Մանոն խոստացել է, որ հաջոդ տարի՝ 39-ում, մեր փոքրիկին եմ գրկելու. Սարգիս Գրիգոյան

19 դեկտեմբեր 2017 16:22
Մանոն խոստացել է, որ հաջոդ տարի՝ 39-ում, մեր փոքրիկին եմ գրկելու. Սարգիս Գրիգոյան
Դերասան Սարգիս Գրիգոյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Life.panorama.am-ը, շնորհավորելով դերասանին, զրուցել է նրա հետ:
Սարգիսին առաջինը շնորհավորել է կինը՝ Մանո Գրիգորյանը:
 
«Կեսգիշերին, ինչպես բոլոր հավատարիմ եւ սիրող կանայք, Մանոն էլ շնորհավորեց ինձ եւ նվիրեց իմ ցանկալի նվերը՝ ժամացույց: Իմիջայլոց, ես անակնկալների սիրահար չեմ, նախընտրում եմ ինքս հուշել, թե ինչ գնեն ինձ համար, եւ նույն կերպ էլ իմ մտերիմներին նվերներ ընտրելիս մշտապես նրանցից խորհուրդ եմ հարցնում, որպեսզի պիտանի բան նվիրեմ»,- պատմեց Սարգիսը:
Երեխաները եւս հոգ են տարել հայրիկի օրը տոն դարձնելու համար.
 
«Առավոտյան աղջիկներս կիսաքնած երգելով ինձ քնից արթնացրին, իսկ դրանից առավել մեծ երջանկություն չի կարող լինել»,- նշեց նա:
Պարզվում է Սարգիսը երկու ծննդյան օր ունի.
«Իրականում իմ անձնագրում ծննդյանս օրը նշված է դեկտեմբերի 22-ին, սակայն ես ավելի շատ հակված եմ հավատալ մորս խոսքին, քանի որ նա ասում է, որ իրականում ծնվել եմ դեկտեմբերի 19-ին, պարզապես ծննդականի գրանցումն է սխալ եղել: Բացի այդ, բնավորությամբ ավելի շատ համապատասխանում եմ աղեղնավորի համաստեղությանը, այդ պատճառով կարծում եմ, որ իրական ծնունդս այսօր է»,- նկատեց դերասանն ու շարունակեց.
 
«Այսօր երեւանյան ռեստորաններից մեկում օրս կնշեմ ընկերներիս հետ, կլինեն միայն ամենամտերիմներս, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն հարազատներիս հետ կանցկացնեմ: Քանի որ հանդիսավարությամբ եմ զբաղվում, հիմա մի տեսակ ավելի շատ ընտանեկան, տնական, առանց երաժշտության հավաքույթներն են ինձ ձգում»:
Սարգիս Գրիգորյանը երջանիկ լինելու համար ունի բոլոր նախապայմանները՝ լավ ընտանիք, ընկերներ, սիրելի աշխատանք, հարցին, թե ի՞նչ է դերասանին պակասում, պատասխանեց.
 
«Այո, ես ինքնաբավ մարդ եմ, գոհ եմ իմ կյանքից եւ բավարարվում եմ ունեցաս ամեն ինչով: Ես լավ եմ ապրում, բայց ինձ այսօր պակասում է այն, որ հարեւանս էլ լավ ապրի: Ինձ համար մեծագույն դժբախտություն է, որ մեր ժողովուրդը վատ է ապրում: Ես շատ եմ ուզում, որ մի հրաշքով մարդկանց կյանքը դեպի լավը փոխվի: Հայը պարտավոր է լավ ապրել»:
Խոսելով իր առավելությունների եւ թերությունների մասին՝ Սարգիս Գրիգորյանը հավելեց.
«Ես չափը երբեք չեմ անցնում, գիտեմ իմ սահմանները, երեբք անտեղի խորհուրդներ չեմ տալիս, չեմ սիրում խառնվել ուրիշների գործերին, նպատակասլաց եմ, խստապահանջ եմ, որը չնայած հայկական իրականության մեջ վատ է ընդունվում, բայց դա իմ հաջողության գրավականներից մեկն է, նաեւ չափազանց շտապող եմ, երբեք այսօրվա գործը վաղվան չեմ թողնում»:
Դերասանը խոստովանեց, որ երազանքների չի հավատում.
 
«Միշտ մտածել եմ, որ երազանքները կարող են եւ չկատարվել, կամ շատ ուշ իրականանալ, դրա համար ավելի շատ ինքս իմ առաջ նպատակներ եմ դնում եւ փորձում եմ հասնել դրանց: Այսօրվա նպատակներիս շարքում է այն, որ 2018-ն ինձ համար մշակութային տարի լինի: Մտադրություն ունեմ մշակութային բիզնեսով զբաղվել, աշխատել աղջկաս՝ Յանայի զարգացման վրա, քանի որ նա իսկապես շատ շնորհքով երեխա է: Մտածում եմ նաեւ գեղարվեստական ֆիլմ նկարելու մասին, մի խոսքով՝ ծրագրերս շատ-շատ են: Իսկ եթե խոսենք շատ անձնական նպատակներից, Մանոն խոսք է տվել, որ հաջոդ տարի՝ 39-ում, մեր փոքրիկին եմ գրկելու»,- ավարտեց օրվա հերոսը:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ