Ես չեմ գրել Մերիին. Շուշան Երիցյանը` իր և Մերի Հակոբյաի կապի մասին

06 դեկտեմբեր 2017 15:58
Ես չեմ գրել Մերիին. Շուշան Երիցյանը` իր և Մերի Հակոբյաի կապի մասին

Դերասանուհիներ Շուշան Երիցյանը եւ Մերի Հակոբյանը երկար ժամանակ համարվում էին որպես ամենաօրինակելի աստղային ընկերուհիներ, սակայն ամիսներ առաջ քննարկումների մեծ ալիք բարձրացրեց նրանց մտերմության վերջը: Շատերը տարատեսակ ասեկոսեներ հյուսեցին` կապված նրանց վիճաբանության հետ, սակայն աղջիկներից եւ ոչ մեկը այդպես էլ չմեկնաբանեց` ինչու տապալված այդքան ջերմ մտերմությունը:

Երեկ Մերի Հակոբյանն իր Instagram-ի էջում ուղիղ եթեր էր միացել, որի ժամանակ Շուշան Երիցյանի անունով օգտատերը մեկնաբանության տեսքով գրեց. «Բարեւ, հույս ունեմ, հիշեցիր, եթե դժվար չէ, այսօր կզանգեմ քեզ, բան ունեմ ասելու»: Սա Մերիին անակնկալի բերեց, եւ չնայած վերջինս փորձեց ակնառու ցույց չտալ իր զարմանքը, սակայն դա չի վրիպել բազմաթիվ օգտատերերի աչքից, որոնք արդեն իսկ ակտիվորեն քնարկում են այդ միջադեպը: Ոմանք պնդում են, որ Շուշանի նամակն եւ Մերիի զարմանքը հաստատում են այն կարծիքները, որ նրանք բացարձակապես չեն շփվում:

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում կողմերից պարզաբանում ստանալու նպատակով փորձեց խոսել Մերի Հակոբյանի հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: Իսկ Շուշան Երիցյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Ես անգամ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Բնականաբար, ես չեմ գրել Մերիին, իմ անունով ու նկարներով բազմաթիվ էջեր կան, որոնց հետ ես կապ չունեմ, հավանաբար այդ էջերից մեկն է գրել նման բան: Ես չեմ ուզում մեզ հետ կապված մեկնաբանություն տալ, ոչ էլ թույլ կտամ, որ այդ թեմաները նորից ծավալվեն»:

Մեր ճշտող հարցին, թե Մերին եւ Շուշանը առհասարակ կապ չունե՞ն իրար հետ, քանի որ շատ օգտատերեր այդ կարծիքին են` ելնելով Մերիի արձագանքից, պատասխանեց.

«Ես բացարձակ տեղյակ չեմ Մերիի արձագանքից, իսկ մեր կապի մասին եւս ոչ մի մեկնաբանություն: Կրկնում եմ` այդ թեման վաղուց փակ է, եւ ոչ մեկին թույլ չենք տա, որ, այդ թեման օգտագործելով, նորից աղմուկ բարձրացնեն»:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ