Երբ տարիքով մեծ ես լինում, շատ ավելի ես գիտակցում դժվարությունները. Գոհար Հարությունյանը՝ երկու օրական երկվորյակների մասին

16 հոկտեմբեր 2017 19:25
Երբ տարիքով մեծ ես լինում, շատ ավելի ես գիտակցում դժվարությունները. Գոհար Հարությունյանը՝ երկու օրական երկվորյակների մասին


«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր, երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանը այսուհետ հինգ երեխաների մայրիկ է: Հոկտեմբերի 14-ին լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները, որը մեծ անակնկալ էր գեղեցկուհու երեխաների համար:

Life.panorama.am-ի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ ամուսնու գաղափարն է եղել գաղտնի պահել երկվորյակ ունենալու լուրը.

«Իրականում միայն սկզբում էինք ուշադրությամբ հետեւում, որպեսզի երեխաներս ու մեր հարազատները չիմանան, թե երկվորյակի ենք սպասում, իսկ հետո արդեն սովորություն դարձավ եւ ավելի շատ ամուսինս էր դրան հետեւում: Ամեն դեպքում, մեր նպատակն էր ոչ թե հանրությունից գաղտնի պահել,  այլ կոնկրետ մեր հարազատներից, քանի որ ուզում էինք նրանց անմոռանալի անակնկալ մատուցել»,- նշեց գեղեցկուհի մայրիկը:

Գոհարը խոստովանեց, որ ամիսներ առաջ, երբ իմացել է, որ երկվորյակ է ունենալու, շատ է վախեցել.

«Ես ուղղակի սարսափել էի, խառնվել էի իրար, անհանգստանում էի, թե ինչպես են նրանք մեծանալու, քանի որ բոլորս գիտենք՝ երկու պտուղն արդեն իսկ ոչ սովորական երեւույթ է եւ համապատասխան ուշադրություն է պահանջում: Հետո մտածում էի, որ բալիկներս փոքր քաշով կծնվեն, որը եւս դժվար կլիներ, սակայն եղավ ճիշտ հակառակը՝ տղաս  3.350 կգ է կշռում, իսկ աղջիկս 2.800 կգ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Գոհարը նշեց նաեւ, որ Աստծո օրհնությամբ երկվորյակները ուրախացրել են իրենց երեք երեխաներին.

«Աղջիկնրես քույրիկի մասին էին երազում, տղաս՝ եղբոր: Ստացվեց այնպես, որ նրանք երեքն էլ գոհ են, հիմա եւ քույր, եւ եղբայր ունեն: Երբ երեխաներս առաջին անգամ հանդիպեցին փոքրիկներին, անակնկալի եկան, տղաս էլ անգամ ասաց, թե հնարավո՞ր է էլի փորիկ կա, մենք էլ կատակելով ասացինք, որ եթե երկար փնտրի, գուցե երրորդին էլ գտնի: Ուրախ եմ, որ մեր ընտանիքում խանդային դրսեւորումներ չեն լինի, քանի որ երեխաներիս նախապատրաստել ենք, նաեւ ես ու ամուսինս հասկանում ենք, որ մեր առաջին երեք երեխաները դեռեւս փոքր են ու հաստատ չենք թողնի, որ նրանց հանդեպ ուշադրությունը պակասի»,- ընդգծեց նա:

Գոհար Հարությունյանը ծիծաղելով նկատեց, որ հղիության ամիսներին հիմնականում զբաղված է եղել «Միսս Արմենիա» մրցույթով, ապա հաղթող մասնակցի հետ նախապատրաստական աշխատանքներով, ուստի փոքրիկների համար քիչ իրեր է հասցրել գնել:

«Դեռեւս նոր իրեր գնելու կարիք կա, բայց հոգ չէ, ամեն ինչ ժամանակի ընթացքում կլրացնենք: Գլխավորը փոքրիկներիս առողջ լինելն է»,- հավելեց նա:

Հետարքրվելով, թե Գոհար Հարությունյանին ո՞վ է օգնելու կիսել հաճելի հոգսերը, երջանիկ մայրիկը նշեց.

«Երբ տարիքով մեծ ես լինում, շատ ավելի ես գիտակցում դժվարությունները եւ կրկնակի պատասխանատու ես դառնում: Ցանկացած երեխա իր բարդություններն ունի, երկվորյակի դեպքում դա կրկնակի կարող է լինել, բայց փառք Աստծո, երեխաներս առողջ են, ինչն ամենակարեւորն է: Գիտեմ, որ փոքրիկներիս մեծացնելը հեշտ չի լինելու, բայց իմ կյանքի փորձով հասկացել եմ, որ ոչ մի լավ բան հեշտությամբ չի տրվում: Հեշտ է միայն, երբ ոչինչ չես անում, հեշտ կլիներ, եթե ասեի, որ երեք երեխան բավարար է, բայց ինչքան տանջվում ես, եռակի փոխհատուցում ես ունենում: Ֆիզիկական դժվարությունները հաղթահարելի են, եթե երեխաներդ առողջ են: Օգնողներ ունեմ, բայց ամենը կլինի իմ վերահսկողության ներքո»:

Ի դեպ՝ Գոհարն ու ամուսինը դեռեւս չեն կողմնորոշվել, թե ինչ անուններով կկնքեն իրենց փոքրիկներին: Զույգը ցանկություն ունի ինչպես առաջին երեխաների դեպքում, ընտրել հայկական, բայց քիչ հանդիպող անուններ:

Life.panorama.am-ը գեղեցկուհու երկվորյակներին եւ աշխարհի բոլոր մանուկներին մաղթում է  առողջ, խաղաղ ու անհոգ մանկություն:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ