Հրապարակվել է Տապասիայի ու Վարդան Սարգսյանի նոր հոլովակը (տեսանյութ)

06 հոկտեմբեր 2017 20:14
Հրապարակվել  է Տապասիայի  ու Վարդան Սարգսյանի նոր հոլովակը (տեսանյութ)

Երգիչ Վարդան Սարգսյանը այսօր ներկայացրել է իր նոր` «Աղջիկները շատ տարբեր են» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է «Մերժվածը» հնդկական հեռուստասերիալից հայտնի Տապասիան` հնդիկ դերասանուի Ռաշամի Դեսային: 
 
Life.panorama.am-ի հետ զրույցում Վարդանը պատմեց, որ այս տեսահոլովակին երկար է սպասել:
 
«Գրեթե տասը տարվա դադարից հետո կայացավ իմ նոր տեսահոլովակի պրեմիերան: Այս տարիներին տեսահոլովակ նկարահանելն ինձ համար անցել էր երկրորդ պլան, քանի որ զբաղված էի անվերջ համերգներով, հյուրախաղերով, իսկ վերջին տարիերին նաեւ «Տնից հեռու» նախագծով եւ իմ հիմնած տուրիստական գործակալությունով, որի շնորհիվ մարդիկ հնարավորություն ունեն ինձ հետ ճանապարհորդել: Ի դեպ` տուրիստական գործակալության բացման գլխավոր իմաստն այնն էր, որ մարդիկ ինձ հետ միասին բացահայտեն տարբեր երկրների չբացահայտված, բայց ամենահետաքրքիր վայրերը: Ուրախ եմ, որ մարդիկ ինձ վստահում են, ավելին` մեր ճանապարհորդությունների հետեւանով արդեն երկու զույգ ունենք»,- պատմեց Վարդանն ու շարունակեց.
 
«Ինձ համար շատ պատասխանատու էր այդքան երկար դադարից հետո նոր տեսահոլովակ ներկայացնել: Ուզում էի մի հետաքրքիր բան անել, որը տարբերվող կլիներ: Նպատակադրված որոշեցի, որ տեսահոլովակս լինի դրական ու հումորային իրավիճակում, երգը թեթեւ է ու հիթային, հուսամ` մարդիկ կհավանեն իմ նոր աշխատանքը»:
 

Վարդան Սարգսյանի այս տեսահոլովակը հատկապես սպասված էր, քանի որ նկարահանվել է հայտնի Տապասիան: Այստեղ հնդիկ դերասանուհին փոքրիկ զբաղվածություն ունի, բայց երգիչը պլանավորում է շարունակել նրա հետ համագործակցությունը.
 
«Քանի որ ըստ տեսահոլովակի, ես գնում եմ Հնդկաստան` իմ երկրորդ կեսին գտնելու, եւ երկար փնտրտուքներից հետո ի վերջո գտնում եմ Ռաշամիին, ով միայն վերջին հատվածում է նկարվել, ուստի որոշեցի, որ տեսահոլովակը կունենա շարունակություն, որտեղ արդեն հուսամ Տապասիան ավելի ծավալուն դերով կներկայանա: Սակայն առաջիկա օրերին Աֆրիկայում կնկարահանեմ իմ հաջորդ տեսահոլովակը, որից հետո նոր միայն կլինի «Աղջիկները շատ տարբեր են» տեսահոլովակի երկրորդ մասը: Սրանք իմ առաջիկա ծրագրերն են, իսկ հիմա կսպասեմ «Աղջիկները շատ տարբեր են» տեսահոլովակի արձագանքներին, հույսով եմ, որ Ռաշամին իր սոցիալական էջերում կկիսվի իմ տեսահոլովակով, քանի որ դա կնշանակի, որ այն կդիտեն միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից»,- ավելացրեց նա:
 
Հիշեցնենք, որ «Աղջիկները շատ տարբեր են» երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ «Դուետրո ստուդիայից» Էդգար Ալեքսանյանը: Էդգարը նաեւ տեսահոլովակի ռեժիսորն է:
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ