Առաջարկն ինձ համար էլ էր անսպասելի, բայց շատ հաճելի. Ջեմմա Ադամյանը` «Ամուսնացածների լիգայում» նկարահանվելու մասին

18 սեպտեմբեր 2017 20:12
Առաջարկն ինձ համար էլ էր անսպասելի, բայց շատ հաճելի. Ջեմմա Ադամյանը` «Ամուսնացածների լիգայում» նկարահանվելու մասին


Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանն, ում հեռուստադիտողը դեռ չի բացահայտել, փոխարենը` հատկապես գյումրեցի հանդիսատեսը Ջեմմային լավ է ճանաչում, ավելին` գնահատում ու սիրում է որպես շնորհալի դերասանուհի: Ջեմմային հեռուստադիտողը կճանաչի Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմի` «Ամուսնացածների լիգա»-ի շրջանակում, որը կհեռարձակվի աշնանային եթերաշրջանում:

Ջեմմա, Ձեր մասին տեղեկություններ գտնելը գրեթե անհնար է: Նախ կխնդրեմ պատմել, թե ինչպես հայտնվեցիք այս դաշտում:

- Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Հրաչյա Գասպարյանի կուրսը: Ուսանողության տարիներին աշխատել եմ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում, իսկ անցյալ տարի տեղափոխվեցի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Մայրս Կապանից է, հայրս` Գյումրիից, բայց մենք ապրել ենք Երեւանում: Հիմա կատակելով ասում եմ, թե արմատներս ինձնից ուժեղ գտնվեցին ու ինձ կրկին հետ տարան Գյումրի: Այսօր երջանիկ եմ, որ աշխատում եմ Գյումրու դրամատիկական թատրոնում, ուր իսկապես արվեստի շունչ կա, այստեղ պրոֆեսիոնալիզմն իր գագաթնակետում է:

Գյումրեցիները խի՞ստ հանդիսատես են:

- Նրանք աննկարագրելի խստապահանջ են, բայց միեւնույն ժամանակ անասելի ջերմ: Արդեն մեկ տարի է, ինչ այնտեղ եմ աշխատում ու վաղուց եմ հասկացել, որ գյումրեցի հանդիսատեսին շատ դժվար է բավարարել: «Գյումրին Հայաստանի արվեստի մայրաքաղաքն է»` հայտնի ասույթն արդեն մեկ տարի է` իմ փորձով եմ հասկանում: Իրոք, այստեղի հանդիսատեսը կարիք ունի հոգեւոր սննդի: Կարող եք երեկոյան ժամերով քայլել Գյումրիի փողոցներով ու քիչ մարդկանց հանդիպեք, բայց, երբ գաք թատրոն, կտեսնեք, որ այն միշտ լիքն է` մոտ 700 տեղ: Ընդ որում դահլիճը լիքն է բոլոր ներկայացումների ժամանակ, ընդհուպ մինչեւ ամանորյա ներկայացումներին: Օրինակ` անցյալ տարի մինչեւ դեկտեմբերի 31-ը ազատ տեղ չկար, միայն այդ օրվա վերջին երկու ներկայացումների ժամանակ էր, որ մի քիչ պակաս էր: Իսկապես շշմելու է, թե ինչ հաճախություն կա Գյումրու թատրոն:

Ջեմմա, Ձեզ որեւէ  նախագծում չենք տեսել: Ուզում եմ հասկանալ ինչո՞ւ. հրավերներ չե՞ն եղել, թե՞  դուք եք դրանք մերժել:

- Ինստիտուտն ավարտել եմ 2016-ին, իսկ սովորելու տարիներն վարպետս չէր թողնում, որ նկարահանվեինք նախագծերում: Հետո արդեն գնացի Կապանի թատրոն ու տրվեցի այդ արվեստին: Առհասարակ մոռացել էի տեսախցիկի գոյության մասին:

Իսկ ինչպե՞ս ստացաք «Ամուսնացածների լիգայում» նկարահանվելու առաջարկը:

- Ամեն ինչ շատ պատահական ստացվեց. Ես տանը քնած էի, երբ զանգ եկավ ու քասթինգին մասնակցելու հրավեր ստացա: Երկար չմտածելով` եկա Երեւան, փորձաշրջան անցա, եւ հաջորդ իսկ օրը կրկին զանգ ստացա, թե անցել եմ: Նրանք ինձ գտել էին հենց Գյումրու թատրոնից, առաջարկն ինձ համար էլ էր անսպասելի, բայց, ինչ խոսք, շատ հաճելի:

Կպատմե՞ք, թե ի՞նչ մթնոլորտ է տիրում ձեր թիմում:

- Շատ հետաքրքիր աշխատանքային պրոցես է տիրում: Նկարահանման հրապարակում ես դեռեւս սկսնակ եմ: Ինձ համար ամեն ինչ նոր է, բայց պետք է խոստովանեմ, որ մեծ օգնություն են ցուցաբերում խաղընկերներս, որոնց շատ շնորհակալ եմ: Նրանցից շատ բան եմ սովորում, ինձ համար նրանք կենդանի օրինակ են:

Դերասանական խմբին մինչ այս ծանո՞թ էիք:

- Միայն որպես հանդիսատես: Ես հայտնվեցի մի վայր, ուր ինձ բոլորն էին անծանոթ, բայց նրանց հետ կարճ ժամանակում ընկեր դարձանք: Շատ ուրախ եմ, որ այս դաշտում առաջին փորձս անցնում է պրոֆեսիոնալ դերասանական եւ ստեղծագործական թիմում:

Ո՞վ է Ձեր հերոսուսհին:

- Գիտեք, բացի այն, որ փակագծեր բացելու իրավունքը չունեմ, նաեւ կարծում եմ, որ օբյեկտիվ չեմ լինի հերոսուհուս նկարագրելիս, ինչպես մարդն է ոչ օբյեկտիվ ինքն իր մասին խոսելիս: Միայն կասեմ, որ շատ հետաքրքիր կերպարներ են ստեղծվել, որոնց շուրջ ծիծաղաշարժ իրադարձություններ են զարգանում:

Ջեմմա, գիտեմ, որ Ձեր հերոսուհու ամուսինը Սերժոն է, ով եւս առաջին անգամ է նկարահանվում: Դժվար չէ՞ այս առումով:

- Այո, հերոսուհիս` Մաշան ամուսնացած է Անրիի` Սերժոյի հերոսի հետ: Անկեղծ ասաց, ես չեմ էլ զգում, որ Սերժը փորձ չունի, նա իրեն շատ լավ է մատուցում, հետեւաբար խնդիրների առաջ չենք կանգնել, միաժամանակ, երկուսս գնում ենք դեպի ավելի լավ խաղի:

Ջեմմա, հիմա, երբ Ձեզ կճանաչի ոչ միայն հեռուստադիտողն, այլեւ ֆիլմարտադրողները, գուցե առաջիկայում հրավերներ ունենաք: Հնարավո՞ր է, որ թողնեք թատրոնը ու գաք Երեւան:

- Նախ ես շնորհակալ եմ մեր թատրոնի ղեկավարությանը, որ ինձ հնարավորություն են տվել համատեղել: Ինչ վերաբերվում է դուրս գալուն, ոչ, նման բան չի լինի, քանի որ ես հոգով եմ կապված թատրոնին: Ես սովորել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հետեւաբար պատրաստ եմ համատեղել` երկու տեղում էլ հնարավորինս բարձր որակի աշխատանք ստեղծելով:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ