Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին

22 օգոստոս 2017 10:58
Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին` ժամը 18:00-ից 20:00-ն` Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։  Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-ից 13:30-ը:

Արձակագիր, թատերագիր, սցենարիստ եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատեւ, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։

Պերճ Արմենակի Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 8-ին, Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս):

1948թ. ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի (ՌՍՖՍՀ) հեռակա մանկավարժական ինստիտուտը, ապա Մոսկվայում՝ բարձրագույն սցենարական դասընթացները։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր, ՀԳՄ-ում՝ վարչության քարտուղար, «Պիոներ» մանկապատանեկան ամսագրում՝ գլխավոր խմբագիր, ՀՀ մշակույթի առաջին նախարար:

Հեղինակ է ժողովրդականություն վայելող բազմաթիվ վեպերի, թատերգությունների, թարգմանությունների։ Նրա թատերգությունները երկար տարիներ բեմադրվել են եւ այժմ էլ հաջողությամբ ներկայացվում են Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային եւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները թարգմանվել, առանձին գրքերով լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն եւ այլ օտար լեզուներով։ Անգլերենից թարգմանել, առաջին անգամ հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացրել է ժամանակակից համբավավոր հեղինակների։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ էր:

Շուրջ 35 գրքի հեղինակ է։ Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Ամենատխուր մարդը», «Մեծ լռություն» եւ այլն։ Թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», «Կիլիմանջարոյի ձյուները», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» եւ այլն։

«Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի, «Խոր Վիրապ» պիեսի համար՝ Գրական պետական մրցանակի։ Պերճ Զեյթունցյանին շնորհվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի եւ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումներ եւ այլ պարգեւներ:

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ