Գևորգ Մարտիրոսյանն` իր և Մաշ Իսրայելյանի դուետի ու առաջիկա ծրագրերի մասին

07 դեկտեմբեր 2017 13:37
Գևորգ Մարտիրոսյանն` իր և Մաշ Իսրայելյանի դուետի ու առաջիկա ծրագրերի մասին

Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը «Հայաստաի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանում մրցող Մաշ Իսրայելյանի հետ զուգերգ է ներկայացրել: «Դե հերիք է»` այսպես է կոչվում երգը, որի երաժշտության հեղինակն է Արման Անտոնյանը, իսկ խոսքերը գրել է Սյուզի Ավդալյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Գեւորգը պատմեց, որ զուգերգով ներկայանալու առաջարկը ստացել է Մաշից եւ նրա երաժշտական պրոդյուսեր Արման Անտոնյանից:

«Թե Արմանի, թե Մաշի հետ շատ մտերիմ ենք, ուստի, երբ առաջարկը ստացա, առավել եւս երգը լսեցի, անմիջապես եւ մեծ սիրով համաձայնեցի, որից հետո անցանք գործի: Կարծում եմ` գեղեցիկ երգ է ստացվել եւ մարդիկ այն կսիրեն»,- նշեց երգիչը:

Հարցին, թե զուգերգը տեսահոլովակ կունենա՞ արդյոք, պատասխանեց.

«Ակեղծ ասաց, ի սկզբանե որոշված էր, որ այս երգը տեսահոլովակով ենք ներկայացնելու, գրեթե ամեն բան մտածված էր, որոշել էինք, որ տեսահոլովակը բավականին որակյալ պետք է լիներ, սակայն մենք էլ չհասկացանք, թե ինչպես եւ ում ձեռքով մեր ձայնագրությունը հայտնվեց համացանցում ու կարճ ժամանակ անց մեծ տարածում գտավ:  Եվ քանի որ ավելի ճիշտ կլիներ, որ հենց մեր կողմից այն տարածվեր, ես ու Մաշը որոշեցինք, որ  այն պարզապես երգի տեսքով կներկայացնենք մեր պաշտոնական էջում»:

Նորեկ շատ երգիչ-երգչուհիների համար արդեն հայտնի երգչի հետ ելույթ ունենալը կամ համատեղ որեւէ աշխատանք ներկայացնելը կարճ ժամանակում ճանաչում է տալիս, հարցին, թե այս առումով Գեւորգը Մաշին փորձե՞լ է օգնել, նկատեց.

«Կարծում եմ, որ իրականում կա նման բան, ու դա նաեւ ընդունված օրինակ է, երբ նորեկ երգիչը ներկայանում է արդեն հայտնի մեկի հետ եւ ադպիսով ավելի արագ է ճանաչում ձեռք բերում: Մաշի հետ կապված միայն կասեմ, որ ես մեծ սիրով եմ նրա հետ երգել, դա արել եմ անշահախնդիր եւ եթե որեւէ կերպ օգնել եմ, ուրեմն դրա համար ես միայն ուրախ եմ»:

Մաշ Իսրայելյանը այժմ «Հայաստանի ձայն»-ում մրցում է Արամեի թիմում: Գեւորգ  Մարտիրոսյանն անկեղծորեն խոստովանեց, որ ժամանակը չի բավարարում, որպեսզի հետեւի նախագծի զարգացումներին, բայց նաեւ նշեց.

«Ես գիտեմ, որ Մաշը շատ տաղանդավոր է ու  մեծ հնարավորություն ունի, որպեսզի հաղթի մրցույթը, սակայն նաեւ վստահ եմ, որ «Հայաստանի ձայն»-ում շատ տաղանդավոր մասնակիցներ կան, որոնք եւս արժանի են հաղթանակի: Այնպես որ, բոլորին հաջողություն եմ մաղթում, թող հաղթի լավագույնը»:

Զրույցի վերջում հետաքրքրվեցինք նաեւ, թե երգիչն ի՞նչ այլ ծրագրեր ունի, որին ի պատասխան Գեւորգը հավելեց, որ այժմ իր նոր տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներով է զբաղված եւ պլանավորում է այն նկարահանել մինչ Ամանոր: Նոր եգի հետ կապված երգիչը հրաժարվեց մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ