Ինձ ու աղջկաս խոստացել էի, որ նրա ամուսնությունից հետո կմտածեմ նաեւ իմ անձնական կյանքի մասին. Դինա Ակոպովնա

06 նոյեմբեր 2017 19:51
Ինձ ու աղջկաս խոստացել էի, որ նրա ամուսնությունից հետո կմտածեմ նաեւ իմ անձնական կյանքի մասին. Դինա Ակոպովնա


Այսօր հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի տարեդարձն է: Իր տարիքը նշել չսիրող հաղորդավարուհին Life.panorama.am-ի հետ խոսել է տարիքային առավելությունների ու առանձնահատկությունների, ինչպես նաեւ տատիկ դառնալու ցանկության մասին:

Դինա Ակոպովնան խոստովանում է. «Հոգով 25 տարեկան եմ, բնավորությամբ՝ 35, իսկ տեսակով թող ասեն ինձ շրջապատող մարդիկ»:

Նրա խոսքով՝ տարիքի հետ խորիմաստ է դարձել, բայց նաեւ ավելի բծախնդիր:

«Նկատել եմ, որ գնալով ավելի զգայուն եմ դառնում, հիմա առավել լացկան եմ, վիրավորվող, բայց նաեւ ավելի ուժեղ»,- ընդգծեց հաղորդավարուհին:

Շատերի նման՝ Դինան էլ մտածում է ժամանակը հետ տալու մասին.

«Կցանկանայի հետ տալ ժամանակը, որպեսզի թույլ տվածս սխալներն ուղղեի: Եթե այս կերպ մտածեի 20 տարեկանում, շատ բաներ չէի անի»,- նկատեց նա:

Իր երիտասարդության գաղտնիքը Դինան տեսնում է իր տեսակի մեջ.

«Ես ունեմ մաքուր հոգի եւ նախանձ չեմ. սա առաջին եւ հիմնական առավելությունն է, որն ինձ երիտասարդություն է տալիս: Իսկ ընդհանուր առմամբ, այդ հարցում իրենց մեծ ներգործությունն ունեն իմ դիզայները՝ Լիդա Պետրոսյանը, դիմահարդարն ու կոսմետոլոգը, ինչպես նաեւ կազմվածքիս «պատասխանատուն»՝ Գրիգը»,- ժպիտով նկատեց նա:

Դինա Ակոպովնայի դուստրն արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացած է: Հետաքրքրվելով, թե երիտասարդ տարիքում տատիկ դառնալու կարգավիճակը սպասվա՞ծ է, թե այնուամենայնիվ վախեցնող, պատասխանեց.

«Տատիկ դառնալուց չեմ վախենում, թեեւ կատակելով ասում եմ, թե աղջկաս երեխայի մորաքույրն եմ լինելու, ոչ թե տատիկը: Ամեն դեպքում, այդ կարգավիճակն ինձ չի վախեցնում, քանի որ հիմա կան 30 տարեկան աղջիկներ, բայց տատիկի տեսք ու բնավորություն ունեն: Ավելին՝ այսօրվա երազանքս հենց դրա հետ է կապված. Աստված առաջ, ուզում եմ տեսնել թոռնիկիս եւ ունենալ իմ սեփական անկյունը»:

Հետաքրքվելով, թե ի՞նչ է կատարվում Դինա Ակոպովնայի անձնական կյանքում, եւ չի՞ ուզում արդյոք ամուսնանալ, հաղորդավարուհին նշեց.

«Ինձ ու աղջկաս խոստացել էի, որ նրա ամուսնությունից հետո կմտածեմ նաեւ իմ անձնական կյանքի մասին, բայց 35-ից հետո դա ավելի է բարդանում: Հիմա ես բծախնդիր եմ դարձել, կարծես կին-տղամարդ լինեմ՝ կարողանում եմ աշխատել, վաստակել, ինքնուրույն ապրել: Կարծես թե չեմ գտնում մեկին, ով կարող է ինձ տալ այն, ինչ ուզում եմ: Սակայն, եթե գտնվի մեկն, ով կհասկանա, թե ով է Դինա Ակոպովնան տարիների ընթացքում եղել, ի՞նչ ունի վաստակած, եթե հասկանամ, որ տվյալ մարդը կարող է ինձ երջանիկ դրաձնել, մի րոպե անգամ չեմ մտածի եւ նրա կողքին կլինեմ: Ասել եմ ու կկրկնեմ՝ ինձ համար կարեւոր է, որ կողքիս լինի ողնաշարով տղամարդ, ով ինձ համար թիկունք կլինի, կսիրի եւ կգնահատի: Ինձ համար շատ կարեւոր է, որ նա հստակ հասկանա, թե ինչ է նշանակում կին եւ տղամարդ լինել: Այսօր տղամարդիկ ավելի կանացի են դարձել, կանայք էլ ավելի շատ են վաստակում, բայց դեռ կան այնպիսի տղամարդիկ, ովքեր կարողանում են կնոջը երջանկացնել: Այնպես որ, եթե գտնվի մեկը, թեկուզ ինձնից մեծ, բայց կարողանա  գոնե 50 տոկոսով  ինձ երջանկացնել, ապա չեմ վարանի»:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ