Բացասական կերպարներն ինձ ջղայինացնում են. Հասմիկ Վերդյան

17 նոյեմբեր 2017 13:00
Բացասական կերպարներն ինձ ջղայինացնում են. Հասմիկ Վերդյան
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է:
Դերասանուհին վերջերս հանդես էր գալիս «Ճակատագիրը» հեռուստասերիալում, որը ցուցադրվում է միայն ամերիկահայ հեռուստադիտողին, իսկ այժմ նկարահանվում է «Մեղրամիս» հեռուստասերիալում:
 
««Ճակատագրում» բավականին բարդ հոգեբանական կերպար էի մարմնավորում: Ֆիլմը երեք եղբայրների եւ նրանց մտերիմ ընկերոջ շուրջ էր զարգանում, ես խաղում էի վերջինիս կնոջ կերպարը: Նրա ամուսինը կրիմինալ կյանքով էր ապրում, նրանք երեխա չէին կարողանում ունենալ, ինչն իր խորը հետքն էր թողնում այդ կնոջ վրա:  Հետո նրա ամուսինը մահացավ, եւ իմ հերոսուհու կերպարային գիծը եւս ավարտվեց: Պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր սերիալ է, որն այժմ էլ շարունակվում է»,- պատմեց Հասմիկը:
Խոսելով «Մեղրամսի» մասին` դերասանուհին նշեց, որ իր մասնակցությամբ սերիաները հեռուստատեսությամբ ուշ կցուցադրվեն, քանի որ ընթացքում է մուտք գործել:
 
«Ուրախ եմ, որ ներմուծվեցի «Մեղրամիսում», քանի որ հետաքրքիր անձնակազմ է հավաքված եւ ֆիլմի սյուժեն  եւս շատ հետաքրքիր է: Այստեղ կրկին բարդ կերպար եմ մարմնավորում: Այս աղջկա մեջ հավաքված են թե բացասական, թե դրական կերպարներ, այնպես որ, միանշանակ բնորոշել նրան չեմ կարող: Նեկրկայացնում եմ այն աղջիկների տեսակը, որոնք անընդհատ հանդիպում են սխալ մարդկանց եւ մի փորձություններից մյուսն են ընկնում: Կերպարս երեւի նաեւ ուսոցողական երանգ ունի, նրա միջոցով աղջիկները կհասկանան, թե ինչ պետք է չանել: Նման կերպար խաղալն էլ դժվար է, քանի որ վերապրում ես նրա կյանքն ու այդ նեգատիվից սկսում ես ճնշվել: Ի դեպ` կերպարային գիծս զարգանում է Ալլա Մարությանի եւ Մարզպետ Խաչատրյանի հետ, նրանց հետ խաղալն ինձ համար մեծ հաճույք է»,- պատմեց նա:
 
Հասմիկի համար կերպարների բնույթը կաեւոր չէ, կարեւոր է նրանց հետաքրքիր լինելը:
«Բացասական կերպարներն ինձ ջղայինացնում են, ոչ թե նրա համար, որ չեմ սիրում, այլ նրա համար, որ ինձ անընդհատ նման կերպարներում են տեսնում: Ես սիրում եմ հետաքրքիր կերպար կերտել, որը բաղկացած կլինի դրական եւ բացասական հատկանիշներից, ինչպիսին, որ մարդն է»,- նշեց նա:
 
Դերասանուհին վերջերս փոքրիկ դերով ներկայացավ նաեւ «Ամուսնացածների լիգայում»: Իր խոսքով` թեկուզ կարճ ժամանակով, բայց հետաքրքիր նկարահանումներ է ունեցել:
Անդրադառնալով թատրոնային կյանքին` Հասմիկ Վերդյանը նշեց, որ ինչպես միշտ, այստեղ բազմազբաղ է:
«Վերջերս նոր ներկայացում հանձնեցինք` Շեքսպիրի 
«Չափն ընդդեմ չափի» գործը, որը ռեժիսոր Կարո Բալյանի մատուցմամբ ներկայացրինք «Ըստ մեր քաղաքի կանոնադրության» վերնագրով: Բավականին հետաքրքիր գործ է, որրի վրա շուրջ վեց ամիս աշխատեցինք: Շարունակում ենք խաղալ «Սիրային իրարանցում»  նեկայացումը, որն իմ ամենասիրելիներից է: Դե իսկ առաջիկայում ամանորյա ներկայացումներով հանդես գալիս»,- ավարտեց դերասանուհին:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ