, կարծում եմ, չի լինի։ Կգա ժամանակ, մենք բոլորս մեր ունեցած– չունեցածով կփորձենք ունենալ, հիմա հնարավորություն չկա։ 

Շարունակությունն՝ այստեղ:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ