«Անցել եմ պետական աշխատանքի». Անատի Սաքանյանը նորություն ունի

09 դեկտեմբեր 2017 13:10
«Անցել եմ պետական աշխատանքի». Անատի Սաքանյանը նորություն ունի
Ամուսնությունից, ապա ամուսնալուծությունից հետո դերասանուհի Անատի Սաքանյանը նոր նախագծերում հանդես չի գալիս, սակայն Lif.panorama.am-ին դերասամուհին պատմեց, որ շատ շուտով կչեղարկի էկրանային դադարը:
 
«Իրականում շատ առաջարկներ ունեմ եւ շատ շուտով կրկին ակտիվ կլինեմ հեռուստանախագծերում: Հիմա նկարահանվում եմ «Ավազե դղյակը» հեռուստասերիալում, որը կցուցադրվի «Արմենիա պրեմիումի» եթերում: Մանրամասներ չեմ հայտնի, բայց կասեմ, որ շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ չկա սպանություն, արյուն, կռիվներ: Այս սերիալը մարդկանց հաստատ ավելորդ հոգս չի պատճառի եւ նույնիսկ հակառակը: Այստեղ խաղում եմ Լուիզա Ղամբարյանի հետ, նա իմ մորաքրոջ կերպարում է: Բացի այս նախագծից, շուտով կնկարահանվեմ նաեւ նոր պրոյեկտում, ըստ որի կնկարահանենք սկետչներ ամերիկահայ հեռուստադիտողի համար: Մի խոսքով` այսուհետ շատ նախագծերում ներգավված կլինեմ»,- պատմեց նա:
Հարցին՝ ընդմիջումից հետո կրկին հաճելի աշխատանքային պրոցեսում հայտնվելը ի՞նչ զգացողություններ է տալիս Անատիին, պատասխանեց.
 
«Միանշանակ, անչափ կարոտել էի այս ամենին, բայց ոչ մի անսովոր վիճակ, ոչ մի անհարմարություն չեմ ունեցել: Ամեն ինչ շատ հարթ է անցնում: Ի դեպ` անգամ անծանոթ թիմում նկարահանվելիս ոչ մի անսովորություն չեմ զգացել: Հենց սկզբից տպավորություն էր, թե երկար ժամանակ աշխատել եմ նրանց հետ»:
Անատի Սաքանյանը շարունակում է նաեւ աշխատել որպես կոսմետոլոգ եւ դիմահարդար, սակայն դրան զուգահեռ նաեւ այլ աշխատանք է իրականացնում:
 
«Վերջերս անցել եմ պետական աշխատանքի, բայց չեմ ցանկանա այդ մասով մանրամասներ հայտնել: Հիմա բավականին բազմազբաղ եմ, բայց նպատակներին հասնելու համար ոչինչ դժվար չէ, պետք է ցանկություն եւ բարի մտքեր»,- նշեց նա:
Օրեր առաջ Անատին բավականին շքեղ նշեց իր տարեդարձը, որից հետո կարծիքներ տարածվեցին, թե Անատին ծննդյան օրը նման կերպ նշել է` ի հակառակ նախկին  ամուսնու: Այս մասին խոսելիս` դերասանուհին նշեց.
«Նախ ասեմ, որ հիմա ոչ մի սոցիալական կայքում չկամ, բացառությամբ  Instagram-ի, հետեւաբար բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչ են գրում եւ չարախոսում իմ մասին: Ակեղծ ասաց, ոչ մեկին ոչինչ ապացուցելու բան չունեմ, իմ ծնունդը միշտ ինձ համար մեծ տոն է եղել, եւ այդ օրը իմ եւ հարազատներիս օրը ես իսկական հեքիաթի եմ վերածել: Փառք Աստծո, դա ինձ մոտ շատ լավ է ստացվում եւ այս տարի էլ բացառություն չէր: Այդ օրը ես այնքան ուրախ եմ եղել, այնքան շատ անակնկալներ եմ ստացել, անգամ կարող եմ ասել, որ այսքան տարվա ընթացքում առաջին անգամ եմ նման խելահեղ օր ունեցել»:
 
Անատին ինքն իրեն մաղթում է գլխավորը. «Ինքս ինձ միայն առողջություն եմ մաղթում: Եթե առողջ լինեմ, ապա իմ եւ ծնողներիս համար ամեն ինչ կստեղծեմ, մեծ բարձրունքների կհասնեմ: Ի վերջո, առողջությունից թանկ բան աշխարհում չկա, դա միակ բանն է, որ մեր ձեռքերում չէ»,- ավարտեց դերասանուհին:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ