Տարբեր մթերքների վտանգավոր չափաբաժինները

20 սեպտեմբեր 2017 12:22
Տարբեր մթերքների վտանգավոր չափաբաժինները

Ջուր – 7 լիտր

Բոլորը լսել են, որ օրական անհրաժեշտ է 2 լիտր ջուր խմել: Սակայն եթե չափն անցնեք և 3 անգամ շատ խմեք, ձեր երիկամները չեն հասցնի հեղուկը դուրս բերել օրգանիզմից: Արդյունքը՝ ներքին օրգանների, ուղեղի այտուց և շնչառության կանգ: Այնպես որ, ջրից, այո, կարելի է թունավորվել:

 

Սուրճ – 113 բաժակ

Կոֆեինի մահացու դոզան համարվում է 15 գրամը: Դա մոտավորապես 113 բաժակ սուրճ է (250 մլ բաժակով): Չնայած արժե նշել, որ այդ պարագայում մարդ ավելի շուտ կմահանա ոչ թե սուրճից, այլ ջրից թունավորումից, քանզի 113 բաժակը համարյա 30 լիտր ջուր է: Այնպես որ, եթե գդալով սուրճ չուտեք, դրանից թունավորվելը գործնականում անհնար է:

 

Շոկոլադ – 85 սալիկ

Շոկոլադը մեծ քանակությամբ թեոբրոմին կոչվող նյութ է պարունակում: Այն կենտրոնական նյարդային համակարգի հզոր խթանիչ է: Ուտելով միանգամից 10 կգ շոկոլադ՝ դուք ռիսկի եք դիմում թունավորվել դրանով, ինչը սկզբում կհանգեցնի սրտխառնոցի և փորլուծության, ապա էպիլեպտիկ նոպաների, ներքին արյունահոսության, ինֆարկտի և մահվան:

 

Ալկոհոլ – 27 բաժակ

Առողջ տղամարդու օրգանիզմի համար մահացու դոզան կլինի 1,25 լիտր 40 աստիճանի ալկոհոլը: Դա հավասար է 2,5 շիշ 0,5 լիտրի կամ 27 բաժակ 45 մլ-ի: Սակայն մահը վրա կհասնի, եթե այդ ծավալի ալկոհոլն ընդունեք մեկ ժամից պակաս ժամանակահատվածում և չփսխեք:

 

Ծխախոտ – 75 գլանակ

Եթե հաշվի առնենք, որ ստանդարտ ծխախոտի մեկ գլանակը պարունակում է 0,8 մգ նիկոտին, ապա մարդուն այն աշխարհ կարող են ուղարկել միանգամից 75 գլանակը:

 

Մարիխուանա – 680 կգ

Իսկ մարիխուանայի հետ փոքր-ինչ այլ է. մահացու ելքի համար անհրաժեշտ է 15 րոպեում ծխել 680 կգ կամ միանգամից ուտել 22 կգ, ինչը գործնականում անհնար է:

 

Խնձորի սերմեր – 18 խնձորից

18 խնձորից դուք չեք մահանա: Սակայն եթե 18 խնձորից հանեք սերմերը, մանրացնեք, մանրակրկիտ ծամեք և կուլ տաք, շատ հնարավոր է, որ մահանաք: Եվ դա այն պատճառով, որ սերմերը պարունակում են ցիանիդ:

 

Բալի կորիզներ – 3 հատ

Նման բախտի կարժանանաք, եթե մանրացնեք և կուլ տաք բալի 3 կորիզ: Պատճառը նույնն է՝ ցիանիդ:

 

Բանան – 400 հատ

Բանանը պարունակում է կալիում, որի չափից մեծ դոզան կարող է հանգեցնել մահվան: Սակայն դրա համար պետք է շատ ջանաք և միանգամից ուտեք 400 բանան:

 

Նարինջ – 11,000 հատ

Նարնջի գերդոզավորումից մահանալու համար անհրաժեշտ է միանգամից ուտել 11,000 նարինջ:

 

Աղ – 48 թեյի գդալ

Աղի ամենօրյա դոզան 1,5-4 գրամն է: Մահացու դոզան՝ միանգամից 250 գրամը, ինչը հավասար է մոտ 48 թեյի գդալի: Աղի գերդոզավորումից մահը սարսափելի տանջալի է և երկար:

 

Պղպեղ – 130 թեյի գդալ

Պղպեղից մահանալու համար անհրաժեշտ է ուտել 130 թեյի գդալ, սակայն մարդու օրգանիզմի դիմադրողականությունը դժվար թե դա թույլ տա. շատ կծու է:

 

Շաքար – 500 թեյի գդալ

Սախարոզի մահացու դոզան մարմնի մեկ ֆունտի համար 13,5 գրամն է: Դա նշանակում է, որ միջին կառուցվածքի մարդը պետք է միանգամից 2,5 կգ շաքար ուտի, ինչը մոտավորապես հավասար է 500 թեյի գդալի:

 

Ատամի մածուկ – 24 պարկուճ

Ատամի մածուկի գերդոզավորումը նախանձելի վախճան չէ: Մահացու ելք կարող է ունենալ, եթե միանգամից ուտեք 24 պարկուճ ատամի մածուկ:

Եվ, ինչպես ասել է, միջնադարյան հայտնի բժիշկ Պարացելսուսը՝

 

Ամեն ինչ թույն է, և ոչինչ զերծ չէ թույնից. միայն չափն է նյութը ոչ թունավոր դարձնում:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ