Սամվել Թոփալյանը՝ «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարի և Մհեր Մկրտչյանի նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու մասին

13 հոկտեմբեր 2017 13:21
Սամվել Թոփալյանը՝ «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարի և Մհեր Մկրտչյանի նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու մասին
Երեկ ցուցադրվեց Մհեր Մկրտչյանի «Հոսանիքն հակառակ» ֆիլմաշարի վերջին սերիան: Ֆիլմում միախառնված էին երեք ժանրեր՝ դետեկտիվ, կատակերգություն եւ դրամա:  Ֆիլմաշարի 12 սերիաները սցենարով, դերասանական կազմով ու դրամատիկ զարգացումներով կարողացան  հեռուստադիտողներին լարված պահել եւ միայն վերջում պարզել, թե ով էր հանուն սկզբունքների եւ համընդհանուր բարօրության գնում հոսանքին հակառակ:
 
Ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը Սամվել Թոփալյանն էր, ով հանդես էր գալիս բավականին հետաքրքիր կերպարով: Նա հավատարիմ ընկեր էր, ով չափազանց շատ էր նվիրված աշխատանքին: Ազգային անվտանգության աշխատակից լինելու պատճառով նրա հերոսը մի քանի անուն էր իրեն կնքել, նա ուներ սուր հումոր, որը երբեմն ցինիկության էր հասնում:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում Սամվել Թոփալյանը նշեց, որ մեծ հետաքրքրությամբ է մարմնավորել Մաքսին.
«Իրականում, սկզբում կերպարս պետք է երկրորդական լիներ, հետո համագործակցության ընթացքում կերպարիս ներգործությունն ավելի մեծացավ ու դարձավ այն, ինչ կա: Իմ հերոսի վրա ես ու Մհերը միասին ենք աշխատել, մանրամասն քննարկելուց հետո ստացանք այն, ինչ ուզում էինք: Առաջին իսկ նկարահանման օրից Մհերը հասկացավ, որ իմ հերոսին պետք է կոնկրետ ուղղվածություն տալ, թեկուզ լուրջ դեմքի արտահայտությամբ իր ցինիկ հումորներով, որը հետաքրքիր կլիներ հեռուսոտադիտողին»,- նշեց նա ու շարունակեց.
 
«Պետք է խոստովանեմ, որ հրաշալի կազմ էր հավաքված: Ջերմ ստեղծագործական մթնոլորտում ենք աշխատել, ինչն էլ մշտապես լավ աշխատանքների գրավական է դառնում: Իհարկե, այս արդյունքին հասել ենք Մհերի միջոցով, քանի որ ամեն ինչ, անգամ նկարահանման հրապարակում առկա մթնոլորտն ինքն է ստեղծում: Հուսամ հանդիսատեսին դուր եկավ մեր աշխատանքը, մենք շատ մեծ ոգեւորությամբ ենք աշխատել այդ ուղղությամբ»:
 
Դերասանուհի Անի Խաչիկյանը գլխավոր հերոսուհուն էր մարմնավորում, ում հետո սիրահարվում է Սամվելի հերոսը: Խոսելով նրա հետ համագործակցության մասին՝ մեր զրուցակիցը նշեց.
«Անիի հետ առաջին անգամ էի նկարահանվում: Իրար հասկանալու խնդիր անգամ չունեցանք, քանի որ մենք ունենք ռեժիսոր, ով ամեն ինչ բերում է մի շատ ճիշտ կետի, որից հետո ինքնաբերաբար լավ աշխատանք է ստացվում: Ես ու Անին մեր տեսակով թեթեւ ու հանգիստ ենք, հետեւաբար շատ արագ հասկացանք, թե Մհերն ինչ է ուզում մեզնից ու անցանք գործի»: 
 
Ի դեպ՝ Սամվել Թոփալյանն այս պահին նկարահանվում է Մհեր Մկրտչյանի նոր գեղարվեստական ֆիլմում:
««Հոսանքին հակառակ» ֆիլմաշարը Մ. Մկրտչյանի հետ իմ երկրորդ համագործակցությունն էր, բայց, ի ուրախություն ինձ, ոչ վերջինը: Այժմ նկարահանվում եմ նրա նոր ֆիլմում, որը ռոմանտիկ կատակերգություն է: Այստեղ գլխավոր հերսին եմ մարմնավորում, բայց քանի դեռ ֆիլմի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն, ինքս էլ բացահայտումներ չեմ կարող անել»,- հավելեց նա:
 
Սամվել Թոփալյանը շարունակում է աշխատել նաեւ «Գոյ» եւ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Այնպես որ, դերասանին թատրոնում տեսնել ցանկացողները կարող են այցելել այս թատրոններ ու դիտել Սամվելի մասնակցությամբ ինչպես նոր, այնպես էլ ընթացիկ ներկայացումները:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ