Մեր հարսանիքը տեղի կունենա հաջորդ ամիս. Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը նշանադրվել են

19 սեպտեմբեր 2017 16:01
Մեր հարսանիքը տեղի կունենա հաջորդ ամիս. Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը նշանադրվել են


Դերասանուհի Քրիստինա Կարապետյանի եւ ռեժիսոր Կարո Նաղդալյանի սիրո պատմությանը Life.panorama.am-ը հաճախ է անդրադարձել, իսկ այսօր արդեն ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նրանք նշանադրվել են:

Մեզ հետ զրույցում Քրիստինան նշեց, որ նշանադրության որոշումը կայացրել են առանց երկար մտածելու, այդ իսկ պատճառով նախկինում զույգը լրատվամիջոցների հետ չի խոսել օրինականցման մասին.

«Կարծում եմ, պետք չէ նախապես խոսել մի բանի մասին, որը դեռ տեղի չի ունեցել, եւ առհասարակ, սիրում եմ խոսել այն ժամանակ, երբ հիմքեր ունեմ: Ինչ վերաբերվում է մեր որոշմանը, մենք այն կայացրինք շատ արագ. Միանգամից որոշեցինք, որ պետք է նշանադրվենք եւ վերջ»,- նշեց դերասանուհին ու պատմեց կարեւոր օրվա մասին.

«Մեր կյանքի ամենագեղեցիկ օրն անցավ շատ ջերմ մթնոլորտում, մեր տանը եւ ներկա էին բացառապես մեր հարազատները: Այդ օրն իսկապես մեր համատեղ կյանքի դեռեւս ամենակարեւոր օրն է, որը երկար կհիշենք»,- նշեց Քրիստինան:

Ի դեպ՝ զույգը երկար չի սպասի ամուսնությանը, հարսանիքը կկայանա հոկտեմբերին.

«Դեռեւս չեմ ուզում հարսանիքից խոսել՝ միեւնույն սկզբունքով, քանի դեռ չի կայացել այն, ավելի լավ է չխոսել: Միայն կասեմ, որ այն տեղի կունենա հաջորդ ամիս՝ Սուրբ Հռիփսիմի եկեղեցում»,- հավելեց Քրիստինան:

Դերասանուհին եւ Կարո Նաղդալյանն արդեն երեք տարի է, ինչ միասին են, այս ընթացքում նրանք նաեւ համատեղ շատ աշխատանքներով են հանդես եկել: Ի դեպ՝ թեեւ օրեր անց կկայանա նրանց հարսանիքը, սակայն զույգը չի դադարում աշխատել.

«Մեզ մոտ միասին աշխատելը շատ լավ է ստացվում, աշխատանքում մենք լավ գործընկերներ ենք եւ ամեն ինչ սիրով ենք անում: Պետք է ասեմ, որ երբեք աշխատանքային դադար չեմ վերցրել. եթե էկրաններին չեմ երեւում, դա միայն այն պատճառով, որ նոր աշխատանք եմ պատրաստում: Հիմա եւս մի գործով եմ զբաղված, որի մասին կխոսեմ ավելի ուշ»,- ավարտեց դերասանուհին:

Life.panorama.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով անսպառ սեր եւ երջանկություն:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ