Հասմիկ Կարապետյանը` նոր տեսահոլովակի և կրկին որպես հաղորդավարուհի ներկայանալու մասին (բացառիկ լուսանկարներ)

13 սեպտեմբեր 2017 17:53
Հասմիկ Կարապետյանը` նոր տեսահոլովակի և կրկին որպես հաղորդավարուհի ներկայանալու մասին (բացառիկ լուսանկարներ)

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը երկարատեւ աշխատանքային դադարից հետո վերադառնում է: Life.panorama.am-ի հետ զրույցում Հասմիկը պատմել է սպասված վերադարձի, ինչպես նաեւ դստեր` փոքրիկ Տաթեւի մասին:

-    Հասմիկ, վերջին տարիներին շատ պասիվ էիք գործում, փոխարենը վայելում էիք հղիության հետաքրքիր ամիսները, իսկ այժմ` մայրության բերկրանքը: Վստահ եմ, որ որքան էլ Ձեր կյանքի լավագույն ժամանակներն եք ապրում, միեւնույն է, կարոտել եք բեմն ու Ձեր հանդիսատեսին: Ի՞նչ հոգեվիճակում եք հիմա:

-  Միանշանակ, երբ շատ ես սպասում մայրանալուն ու շատ ես կարեւորում այն քո կյանքում, արդեն ամենն անցնում է երկրորդ պլան: Ես երբեւէ չէի պատկերացնում, որ այսչափ կկարոտեմ բեմն ու երգարվեստը, բայց, փաստորեն, ինձ հետ դա կատարվեց: Անկեղծորեն պետք է ասեմ, որ որքան էլ անբացատրելի հաճելի եւ անփոխարինելի է մայր լինելու կարգավիճակը, սակայն արվեստագետ շատ կանայք ինձ հետ կհամաձայնեն, որ թթվածնի նման պակաս ես զգում, երբ երգը, բեմը պակասում է: Հիմա միեւնույն ժամանակ շատ լեցուն է հոգիս, որովհետեւ իմ կյանքում կա Տաթեւը, սակայն մյուս կողմում կա ահռելի դատարկություն, որը ոչինչ չի կարող լրացնել. խոսքը արվեստի մասին է: Հենց արվեստի միջոցով ես ինքնաարտահայտվում, միջիցդ հանում թե նեգատիվ, թե պոզիտիվ էմոցիաները: Արվեստի մարդիկ այս իմաստով ավելի փխրուն են ու շատ մեծ կարիք ունեն ժամանակ առ ժամանակ ինքնաարտահայտվելու:

-    Մինչ նոր աշխատանքին անցնելը, կխնդրեմ պատմեք Տաթեւ մասին: Ինչպիսի՞ փոքրիկ է նա:

-    Տաթեւն արդեն 9 ամսական է: Նա շատ հետաքրքիր ու յուրահատուկ բալիկ է, ունի իր բնավորությունը, թելադրում է, թե ինչպես պետք է վարվել իր հետ, շատ հաստատուն է, ինչ-որ առումներով չլսող, որն ավելի շատ աշխուժությանն եմ վերագրում: Չեմ կարող թաքցնել, որ հոգնում եմ, բայց այս ամենն ինձ համար հաճելի հոգսեր են: Գիտեք, երեխա, առհասարակ մարդ մեծացնելը որքան հաճելի, կրկնակի անգամ բարդ է ու պատասխանատու: Մայրը պետք է թե մանկավարժական, թե հոգեբանական որոշակի գիտելիքներ ունենա, որպեսզի հնարավորինս ճիշտ դաստիարակի իր երեխային: Այս ամենին զուգահեռ պետք է ունենաս ահռելի մեծ համբերություն. Կարծում եմ` Աստված ինձ երեխա պարգեւեց, որպեսզի ավելի համբերատար դառնամ: Ես խելագարվում եմ Տաթեւի համար, նա լրիվ ուրիշ աշխարհ է: Աստծուն միշտ աղոթում եմ, որ հետագայում Տաթեւի հետ լինենք ոչ միայն մայր ու աղջիկ, այլեւ ընկերուհիներ եւ քույրեր. շատ կարեւոր է մոր ու աղջկա մտերմությունը:

-   Հասմիկ, գիտեմ, որ նոր երգը վաղուց է եղել Ձեր մտահորիզոնում: Կպատմե՞ք նախապատմության մասին:

-     Այս շրջանում ես չեմ դադարել ստեղծագործել, անընդհատ նոր աշխատանքներ են ստեղծվել, բայց այս մեկը ավելի վաղ էր ծնվել, պարզապես տեսահոլովակի նկարահանումներն էին ինչ-ինչ պատճառներով անընդհատ ձգձգվում: Նոր երգը կոչվում է «Դու պիտի ապրես», որի մեղեդիի հեղինակը ես եմ, խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, դե իսկ երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է ԴերՀովան, ով ինձ համար անփոխարինելի երաժիշտ ու գործիքավորող է:

-    «Դու պիտի ապրես»` երգի անվանումը շատ հետաքրքիր ու խորհրդանշական է: Ինչի՞ մասին է այն:

-   Գիտեք, երբ Ավետին խնդրեցի գրել խոսքերը, միայն ասացի, որ չեմ ուզում այն սիրո մասին լինի: Եթե Ավետին հարցենիք, կարծում եմ, կպատասխաներ, որ մեղեդին այդ խոսքերն է իրեն թելադրել: Իսկապես, մեղեդին գրելիս էլ ես սեր չեմ պատկերացրել: Այն շատ ավելի գլոբալ մի բան էր պահանջում եւ Փառք Աստծո, այդպես էլ եղավ: Երգը այն մասին է, որ բոլորս էլ մեր կյանքում հանդիպում ենք խոչընդոտների, փորձությունների, ցավոք, չարը մեզ միշտ հետապնդում է, սակայն, միանշանակ, եթե կա հավատք եւ հույս,  ուրեմն կա նաեւ մեր փրկությունը:

-  Տեսահոլովակի իրականացման համար ո՞ւմ հետ եք աշխատել, ե՞րբ եք նախատեսում պրեմիերան:

-   Այս անգամ համագործակցել եմ «TOOT TV»-ի հետ, որը աշխատում է Երեւանի «Time studio»-ի եւ Լոնդոնում գործող «TOOT TV»-ի հետ: Համագործակցել եմ ռեժիսոր Բորիս Կիրակոսյանի հետ. մենք մեծ սիրով ենք աշխատել միասին, շատ գնահատեցի Բորիսի բնավորությունը, որի շնորհիվ նա լսում է արտիստին, ամբիցիաներ չունի: Նշեմ նաեւ, որ տեսահոլովակի կայացման հարցում մեծ աշխատանքներ է տարել նկարչուհի, դիմահարդար Արմինե Կարապետյանը, ով զբաղվել է մեր ոճով: Տեսահոլովակի պրեմիերան հավանաբար կկայանա սեպտեմբերի վերջին. Ըստ իս` երկարատեւ դադարից հետո հանդես կգամ մի երգով, որն ասելիք ունի: Ի դեպ` բացի այս տեսահոլովակից, անակնկալներ եւս կլինեն: Առաջիկայում պատրաստվում եմ «TOOT TV»-ի եթերում ներկայանալ որպես հաղորդավարուհի: Հիմա չեմ ուզում գաղտնիքներ բացել, բայց մեծ անակնկալներ են սպասվում, քանի որ շուտով «TOOT TV»-ին հասանելի կլինի նաեւ մեզ մոտ` երեւանյան առաջատար օպերատորների միջոցով:

-   Հասմիկ, կարո՞ղ ենք ենթադրել, որ սա նոր` ավելի ակտիվ աշխատանքային կյանքի մեկնարկ է:

-   Ցավոք, կյանքն ինձ սովորեցրեց ոչինչ չպլանավորել: Ամեն ինչ իր ժամանակն ունի, մենք ստանում ենք այն, ինչ մեզ պետք է, ոչ թե այն, ինչ ուզում ենք: Հիմա ես ապրում եմ այս օրով, ավելորդ խոստումներ չեմ տալիս իմ հանդիսատեսին, առավել եւս հիմա, երբ մայր եմ: Որպես ստեղծագործող կասեմ, որ երբեք չեմ դադարի ստեղծագործել եւ երգել, գուցե ընդմիջումները երկար կամ կարճ տեւեն մինչեւ բալիկս մեծանա, բայց հաստատ միշտ կգործեմ:

 

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ