Պետք է պահպանել հետաքրքրություն ու շատ չխոսել կերպարիս մասին. Էվա Խաչատրյանը՝ «Սուպեր մամա 2»-ի մասին

20 սեպտեմբեր 2017 13:02
Պետք է պահպանել հետաքրքրություն ու շատ չխոսել կերպարիս մասին. Էվա Խաչատրյանը՝ «Սուպեր մամա 2»-ի մասին

Հոկտեմբերի 5-ից մեծ էկրաններ կբարձրանա «Սուպեր մամա 2»-ը, որի դերասանական կազմում ընդգրկված է նաեւ Էվա Խաչատրյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում էվան պատմեց սիրված ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու եւ իր կերպարի մասին:

«Ես նախախնամություններին առանձնապես չեմ հավատում, բայց երբեմն իսկապես կատարվում է այն, ինչ պետք կատարվի: Գրեթե 1.5 տարի առաջ պետք է նկարահանվեր «Սուպեր մաման»-ն, այն ժամանակ ռեժիսորի օգնականից մասնակցության հրավեր ստացա, բայց իմ գերզբաղվածության պատճառով չկարողացա այն ընդունել, հետո իմացա, որ ինչ-ինչ պատճառներով ֆիլմի նկարահանումները հետաձգվել են: Դրանից անցավ երկար ժամանակ, ես տեղյակ էլ չէի, որ «Սուպեր մամա»-ի թիմը կրկին վերսկսում է աշխատանքները, նրանք իմ կերպարի համար մեկ այլ դերասանուհու էին հրավիրել, բայց կրկին որոշակի պատճառներով նրա մասնակցությունը չէր ստացվել: Շատ չանցած, ինձ զանգեցին եւ ես կրին հրավերք ստացա նույն կերպարի համար: Արդյունքում հասկացա, որ այն իմ դերն էր՝ իսկզբանե ինձ համար նախատեսված»,- պատմեց Էվան ու շարունակեց.

«Առաջարկը ստանալուց հետո ծանոթացա Արման Մարությանի հետ, ում հեռակա կարգով էի միայն ճանաչում: Քանի որ շատ լավ խոսքեր էի լսել նրա մասին, բավականին ոգեւորված էի, ծանոթությունից հետո էլ շատ լավ տպավորություններ ունեցա թե իր մասին, թե իր թիմի: Այդ օրը պետք է մեկնեի Մոսկվա, իսկ երկու օր հետո սկսվելու էին նկարահանումները: Այսինքն՝ շատ քիչ ժամանակ ունեի դերն ընկալելու, այն վերարտադրելու եւ մատուցելու համար, բայց ամեն ինչ հարթ ու սահուն եղավ: Հունիսի կեսից սկսվեցին նկարահանումները, որոնք շատ բարձր մակարդակով անցան»:

Էվա Խաչատրյանը նշեց, որ «Սուպեր մամա»-ի թիմն իրեն զարմացրել է իրենց համախմբվածությամբ եւ պրոֆեսիոնալիզմով.

«Ես պարզապես հիացած եմ այս թիմի որակից, միասին աշխատելու կանոններից եւ մարդկային արժեքներից: Շատ շնորհակալ եմ ողջ անձնակազմին: Մեր երկրում այդքան թիմերի հետ աշխատելով՝ հանդիպեցի մի խմբի, որը շատ պրոֆեսիոնալ աշխատանքի է տիրապետում: Նրանց շրջապատում դերասանն իրեն լիարժեք է զգում, այստեղ դերասանը ոչ մի այլ խնդրի հետ չի առնչվում, բացի իր կերպարի հետ կապված հարցեից, ինչը շատ կարեւոր է ու պակասում է մեր կինոինդուստրիայում: Մեզ մոտ դժվարանում են գնահատել դերասանին այնպիսին, ինչպիսին, որ նա կա: Իսկապես, շատ մեծ ոգեւորությամբ եմ այստեղ աշխատել, քանի որ ամեն մեկն իր տեղում էր՝ սկսած տեխնիկներից, մինչեւ սնունդ մատակարարողներ: Կարծում եմ՝ սա եւս կարեւոր մեխերից մեկն է, որի արդյունքում հաջող աշխատանք է ստեղծվում»,- ընդգծեց դերասանուհին:

Էվա Խաչատրյանը հրաժարվեց շատ խոսել իր հերոսուհու մասին.

«Պետք է պահպանել հետաքրքրություն ու շատ չխոսել կերպարիս մասին: Միայն կարող եմ ասել, որ նա կանացի բանտում դատապարտված կին է: Նա շատ վառ անհատականություն է, բավականին հետաքրքիր հումորային տեսարաններով, իսկ մնացածը թող մարդիկ տեսնեն էկրաններին»,- հավելեց նա:

Ի դեպ՝ դերասանուհին ընդամենը օրերս է վերադարձել ԱՄՆ-ից: Նրա խոսքով՝ այս անգամ բացառապես հանգստի եւ ընկերների հարսանեկան արարողությանը մասնակցելու նպատակով է մեկնել: Էվան կշարունակի նկարահանվել «Կայարան» հեռուստասերիալում, նաեւ մասնակցել թատրոնի աշխատանքին: Ի դեպ՝ դերասանուհին պատմեց նաեւ, որ մասնակցել է պարսկական ֆիլմի քասթինգի եւ եթե իր մասնակցությունը հաստատվի, ապա մոտ օրերս տասը օրով կմեկնի Թեհրան:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ