«Փրկեք մեր հոգիները» բեկումնային կլինի հայկական ֆիլմարտադրության զարգացման մեջ. Մարիամ Դավթյան

10 հունվար 2018 19:56
«Փրկեք մեր հոգիները»  բեկումնային կլինի հայկական ֆիլմարտադրության զարգացման մեջ. Մարիամ Դավթյան

«Արմենիա Պրեմիումի»-ի եթերում օրերս մեկնարկել է «Փրկեք մեր հոգիները»  25 մասանի հեռուստասերիալը, որն իր տեսակով առաջինն է հայկական ֆիլմարտադրության մեջ: Սա միստիկ թրեյլեր է՝ սարսափի և ֆանտաստիկայի որոշակի տարրերով:

Մասնակից դերասանուհի Մարիամ Դավթյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ ռեժիսոր Հարութ Շատայնի և պրոդյուսեր Արա Բաղդասարյանի կողմից առաջարկ ստանալուց և ֆիլմի գաղափարի ու կերպարի մասին զրուցելուց հետո անմիջապես համաձայնել է նկարահանվել:

Այս սերիալի գլխավոր հաղթաթուղթը ժանրային ուղղվածությունն է. «Ֆիլմը միստիկ թրեյլեր է՝ հագեցած սարսափի և ֆանտաստիկայի որոշակի տարրերով, որը իսկապես նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ: Անձամբ ես սիրում եմ գնալ ռիսկի, այլապես կդոփեմ նույն տեղում և կկորցնեմ հետաքրքրությունն իմ մասնագիտության հանդեպ»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ այս ժանրը մի կողմից հետաքրքիր է, մյուս կողմից` վտանգավոր հեռուստադիտողի ընկալման տեսանկյունից, քանի որ այս ժանրի ֆիլմ մենք չունենք, հետևաբար համապատասխան փորձ չկա, իսկ անփորձությունը միշտ չէ, որ հաջող արդյունք է բերում, դերասանուհին արձագանքեց.

«Այո, վտանգը միշտ էլ կա, որ որևէ փորձ անհաջող արդյունք կունենա, բայց եթե չփորձես, նույնիսկ չսխալվես, փորձառություն ձեռք չես բերի, որն իր հետ բերում է հմտություն և վարպետություն: Մենք հիմա ֆիլմարտադրության կայանալու փուլերից մեկում ենք գտնվում, իհարկե, քննադատողներ միշտ էլ կգտնվեն, բայց ովքեր հաճախ ասում են՝ «Դե մենք ուր, ֆիլմարտադրությունն ուր, միստիկ ժանրն ուր», ապա նրանց կասեմ, որ թեև հարգում եմ այդ կարծիքը, սակայն համամիտ չեմ: Այո, կարծում եմ, որ այս նախագիծը կլինի բեկումնային հայկական ֆիլմարտադրության զարգացման մեջ»:

Ֆիլմի սյուժեն սկսվում է, երբ մի խումբ մարդիկ ավտոբուսով վարորդ Վանի (Արման Նշանյան) ուղեկցությամբ Երևանից ուղևորվում են Վորոնեժ: Ճանապարհին ավտոբուստը վթարի է ենթարկվում և նրանք հայտնվում են ձորում՝ անմարդաբնակ անտառում: Վթարի հետևանքով մի քանիսը մահանում են, և կտրվում է արտաքին աշխարհի հետ կապը: Հայտնվելով անելանելի իրավիճակում՝ ուղևորներն իրենց տարբեր ճակատագրերով, բնավորություններով և դրսևորումներով փորձում են դուրս գալ այդ սարսափելի վայրից, որի ընթացքում անցնում են բազմաթիվ փորձությունների միջով:

«Ինձ համար այս ֆիլմը հավատի մասին է. հավատ ինքդ քո նկատմամբ, քո ուժերի, ցանկությունների, նպատակների հանդեպ, հավատ այն իրականությանը, որտեղ ապրում ենք, բայց չէ որ, դա միայն այնն է, ինչ մենք տեսնում ենք»,- նկատեց դերասանուհին:

Մարիամ Դավթյանը այս ֆիլմում մարմնավորում է Արաքսին, ով Վորոնեժ էր գնում, որպեսզի հանդիպի ամուսնուն և իր աչքերով տեսնի ու համոզվի, որ նա այլևս հետ չի վերադառնա իր մոտ: Նրա հերոսուհին հղի է և վթարի ժամանակ կորցնում է երեխային, արդյունքում հոգեկան խանգարում ստանում: Այդ իրավիճակում Արաքսը միայն մի նպատակ ունի՝ գտնել իր չծնված երեխային:

Զրույցի վերջում խոսելով ստեղծագործական և դերասանական կազմի մասին՝ Մարիամ Դավթյանը հավելեց. «Առաջին անգամ էի համագործակցում այս թիմի և ռեժիսոր Հարութ Շատյանի հետ: Պետք է ասեմ, որ ինձ դուր է գալի իրենց համարձակությունը, և ամենակարևորը՝ սերն ու հավատը իրենց գործի նկատմամբ: Սա այն նախագծերից է, որտեղ ընդգրկված են միայն պրոֆեսիոնալ դերասաններ և դա, իհարկե, շատ ողջունելի է: Բոլոր դերակատարներն էլ շնորհալի են, և ինչպես ասում են՝ ամեն մեկն իր տեղում է: Այստեղ շատ է կարևորվում նաև մարդկայի հատկանիշները, նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտն ուղղակի հրաշալի էր: Թեև նկարահանումները բավականին ծանր էին ընթանում տեխնիկական իմաստով, սակայն ինձ ներդաշնակ եմ զգացել ողջ ընթացքում»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ