Թող ինձ ներեն բոլորը, բայց ես նրան եմ սատարում. Մաշա Մնջոյանը` «Հայաստանի ձայնի» մասին

15 նոյեմբեր 2017 19:43
Թող ինձ ներեն բոլորը, բայց ես նրան եմ սատարում. Մաշա Մնջոյանը` «Հայաստանի ձայնի» մասին


Երգչուհի Մաշա Մնջոյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նա մեզ ներկայացրել է առաջիկա անելիքները, ինչպես նաեւ խոսել  «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանում իր ֆավորիտ մասնակցի մասին:

- Մաշա, արդեն բավականին ժամանակ է, ինչ նոր երգ կամ տեսահոլովակ չեք ներկայացրել: Ե՞րբ կարող ենք Ձեզ հետ կապված նորությունների սպասել:

- Այս պահին արդեն իսկ աշխատում եմ իմ նոր երգի վրա, որն անպայման նաեւ տեսահոլովակ կունենա: Փորձում եմ ուժերս կենտրոնացնել, որպեսզի հասցնեմ մինչեւ տարեվերջ այն հանձնել երկրպագուներիս դատին: Երգի համահեղինակը ես եմ, աշխատում եմ Գարիկ Գեւորգի հետ, ով իմ նոր բենդի երաժիշտներից է: Միասին ստեղծել ենք մեղեդին, բայց դեռ չգիտենք, թե ում կվստահենք, որպեսզի գրի խոսքերը: Երգն աշխույժ ռիթմեր ունի, որը կարծում եմ դուր կգա հանդիսատեսիս:

- Մաշա, երբ երգի հեղինակը դուք եք, դա Ձեզ հանգստությո՞ւն, թե էլ ավելի մեծ պատասխանատվություն է հաղորդում:

- Սա իմ հեղինակած արդեն երկրորդ երգն է, ինչի համար նաեւ հուզմունքս  ու անհանգստությունս է մեծ, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Երբ դու ես հեղինակը, բարդ է այնքանով, որ ցանկանում ես ամեն ինչ այնքան իդեալական լինի, որպեսզի մարդիկ իսկապես հավանեն, միեւնույն ժամանակ, հեշտ է այնքանով, որ քո պատկերացումները կարողանում ես իրականություն դարձնել, բայց, երբ մեկ այլ հեղինակի ես բացատրում, թե ինչ ես ուզում, միշտ չէ, որ ամեն ինչ լինում է հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում էիր:

- Մաշա, հնարավո՞ր է, որ մի օր ստեղծագործեք ոչ միայն Ձեր, այլեւ այլ կատարողների համար:

- Դա մի փոքր բարդ կլինի, որի համար հարկավոր է, որ ես որպես երգահան շատ հասունանամ: Պատասխանատու է ստեղծագործել այլ երգիչների համար, բայց ինչու ոչ, գուցե նաեւ գա այդ օրը, որի համար ես միայն ուրախ կլինեմ: Դրան հասնելու համար պետք է շատ լավ երգեր ստեղծեմ ինքս ինձ համար, որը օրինակ կարող է ծառայել, այսինքն` դրանցով կցուցադրեմ կարողություններս:

- Հետաքրքիր է` ինչի՞ց եք ոգեշնչվում, մուսան, ե՞րբ է գալիս:

-  Ես միշտ ասում եմ` աշխարհում լավագույն երգերն արդեն ստեղծվել ու երգվել են,  ու հաստատ ես նոր բան չեմ  կարող ստեղծել: Իհարկե, իմ ներսում եղածը կներդնեմ իմ երգերում, բայց հազիվ թե գլոբալ փոփոխություններ լինեն: Համենայն դեպս, ամեն մեկս ունենք մեր ձեռագիրը, որը հաստատ տարբերվում է: Ես ոգեշնչվում եմ իմ սիրելի երգերից, յուրաքանչյուր փոքրիկ մեղեդի նոր մտքի պատճառ կարող է դառնալ: Ինձ համար ամեն ինչը կարող է ներշնչանք լինել:

- Մաշա, վերջերս կատարեցիք Ռոբերտ Ամիրխանյանի «Երեւան» երգը, որը տարիներ առաջ կատարել էր Անահիտ Մանուկյանը: Դուք այս երգին նոր կյանք ասես տվեցիք: Նաեւ Էդգար Էլբակյանի «Ալիքներ» երգը նորովի ներկայացրիք: Կպատմե՞ք այս երկու երգերի մասին:

- «Երեւանը» սիրել եմ դեռ փոքրուց, միշտ ցանկանում էի, որ այն ես էլ կատարեմ, եւ երբ առաջարկ եղավ Երեւանի տոնին երգելու, որոշեցի, որ հենց այդ երգը պետք է ներկայացնեմ, որը մինչ այդ երգել էի «Երգ երգոցի» շրջանակում: Ինչ վերաբերվում է «Ալիքներ»-ին, այն կատարելու առաջարկը ստացա Ստեփան Ղամբարյանից, ով Էդգար Էլբակյանի ընկերն է եղել: Այդ երգը երբեք չէի լսել, բայց հիմա չկա մի օր, որ չլսեմ, քանի որ այն իսկապես դիպել է սրտիս: Հուսամ, որ հանդիսատեսը եւս հավանել է այն իմ կատարմամբ:

- Մաշա, արդեն նոր բենդ ունեք: Ինչպե՞ս ստացվեց, որ դադարեցրիք «Imagine band»-ի հետ համագործակցությունը:

- Ինչպես ասում են, յուրքանչյուր սկիզբ ունի նաեւ վերջ: Հենց այդ նույն տրամաբանությամբ մեկ տարի միասին աշխատելուց հետո դադարեցրիք մենք համագործակցությունը, որից հետո ստեղծվեց իմ նոր բենդը: Հավաքված են վեց տաղանդավոր տղաներ, որոնց հետ հետաքրքիր ստեղծագործական կյանք ենք ծավալում:

- Այժմ ընթանում է «Հայատանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանը: Հետեւո՞ւմ եք մրցույթին, նաեւ ունե՞ք ֆավորիտ մասնակից:

- Այո, հետեւում եմ նախագծին, քանի որ իմ շատ լավ ընկեր Ռոբերտ Քոլոյանը եւս մասնակցում է այդ մրցույթին, նա Սոֆի Մխեյանի թիմում է: Բնականաբար, թող ինձ ներեն բոլորը, բայց ես նրան եմ սատարում, եւ ուզում եմ նրան տեսնել հաղթողի տիտղոսում:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ