Գոշը՝ Մարտ Բաբայանի երգի cover տարբերակի ու առաջիկա ծրագրերի մասին

06 դեկտեմբեր 2017 14:05
Գոշը՝ Մարտ Բաբայանի երգի cover տարբերակի ու առաջիկա ծրագրերի մասին

Երիտասարդ երգիչ Գոշն օրերս ներկայացրեց իր հերթական cover-ը՝ Մարտ Բաբայանի «Выходи за меня» երգի հիման վրա: Սա Գոշի կատարմամբ առաջին cover երգը չէր: Մինչ այս նա հանդես է եկել Սամ Սմիթի, Բրունո Մարսի, Ջոն Լեջենդի եւ համաշխարհային այլ կատարողների երգերով: Բայց այս անգամ, նախընտրությունը տալով հայ երգչին եւ նրա երգին, Life.panorama.am-ի հետ զրույցում Գոշը նշում է` թե՛ որպես մարդ, եւ թե՛ որպես անհատ կատարող բավական բարձր է գնահատում Մարտ Բաբայանին.

«Կատարելով այս կամ այն հայտնի երգի cover-ը՝ փորձում եմ ինչ-որ կերպ բավարարել ինձ հետեւողների, երկրպագողների ցանկությունները, քանի որ գրեթե ամեն օր բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում, ըստ որոնց՝ նրանք սպասում են իմ նոր աշխատանքին: Իսկ քանի որ գրեթե անհնար է, եւ այդքան էլ ճիշտ չեմ համարում հաճախակի նկարահանել նոր տեսահոլովակներ եւ ներկայացնել նոր ստեղծագործություններ, օգնության են հասնում հենց cover-երը»,- նշեց Գոշը եւ խոսեց «Выходи за меня» երգին նախընտրությունը տալու մասին.

««Выходи за меня» երգը սիրո մասին է, իսկ իմ կարծիքով` սիրո մասին երգը, այն էլ այդքան գեղեցիկ եւ հուզիչ, չի կարող անտարբեր թողնել եւ ոչ մեկին: Ճիշտ է` վաղուց չեմ ճանաչում Մարտին, բայց ինչքան որ հասցրել եմ շփվել նրա հետ, միմիայն լավ տպավորություններ եմ ստացել: Նա ինձ համար պարզապես հրաշալի անձնավորություն է, ինչպես նաեւ նրա երգացանկն ինձ համար արդեն բավական սիրելի է դարձել: Հենց այդ պատճառով էլ որոշեցի, որ իմ հաջորդ cover-ը լինելու է հենց նրա երգի հիման վրա, որը կատարելն ինձ համար իսկապես մեծ պատիվ է»,- անկեղծացավ Գոշը:

Ի պատասխան Գոշի այս քայլին՝ Մարտ Բաբայանի պատասխանն իրեն ուշացնել չի տվել: Վերջինս իր հերթին գովասանքի խոսքեր է գրել անձնական միկրոբլոգում, ինչպես նաեւ կատակել իր եւ Գոշի պրոդյուսերի՝ Սոֆյա Ղուլյանի մասին.

 «Զգում եմ, որ Սոֆյան որոշել է, որ մենք պետք է փոխանակվենք մեր երգացանկով: Ինձ ընդհանրապես «ստիպել է» է նիհարել եւ պարել, իսկ քեզ, ենթադրում եմ, հանձնարարել է սովորել Արցախի բարբառը եւ կիլոգրամներ հավաքել»,- իր միկրոբլոգում գրել է Մարտ Բաբայանը:

Այսքանով, սակայն, Գոշի ստեղծագործական նորությունները չեն վերջանում:

Ընդամենն օրեր անց նա կներկայացնի իր՝ թվով 2-րդ տեսահոլովակը՝ նկարահանված «Կինն ու գինին» երգի հիման վրա, որի հեղինակներն են Ռիչարդ Մադլենյանը եւ Գրիգոր Կոկչյանը, տեսահոլովակը նկարահանել է Ժոր Մելոյանը:

 Այս ամենից զատ, այս շրջանում Գոշն իրեն փորձում է նաեւ դերասանական ոլորտում: «Ոսկե դպրոց», «Ֆուլ Հաուս»` ահա այն սիթքոմները, որոնցում որպես դերասան հանդես է գալիս տաղանդավոր երգիչը: Ի դեպ՝ «Ֆուլ Հաուս»-ում նա ներկայանում է հենց իր անվամբ:

Ի դեպ` գեղեցիկ արտաքինով եւ տաղանդով աչքի ընկնող երիտասարդի մոտ երաժշտության հանդեպ սերը եղել է դեռ մանկուց, բայց երգարվեստում նա իր լուրջ գործունեությունը սկսել է ծավալել 2017թ-ն, ինչից հետո, իր խոսքով, այն դարձել է նրա կյանքի մի մասնիկը: Գոշի առաջին անհատական երգը կոչվում է «Իմն ես», որի հիման վրա նկարահանած տեսահոլովակը նա ներկայացրեց ամիսներ առաջ՝ դրանով սկիզբ դնելով իր գործունեության նոր փուլին:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ