Հայկական սերիալները կենտրոնացած են անկողնային տեսարանների և անիմաստ համբույրների վրա. Դիանա Գրիգորյան

22 նոյեմբեր 2017 16:44
Հայկական սերիալները կենտրոնացած են անկողնային տեսարանների և անիմաստ համբույրների վրա. Դիանա Գրիգորյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Դիանա Գրիգորյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Մեղրամիս» հեռուստասերիալում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն իր կերպարի, այլև հայկական սերիալային ինդուստրիայի թերությունների մասին:

-Դիանա, արդեն մեկ տարուց ավելի է՝ խաղում եք «Մեղրամիս» հեռուստասերիալում: Նախ՝ կխնդրեմ պատմել, թե ի՞նչ մթնոլորտ է տիրում կադրից դուրս:

-Արդեն մեկ տարի է, ինչ այս նախագծում եմ աշխատում: Աշխատանքային մթնոլորտը շատ խաղաղ է, ջերմ ու համերաշխ: Ինքս կոնֆլիկտային մարդ չեմ, երբեք խնդիրներ չեմ ունենում: Ուրախ եմ, որ այստեղ հնարավորություն ունեմ նաև շատ բան սովորելու: Հատկապես շնորհակալ եմ Արմեն Մարությանից, ով իր մասնագիտական ճիշտ խորհուրդներով ինձ շատ է օգնում:

-Ձեր հերոսուհին սյուժետային զարգացման հետ միասին նաև շրջադարձային փոփոխության ենթարկվեց: Իրականում ո՞վ է նա:

-Հերոսուհիս սկզբում ավելի բացասական էր համարվում, նա չարացած էր բոլորի նկատմամբ, բայց հետո, անցնելով փորձությունների միջով, զարգացում ունեցավ ու փոփոխության ենթարկվեց: Գիտեք, հերոսուհուս մեջ մի գիծ կա, որն ինձ շատ է դուր գալիս: Նա ոչ ընդգծված բացասական, ոչ էլ դրական կերպար է: Նա սովորական, բնական աղջիկ է, ով չի թաքցնում, եթե դիմացինին չի սիրում, և շատ լավ է վերաբերվում նրանց, ովքեր իր համար սիրելի են: Աշխատում եմ խուսափել այն կերպարներից, որոնք մի գիծ են, միատոն:

-Պատահե՞լ է, որ Ձեզ այս կերպարի հետ նույնացնեն:

-Այո, սկզբում մարդիկ հաճախ էին վատ մեկնաբանություններ թողնում՝ ելնելով հերոսուհուս բացասական տեսակից: Սա միտում է, որը մեր երկրում շատ տարածված է: Կարծում եմ՝ դա անտեղյակության արդյունքն է: Շատ վատ է, որ մարդիկ միայն բարի ու պուպուշ աղջիկների են սիրում, ու չեն գնահատում դերասանի խաղը: Տխուր է, որ մեզ մոտ դեռ այդ ընկալումն է գործում:

-Դիանա, ըստ Ձեզ, հեռուստասերիալն ի՞նչ է տալիս դերասանին:

-«Մեղրամիսն» արդեն երրորդ հեռուստասերիալն է, որտեղ նկարահանվում եմ: Կարծում եմ՝ հեռուստասերիալը լավ ֆորմատ է, այն դերասանին հնարավորություն է տալիս կերպարների վրա աշխատել, իսկ սցենարիստն էլ կարող է հասկանալ, թե այս, կամ այն դերասանը ինչպիսի կերպարում կարող է հաջողել: Ընդհանուր առմամբ՝ սերիալը թիմին շատ լավ աշխատելու և սխալները շտկելու հնարավորություն կարող է տալ, բայց ցավալին այնն է, որ հայկական սերիալներում նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ՝ չդերասաններ: Սա ինձ համար թիվ մեկ խնդիրն է: Գիտեք, երբ տարիներ շարունակ սովորում ես ԵԹԿՊԻ-ում, ստանում ես համապատասխան դիպլոմ, ու հայտվում ես սերիալում, որտեղ հասկանում ես, որ քո զուգընկերը դերասան չէ, սա շատ մեծ ցավ է գոնե ինձ համար: Ինձ վիրավորված եմ զգում, երբ չդերասաններին դերասաններ են անվանում. այդ պահին ուզում եմ նրանց կողքին ինձ էլ դերասանուհի չասեն: Այսօր, կարծես թե, դերասանություն է համարվում այն, երբ գտնում են մեկին, ով սիրուն, պուպուշ մռութ ունի: Եթե սա է ստանդարտը, ուրեմն ավելի լավ է նրանք լինեն, ես՝ չէ:

-Այսինքն՝ կհրաժարվե՞ք խաղալ, եթե Ձեր զուգընկերը մասնագիտությամբ դերասան չէ:

-Եթե պետք է նրա հետ սիրային տեսարան խաղամ, ապա հաստատ չդերասանի հետ չեմ խաղա: Առհասարակ, շատ բարդ է ոչ մասնագետի հետ աշխատելը: Դա ոչ մի կերպ լավ արդյունքի չի բերում:

-Այսօր դերասանի վարձատրությունը ոլորտում առաջնային խնդիր է: Ձեզ բարձր վարձատրվող դերասանուհի համարո՞ւմ եք:

-Կարծում եմ՝ լավ դերասանի տեղը բոլորն էլ գիտեն: Դերասանի տված որակը չդերասանը չի կարող տալ, հետևաբար նրանց վարձատրությունը պետք է ավելի բարձր լինի, ինչն այնքան էլ այդպես չէ: Այսինքն՝ այստեղ գալիս ենք հայտնի ասույթին՝ «Ձուկը գլխից է հոտում»:  Չգիտեմ ով, բայց վերահսկող խումբ պետք է լինի, որը ոչ միայն կկարգավորի ֆինանսական, այլ նաև խոսակցական կողմը, քանի որ այսօր հեռուստասերիալներում հնչող խոսքը չափազանց տհաճ է, կարծում եմ՝ դրանք պետք է երեխաները չդիտեն: Ինչ վերաբերվում է ինձ, չեմ կարող ասել, որ ես ցածր վարձատրվող դերասանուհի եմ, բայց չեմ էլ ասի, թե աստղաբաշխական վարձատրություն պահանջող եմ: Որքան աշխատել եմ, միշտ էլ ընդհանուր եզրակացության ենք եկել տվյալ նախագծի կազմակերպիչների հետ: Այդուհանդերձ, պետք է շեշտեմ, որ ինձ համար առաջնայինը դերն է, նրա տեսակը, հետո նոր միայն վարձատրությունը:

աց, համարձակ տեսարաններում կհամաձայնե՞ք խաղալ:

-Ոչ միայն հանրային կարծիքից ելնելով, այլ առաջնայինը իմ կարծիքից ելնելով՝ նման տեսարաններում չեմ խաղացել ու չեմ էլ խաղա: Գիտեք, կարծում եմ մինչև նման տեսարաններին հասնելը, պետք է ճիշտ փոխհարաբերություններ ներկայացնել: Միշտ գերկարևոր է սցենարը, ասելիքը, կինոն միայն բաց տեսարանի մասին չպետք է լինի, իսկ մեր օրերում հայկական արտադրության սերիալներն ասես ուղղակի կենտրոնացած են անկողնային տեսարանների և անիմաստ համբույրների վրա: Միտում կա, որ նման տեսարաններով կարող են լսարան հավաքել, բայց եկեք չմոռանանք, որ համաշխարհային կինոն 100 տարի առաջ է անցել այդ էտապը. Ստացվում է, որ մենք նույնիսկ մեր մտածողությամբ ենք չափազանց հին:  Եթե այսօր կա խնդիր նման տեսարաններ նկարահանելու, այլ հարց է, բայց, ըստ իս, այսօր ունենք խնդիր պարզ, հասարակ ու ճաշակով մի բան նկարելու, որտեղ ճիշտ փոխհարաբերություններ կցուցադրվեն:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան     

           


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ