Ինձ հաստատ դժվար կլիներ 18 տարեկանի հոգեվիճակ ներկայացնելը. Դավիթ Աղաջանյանը՝ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին

20 սեպտեմբեր 2017 20:08
Ինձ հաստատ դժվար կլիներ 18 տարեկանի հոգեվիճակ ներկայացնելը. Դավիթ Աղաջանյանը՝ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին


Սեպտեմբերի 18-ից «Շանթ Պրեմիում»-ի եթերում մեկնարկել է «Էլենի օրագիրը» նոր բազմասերիանոց հեռուստասերիալը, որի դերասանական կազմում ներգրավված է Դավիթ Աղաջանյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում է «Շանթի» հետ:

«Իհարկե, ժամանակ առ ժամանակ փոքրիկ փոփոխություններ լինում են, բայց արդեն երեք տարի է, ինչ այս մեծ թիմի մասնիկն եմ, որը բառի բուն իմաստով ընտանիքի է վերածվել ինձ համար: Ինձ իսկապես շատ հարազատ մարդիկ են հավաքված այստեղ, ուստի նրանց հետ կապված առաջարկներն էլ սիրով եմ ընդունում»,- նշեց Դավիթը:

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանը պատմեց.

«Մարմնավորում եմ յոթ առանցքային կերպարներից Արամին: Տյուժետային գծերը դասավորված են այնպես, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպարներ զարգացումներ են ունենալու: Արամը սպորտսմեն է, նա որպես ֆիզկուլտուրային ուսուցիչ է ընդունվում դպրոցում, բայց այդքանով նրա կերպարի շերտերը չի եզրափակվում: Արամն ունի վրեժ իր քրոջ հետ կապված: Տարիներ առաջ իր քրոջ հետ վատ միջադեպ է կատարվել, այդ իսկ պատճառով նա եկել է այդ դպրոց, որպեսզի հանգամանքները պարզի եւ գտնի մեղավորներին: Իհարկե, այդ մասին դպրոցում ոչ մեկը չգիտի: Այսինքն՝ Արամը երկու հոգեվիճակներում է հանդես գալիս՝ դպրոցում նա ուսուցիչ է, իսկ աշխատանքից դուրս նա ընկնում է իր ցավերի եւ մտքերի ճիրանը»:

Մեր նկատառմանը, թե մշտապես գլխավոր կերպարներով հանդես եկող Դավիթի համար անսովոր չէ՞ր այս անգամ այդ կարգավիճակով հանդես չգալը, պատասխանեց.

«Այստեղ կտրուկ չէ գլխավորն ու երկրորդականը: Բացի այդ էլ, ես այնքան էլ չեմ կարեւորում գլխավոր կերպար ես մարմնավորում, թե ոչ: Ինձ համար ամենակարեւորն այնն է, որ սիրեմ կերպարս: Բացի այդ, ինձ չէի կարող տեսնել դպորցականի դերում, ես այդ տարիքից արդեն դուրս եմ ու ինձ հետաքրքիր են հասուն կերպարներ մարմնավորելը: Ինձ հաստատ դժվար կլիներ 18 տարեկանի հոգեվիճակ ներկայացնելը»:

Խոսելով դերասանական կազմի մասին՝ Դավիթը նշեց, որ կադրից դուրս շատ համերաշխ մթնոլորտ է տիրում.

«Դերասանական կազմում հավաքված են իրենց գործին լավ տիրապետող մարդիկ, որոնք նաեւ իրենց մարդ տեսակով են փայլում: Շատ ուրախ եմ, որ մեր թիմում կա սեր ու հարգանք միմյանց նկատմամբ, ինչն էլ մեր լավ ու հաջող աշխատանքի գրավականն է»,- նկատեց նա:

Զրույցի վերջում անդրադառնալով Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի յուրօրինակ ու գեղեցիկ նշանադրությանը եւ հետաքրքրվելով, թե ե՞րբ է սպասվում հարսանիքը, դերասանը պատասխանեց.

«Չեմ ուզում նախապես խոսել այդ մասին, երբ գա մեր կյանքի այդ կարեւոր օրը, բոլորն էլ կիմանան: Միայն կասեմ, որ մոտ ապագայում եւս մեկ անակնկալ է սպասվում»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ