Շատ բուռն էին զգացողություններս, երբ մեքենան մեր բակում տեսա. Լիլի Սարգսյանը բացահայտում է, թե ով է իրեն մեքենա նվիրել

27 դեկտեմբեր 2017 17:15
Շատ բուռն էին զգացողություններս, երբ մեքենան մեր բակում տեսա. Լիլի Սարգսյանը բացահայտում է, թե ով է իրեն մեքենա նվիրել

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը երեկ իր Instagram-ի էջում մեքենայի լուսանկար էր տեղադրել` մակագրելով «Շնորհակալ եմ»: Գեղեցկուհու այս քայլից հետո անմիջապես տարատեսակ ասեկոսեներ տարածվեցին: Մինչ շատերը Լիլիի նվերը վերագրում էին նրա հնարավոր սիրելիին կամ երկրպագուին, Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ եւ տեղեկացավ, թե նվերն իրականում ում կողմից է:

«Մեքենան իմ ամանորյա նվերն է` հայրիկիս կողմից: Պետք է խոստովանեմ, որ թեեւ հայրս անընդհատ հետաքրքրվում էր, թե ինչ մակնիշի մեքենա եմ սիրում, սակայն նվերն իսկապես ինձ համար անակնկալ էր: Շատ բուռն էին զգացողություններս, երբ մեքենան մեր բակում տեսա: Հայրս ասաց դուրս արի բակ, իսկ արդեն դրսում հասկացա, որ իմ Ձմեռ պապը Ամանորից մի քանի օր շուտ է նվերս ուղարկել: Հայրս գիտեր, որ շատ եմ սիրում թե այս մակնիշը, թե սեւ գույնը»,- ժպիտով պատմեց Լիլին:

Հարցին, թե տարատեսակ ասեկոսեները ի՞նչ անդրադարձ են ունեցել նրա վրա, պատասխանեց.

«Այո, շատերը երեկվանից սկսեցին խոսել, հարցեր բարձրացնել, թե ում նվերն էր այդ շքեղ մեքնենան, սակայն պետք է ասեմ, որ մեքենան իրականում այնքան էլ շքեղ չէ, այն շատ թանկարժեք չէ, իսկ այ ապագայում ինքս աշխատելով` ինձ համար շքեղ մեքենա կգնեմ»:

Լիլի Սարգսյանը դեռեւս չափահաս չէ, ուստի վարորդական իրավունք չունի:

«Իմ 18 տարեկանը դեռ չի լրացել, մայիսին չափահաս կդառնամ եւ վարորդական իրավունք ձեռք կբերեմ, իսկ մինչ այդ վարել կսովորեմ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի օրինավոր վարորդ դառնամ»,- ժպիտով ավարտեց նա:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ