Վաղուց էի ուզում դերասանական արվեստում ևս ինձ փորձել. Դիջեյ Սերժոն հանդես կգա Առաջին ալիքի նոր սիթքոմում

12 սեպտեմբեր 2017 13:36
Վաղուց էի ուզում դերասանական արվեստում ևս ինձ փորձել. Դիջեյ Սերժոն հանդես կգա Առաջին ալիքի նոր սիթքոմում
Հայկական արտադրության սիթքոմների շարքն առաջիկայում եւս մեկը կլրացնի: «Ամուսնացածների լիգա»՝ այսպես է կոչվում Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմը, որը եթերում կլինի Առաջին ալիքի նոր եթերաշրջանում:
 
Սիթքոմի գլխավոր հերոսներից մեկը դիջեյ Սերժոն է, սա դերասանական արվեստում իր դեբյուտն է:
«Պետք է խոստովանեմ, որ դեռ վաղուց էի ուզում դերասանական արվեստում եւս ինձ փորձել. այս ընթացքում մի քանի առաջարկներ ունեցել եմ, սակայն մշտապես հարմար չեմ գտել ու ինձ ասես չեմ տեսել դրանցում: «Ամուսնացածների լիգան» այդ առաջարկներից կտրուկ տարբերվող էր: Այն ստացա նախագծի պրդյուսերի՝ Արման Միտոյանի կողմից, ով նաեւ իմ շատ լավ ընկերն է: Նա ներկայացրեց սցենարը, պատմեց հերոսներից մեկի՝ Անրիի մասին, ում առաջարկեց ինքս մարմնավորեմ: Այդպիսով առաջարկն ինձ գրավեց, հաշվի առա նաեւ այն, որ նախագիծն իրականցնում են իսկապես պրոֆեսիոնալ ստեղծագործական ու դերասանական թիմը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սերժոն:
Հետաքրքրվելով, թե ինչպես ինտեգրվեց այս ասպարեզում, մեր զրուցակիցը պատմեց.
 
«Երբ նոր-նոր էինք սկսում, ես իսկապես ունեի ինտեգրման խնդիր: Ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայի լիովին ընկալել այս մասնագիտության շերտերը եւ ճիշտ կարողանալ այն մատուցել: Խնդիրը բարդանում էր նաեւ այն առումով, որ իմ խաղընկերներից բոլորն էլ տաղանդավոր ու փորձառու դերասաններ են: Միաժամանակ, չեմ կարող չասել, որ հենց նրանց շնորհիվ էլ կարճ ժամանակում հաղթահարեցի այս փորձությունն ու հիմա գնալով փորձում եմ ավելի կատարելագործել խաղս»:
Սերժոն հրաժարվեց պատմել, թե ինչ է կատարվում «Ամուսնացածների լիգայում», միայն նշեց.
«Սա երեք ընկերների պատմություն է, որոնցից ամեն մեկն ունի իր զույգը: Նրանց հետ անդադար կատարվում են ծիծաղաշարժ դեպքեր, որոնք ուղեկցվում են առողջ հումորով: Ի դեպ՝ նշեմ, որ մարդկանց ծիծաղ պարգեւելը շատ դժվար աշխատանք է, հատկապես, երբ այն պետք է անես բարձր մակարդակով: Այսօր մարդիկ կարիք ունեն թեթեւ ժանրի նախագծերի, որոնք կօգնեն մի քանի րոպեով կտրվել առօրյա հոգսերից: Կարծում եմ, որ նման պրոեկտները շատը ավելին պետք է լինեն, որովհետեւ ծանր թեմաներ շոշափող հեռուստաֆիլմերն ու նախագծերը մեր օրերում չափից ավելի են»:
 
Զրույցի վերջում դիջեյ Սերժոն վստահեցրեց, որ դերասանի մասնագիտությամբ հանդես գալը որեւէ կերպ չի խոչընդոտի իր աշխատանքին.
«Սա ինձ համար շատ հետաքրքիր փորձ է, որի մասին միշտ էլ մտածել եմ: Այսօր նկարահանումներից մեծ բավականություն եմ ստանում, բայց այն չի կարող խանգարել իմ առաջին գործին: Ես շարունակելու եմ զբաղվել իմ ամենասիրելի աշխատանքով ու հետաքրքիր երգեր մատուցել մեր ունկնդիրներին»,- ավարտեց Սերժոն:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ