Տարօրինակ բաներ, որ անում էին մեր նախնիները

20 սեպտեմբեր 2017 13:24
Տարօրինակ բաներ, որ անում էին մեր նախնիները

Առաջին և երկրորդ քուն

Միջնադարի եվրոպացիները կիրարկում էին մի բան, որ մեր օրերում կոչվում է երկփուլ քուն: Առաջին քունը սկսվում էր մայրամուտին և տևում էր մինչ կեսգիշեր, ապա մարդիկ 2-3 ժամով արթնանում էին: Մեկն այդ ժամանակ աղոթում կամ ընթերցում էր, մյուսները շփվում էին տնեցիների կամ հարևանների հետ: Ապա սկսվում էր երկրորդ քունը, որը տևում էր մինչ արևածագ:

 

Կենդանի զարթուցիչներ

Մարդ-զարթուցիչը մասնագիտություն էր, որը գոյություն է ունեցել 18-րդ դարի ավարտից մինչև 1920 թվականը: Այդ մարդկանց պարտականությունն էր արթնացնել նրանց, ովքեր պետք է աշխատանքի գնային: «Զարթուցիչներն» իրենց հաճախորդների պատուհանները թակում էին փայտերով կամ խողովակների միջոցով ոլոռի հատիկներ էին կրակում: Միայն հայտնի չէ, թե ով էր արթնացնում հենց «զարթուցիչներին», սակայն կա վարկած, որ աշխատանքից առաջ նրանք ընդհանրապես չէին քնում:

 

Տղաների համար զգեստներ

16-րդ դարից մինչ 1920 թվականը մինչև 4-8 տարեկան տղաներին ընդունված էր զգեստներ հագցնել, ինչը ոչ մեկին չէր շփոթեցնում: Հնարավոր է, որ նման տարօրինակ սովորության հիմնական պատճառը հագուստի թանկությունն էր, իսկ զգեստ կարելն ավելի հեշտ էր: Ավանդույթը չի շրջանցել նաև Նիկոլայ 2-րդի ընտանիքը: Լուսանկարում արքայազն Ալեքսեյն է՝ նույնպիսի զգեստով, ինչպիսին կրում են նրա քույրերը:

 

Չոպիններ

Չոպինները բարձր հարթակով կոշիկներ են, որոնց բարձրությունը կարող է հասնել մինչև 50 սմ-ի: Զարմանալի չէ, որ նման կոշիկներ հագնողներին անհրաժեշտ էր ծառաների օգնությունը: Չոպիններ հագնում էին ոչ միայն գեղեցկության նկատառումներից ելնելով, այլև փողոցի ցեխով հագուստը չաղտոտելու համար:

 

Արյունառություն բոլոր հիվանդությունների դեմ

Բուժման այս եղանակը տարածված է եղել 2000 տարի՝ ընդհուպ մինչը 20-րդ դար: Արյունառությունը կիրառում էին ցանկացած հիվանդության դեպքում՝ երբեմն հիվանդին ավելի շատ վնաս հասցնելով, քան օգուտ, ավելի թուլացնելով նրա օրգանիզմը:

 

Ջրային պրոցեդուրաներից վախ

Միջնադարյան որոշ երկրներում կարծում էին, որ ջուրը մարդուն միայն հիվանդություններ է բերում, իսկ ոջիլներին կոչում էին «աստվածային մարգարիտներ»: Այս համոզմունքները կիսում էին և միապետները: Իզաբելլա Կաստիլիացին հպարտանում էր, որ կյանքում երկու անգամ է լողացել. ծնվելուց հետո և հարսանիքից առաջ: Մի անգամ երկրպագուն ուշադրություն է դարձնում նրա կեղտոտ ձեռքերին և եղունգներին, ինչին թագուհին պատասխանում է. «Օ~, եթե դուք տեսնեիք իմ ոտքե~րը»:

 

Հետմահու լուսանկարներ

Եվս մեկ ավանդույթ, որը մեր օրերում եթե ոչ սարսափելի, ապա առնվազն տարօրինակ է թվում: Սակայն 19-րդ դարում դա հանգուցյալներին հիշողության մեջ պահելու եղանակ էր: Որպես կանոն ննջեցյալներին լուսանկարելուց առաջ «կենդանի» տեսք էին տալիս. նստեցնում էին բնական դիրքերով և փակված կոպերի վրա աչքեր էին նկարում, ինչպես տվյալ լուսանկարում:

 

Ռադիոակտիվ սնունդ և կոսմետիկա

20-րդ դարասկզբում մարդիկ ռադիացիան ընկալում էին որպես բացառապես դրական երևույթ, ինչից էլ հաջողացրել են օգտվել խաբեբաները. վաճառքում հայտնվել է կոսմետիկա, ուտելիք և ըմպելիք՝ հարստացված ռադիումով և թորիումով, ռադիոակտիվ հուշանվերներ, ինչպես նաև ջուրը ռադիոակտիվ տարրերով հարստացնող սարքեր:

 

Հերոին՝ որպես հազի դեմ դեղամիջոց

Զարմանալի է, որ 100 տարի առաջ հերոինը համարվում էր մորֆինի անվնաս այլընտրանքը և դեղատներում վաճառվում էր որպես հազի դեմ դեղամիջոց: Ընդ որում՝ այն խորհուրդ էր տրվում նաև երեխաներին: Արդյունքում պարզվել է, որ հերոինը լյարդում վերածվում է մորֆինի, և 1924 թվականին դրա օգտագործումն արգելվել է, սակայն ԳՖՀ-ում այն դեղատներում վաճառվել է մինչև 1971 թվականը:

 

Ինքնաթիռում ծխել

Դեռ 50-60 տարի առաջ ծխելն այնքան էլ վնասակար սովորություն չէր համարվում: Մարդիկ իրենց այդ կասկածելի հաճույքից չէին զրկում նույնիսկ ինքնաթիռում՝ հաշվի չառնելով այլ ուղևորների ներկայությունը: Ներկայումս ինքնաթիռում ծխելն արգելված է, սակայն դեռևս կան մի շարք երկրներ, օրինակ՝ Իրանը, որտեղ այդ արգելքը չի գործում:

 

Լողանալու մեքենաներ

Ի տարբերություն մեզ՝ 18-19-րդ դարերում մարդիկ լողափում չէին կարող հանգիստ մտնել ջուրը: Նրանք ստիպված էին օգտվել լողանալու մեքենաներից՝ լողափի տնակների նման հատուկ ֆուրգոններից: Ֆուրգոնները կանգնեցնում էին ջրի մեջ, որպեսզի լողացողները օտար աչքից հեռու հանգիստ լողային, ընդ որում՝ կանացի լողանալու մեքենաները տղամարդկանցից հեռու էին տեղակայվում:

 

Քարեր՝ որպես զուգարանի թուղթ

Մարդիկ ինչից ասես որ չեն օգտվել, մինչև զուգարանի թղթի ի հայտ գալը. թե՛ բույսերի տերևներ, թե՛ եգիպտացորենի ցողուններ, կոկոսի կեղև, ոչխարի բուրդ և գործվածք (ովքեր կարող էին իրենց թույլ տալ), սպունգով փայտ կամ հասարակ ջուր: Սակայն Հին Հունաստանի բնակիչներն ամենից շատն են զարմացնում. նրանք հիգիենայի նպատակներով օգտվում էին քարերից, հղկված գետաքարերից կամ կոտրված սպասքի խեցեփշուրներից:

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ