Սերժ Սարգսյան. Եվ՛ Չեխիան, և՛ Սլովակիան մեզ համար կարևոր գործընկերներ են

13 սեպտեմբեր 2017 16:27
Սերժ Սարգսյան. Եվ՛ Չեխիան, և՛ Սլովակիան մեզ համար կարևոր գործընկերներ են
Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ հաջորդ տարի Հայաստանը նշելու է Չեխիայի և Սլովակիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ քառորդդարյա այդ հոբելյանը նշվի իրական ձեռքբերումներով:
«Ես ուրախ եմ, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-չեխական հարաբերությունները, ինչը շատ տեսանելի է հատկապես բարձրաստիճան փոխայցելությունների առումով, որոնք իրենց դրական ազդակներն են փոխանցում համագործակցության բոլոր ոլորտներին: Եվ շատ կարևոր է, որ այդ այցելությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվել են կամ որոշ մասը գտնվում են ընթացքի մեջ:
 
Չեխիայի Հանրապետությունն ունի զարգացած տնտեսություն: Հայաստանի համար ես այդ երկիրը համարում եմ կարևոր գործընկեր: Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում: Կարծում եմ՝ և՛ մենք, և՛ մեր քաղաքացիները տեսնում են զբոսաշրջության ոլորտում աշխուժությունը, և այստեղ իրենց ներդրումն ունեն նաև չեխ զբոսաշրջիկները, որոնց թիվը թեև շատ մեծ չէ, այնուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընթացիկ տարվա անցած յոթ ամիսներին այդ թիվն ավելացել է 20 տոկոսով: Սա վերաբերում է նաև Սլովակիայի հետ հարաբերություններին: Կարծում եմ՝ և՛ Չեխիան, և՛ Սլովակիան մեզ համար զբոսաշրջության զարգացման ոլորտում կարևոր գործընկերներ են, այնպես որ պետք է այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնել: Տեղյակ եմ կայացած հանդիպումների մասին, գիտեմ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, կոնկրետ ծրագրերի մասին, բայց կցանկանայի, պարո՛ն Սեյրանյան, որպեսզի հիմա Դուք համակարգված խոսեք մեր անելիքներից, և իհարկե, եթե կան խնդիրներ, առաջին հերթին՝ այդ խնդիրների մասին, որոնց լուծումը, իրոք, կբերի տնտեսական աշխուժության»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ