Սուրբ գիրքն ամեն օր

19 սեպտեմբեր 2017 11:53
Սուրբ գիրքն ամեն օր


Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ գնաց: Տաճարում տեսավ արջառ, ոչխար և աղավնի վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին սեղանների հետևում: Պարանից նա մի խարազան շինեց և սկսեց տաճարից դուրս հանել բոլորին՝ իրենց ոչխարներով և արջառներով հանդերձ. լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և շուռ տվեց նրանց սեղանները: Իսկ աղավնեվաճառներին ասաց.
-Վերցրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք:
Այն ժամանակ նրա աշակերտները հիշեցին Սուրբ գրքում գրվածը. «Քո տան նկատմամբ իմ ունեցած նախանձախնդրությունը պիտի այրի ինձ»:
Սակայն հրեա ղեկավարները հարցրին Հիսուսին.
-Ի՞նչ նշանով կարող ես ցույց տալ մեզ, թե դու իրավունք ունես այդ բաներն անելու։
Հիսուսը պատասխանեց նրանց.
-Քանդեցե՛ք այս տաճարը, և երեք օրից ես կվերաշինեմ այն։
Հրեաներն ասացին.
-Դու երեք օրի՞ց կվերաշինես. քառասունվեց տարի տևեց սրա շինարարությունը։
Բայց տաճարը, որի մասին խոսում էր Հիսուսը, իր մարմինն էր։ Եվ երբ նա մեռելներից հարություն առավ, աշակերտները հիշեցին, թե ա՛յդ էր նրա ասածը, և հավատացին Սուրբ գրքում գրվածին և Հիսուսի խոսքին։
(Հովհաննեսի ավետարան 2:13-21)

Ուստի, Աստծուն նվիրվա՛ծ եղբայրներ, դուք, որ նրանով կոչված եք մաս կազմելու երկնքի թագավորությանը, նայեցե՛ք Հիսուսին, որ Աստծու կողմից ուղարկվեց՝ Քահանայապետ լինելու և մեր հավատի խոստովանությունը մատուցելու Աստծուն։ Նա հավատարիմ եղավ իրեն այդ պաշտոնին կոչող Աստծուն, ճիշտ այնպես, ինչպես Սուրբ գիրքն է ասում Մովսեսի մասին, թե՝ «Հավատարիմ էր Աստծու ամբողջ տան մեջ»։ Անշուշտ, յուրաքանչյուր տուն կառուցվում է ինչ-որ մեկի կողմից, իսկ ամեն ինչ կառուցողը Աստված է։ Արդ, ինչպես մի տան դեպքում, տուն կառուցողն ավելի է պատվի արժանի, քան տունն ինքը, այնպես էլ Հիսուսը շատ ավելի է պատվի արժանի, քան Մովսեսը, որովհետև Մովսեսն ինքը «Հավատարիմ էր Աստծու ամբողջ տան մեջ»՝ որպես վերակացու մի ծառա, որի պաշտոնն էր Աստծու խոսքերը հայտնել ժողովրդին, մինչդեռ Քրիստոսը, որպես Որդի, հավատարիմ է իր սեփական տան վրա։ Իսկ նրա տունը մե՛նք ենք, եթե մինչև վերջ անխախտ պահենք մեր վստահությունն ու մեր հույսը, որով պարծենում ենք։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 3:1-6)

 

Աղբյուր Facebook

Հեղինակ Ռուբեն վարդապետ Զարգարյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ