Տղաս ինքնաթիռում ամենափոքր ուղեւորն էր, բայց նա մամային խայտառակ չարեց. Թինա Քեյ (ֆոտո)

12 սեպտեմբեր 2017 20:18
Տղաս ինքնաթիռում ամենափոքր ուղեւորն էր, բայց նա մամային խայտառակ չարեց. Թինա Քեյ (ֆոտո)


Ընտանիքով Մոսկվա տեղափոխված ակրոբատ, երգչուհի եւ պարուհի Թինա Քեյն ամառային հանգիստն անցկացրել է Երեւանում, այստեղ նա նշել է որդու 40 օրականն ու հասցրել է նաեւ որոշ գործեր իրականացնել, որոնց մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Տղաս ընդամենը 20 օրական էր, երբ բժիշկներից թույլտվություն ստացանք ու ընտանիքով եկանք մեր հարազատ երկիր: Ի դեպ՝ ասեմ, որ տղաս ինքնաթիռում ամենափոքր ուղեւորն էր, բայց նա մամային խայտառակ չարեց, հանգիստ, առանց լացելու ու տրտնջալու եկավ մեր հարազատ երկիր: Չեմ կարող նկարագրել կարոտս, հետաքրքիր զգացողություններ էին, Երեւանն, ասես, նորովի տեսնեի, կարող էի ժամերով պտտվել Հանրապետության հրապարակով, մինչդեռ Երեւանում ապրելուս ժամանակ երբեք հրապարում չէի զբոսնել: Լիարժեք հանգստացանք, աղջիկս անգամ իր սիրելի մանկապարտեզը հաճախեց, քանի որ մեկ ամիս 20 օր մնացինք այդտեղ: Փոքրիկս ամեն առավոտ մեծ երջանկությամբ էր գնում ընկերների հետ հանդիպման, քանի որ նա էլ շատ էր կարոտել»,- պատմեց Թինան ու շարունակեց.

«Երեւանում կայացավ նաեւ տղայիս 40 օրականը: Մենք այդ օրը այցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Տեր Շահեն հատուկ աղոթք կարդաց ու օրհնեց փոքրիկիս: Ի դեպ՝ հետաքրքիր զուգադիպությամբ տարիներ առաջ հենց Տեր Շահեն է ինձ մկրտել»:

Մեր զրուցակցի խոսքով, Երեւանում լինելու օրերին հասցրել է նաեւ շփվել ընկերների հետ, հագեցնել նրանց նկատմամբ կարոտն ու անմոռանալի ժամանակ անցկացնել:

Թինա Քեյի այցը Հայաստան ոչ միայն անձնական, այլեւ գործնական է եղել.

«Երեւանում մի քանի կորպորատիվ երեկոների հրավերներ ունեի, դրան զուգահեռ սաներիս հետ տարբեր համերգների մասնակցեցինք: Վերադարձիս հաջորդ պատճառներից մեկն էլ ձայնասկավառակիս հետ կապված աշխատանքներն էին, որոնք շուտով կավարտենք: 9 երգն արդեն պատրաստ է, վերջին՝ տասներրորդ երգն էլ ընտրված է, առաջիկայում այն եւս կձայնագրեմ»,- նկատեց երգչուհին՝ հավելելով.

«Ի դեպ՝ տասը երգից միայն երկուսն են հայերեն: Ձեզ համար գաղտնիք բացեմ՝ դրանցից մեկը կոչվում է «Հարսի պար»: Այս երգը հատուկ նպատակով եմ ընտրել. որպես բազմաթիվ հարսի պարեր բեմադրող՝ ասեմ, որ նման երգի պակաս խիստ ունենք, դրա համար էլ հենց հատուկ նպատակով եմ այն ներառել իմ ձայնասկավառակում: Հավելեմ նաեւ, որ ձայնասկառակիս աշխատանքներն ավարտելուց հետո կանցնենք արդեն տեսահոլովակների նկարահանմանը»:

Ամիսներ առաջ  Թինա Քեյն իրեն քննադատողներին հայտնել էր, որ վերադառնալու է  Երեւան եւ ցանկացողները կարող են գալ եւ անձամբ իր հետ խոսել: Հետաքրքրվելով, թե նման հանդիպումներ կայացա՞ն, մեր զրուցակիցը նշեց.

«Նրանք, ովքեր կարծում էին, թե Հայաստանից փախչել եմ, այդպես էլ ոչ մի հանդիպում ինձ հետ չփնտրեցին, թեեւ ես շատ հասանելի էի, կարող էի ժամերով զբոսնել երեւանյան փողոցներով, լինել տարբեր սրճարաններում ու ռեստորաններում: Ուզում եմ բոլորին խնդրել, որ գնահատեն, քննարկեն կամ քննադատեն միայն իմ արվեստը, աշխատանքը, իսկ անձնական դաշտը միայն իմն է, իմ չորս պատում»:

Թինա Քեյը վստահեցրեց, որ շուտով կրկին կվերադառնա Երեւան՝ արդեն տեսահոլովակները նկարահանելու նպատակով, որոնց մասին կխոսի ավելի ուշ:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ