Որքանո՞վ է վտանգավոր Հրազդան գետում, Երեւանյան լճում եւ Սեւանա լճում լողալը. Ցուցումներ` մասնագետից

22 օգոստոս 2017 16:04
Որքանո՞վ է վտանգավոր Հրազդան գետում, Երեւանյան լճում եւ Սեւանա լճում լողալը. Ցուցումներ` մասնագետից

Բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ Life.panorama.am-ը զրուցել է Հրազդան գետում, Երեւանյան լճում եւ Սեւանա լճում լողալու վտանգների մասին:
 
Մասնագետի պնդմամբ` Հրազդան գետում լողալը խիստ վտանգավոր է առողջության համար.
 
«Գոնե ուրախալի փաստ է, որ ի տարբերություն տարիներ առաջվա, այսօր Հրազդան գետում ավելի քիչ լողացողներ կան: Սա մեծամասամբ պայմանավորված է նրանով, որ Հրազդանի կիրճում տեղակայված ռեստորանային համալիրները ասես սեփականաշնորհել են գետի առանձին հատվածները, ուստի պարզապես անհնար է լողալ, թեեւ ըստ օրենքի` գետի հունը պետք է բաց լինի: Գետի այդ հատվածում գործող ռեստորանների կողուղաջրերը պարզ չէ, թե որտեղ են թափվում, եւ մեծ հավանականությամբ` հենց գետ են դրանք թափվում: Հետեւաբար, արդեն իսկ պատկերացնել կարելի է, թե այդ հատվածում գետը ինչ վատ ցուցանիշներ կարող է ունենալ: Սա եւ սանիտարական, եւ այլ առումով շատ վտանգավոր է առողջության համար: Անգամ կարող եմ ասել, որ այդ աստիճան աղտոտված ջրով վտանգավոր է անգամ ոռոգումներ կատարել, էլ ուր մնաց լողալ: Ի դեպ` նշեմ նաեւ, որ չնայած գետի այդ հատվածում առավել մեծ է աղտոտվածությունը, բայց այլ հատվածներում լողալը եւս վտանգավոր է, քանի որ վնասակարությունը դրանից չի պակասում: Ի վերջո, ամբողջ Երեւանի կոյուղիները թափվում են գետը, իսկ մաքրում չի կատարվում, ինչը պարզ է դառնում անգամ գարշահոտությունից: Տարեց տարի գետի գարշահոտությունը, ճահճային հատվածները եւ նեխման պրոցեսները տարբեր պատճառներով ավելանում են»,- նշեց բնապահանը:
 
Մասնագետի խոսքով` Երեւանյան լիճը եւս նույն վիճակում է գտնվում.
 
«Երեւանյան լճում տարիներ առաջ դրվեց մեխանիկական մաքրող փոքրիկ սարք, որն ուղղակի աղբը կուտակում է ու չի թողնում, որ անցնի լիճ:  Արդյունքում առաջին հայացքից թվում է, թե աղբ չկա, լիճը կեղտոտ չէ, մարդիկ էլ առանց մտահոգվելու լողում են այնտեղ, սակայն այն սարսափելի կեղտոտ է: Երեւանյան լճում լողալը պարզապես պետք է բացառել, ի վերջո ոչ մեկ չի ցանկանա լողալ կոյուղաջրերում»,- հավելեց մեր զրուցակիցը:
 
Անդրադառնալով Սեւանա լճի մաքրությանը` Ինգա Զարաֆյանը նկատեց.
 
«Ինչ խոսք, մաքրության իմաստով Սեւանա լիճն ավելի մաքուր է, բայց ոչ կատարյալ: Այս մասով ամեն ամիս պաշտոնական տվյալներ են հաղորդվում: Ինչ վերաբրեվում է նեխման կամ ճահճացման պրոցեսին, արդեն մեկ տարի է՝ Սեւանը սկսել է շնչել, քանի որ մակարդակի բարձրացում է կատարվում: Ինքնավերականգնման ունակությունը ավելանում է մակարդակի բարձրացմանը զուգահեռ: Մենք չենք կարող Սեւանի աղտոտվածությունը համեմատել օրինակ 20 տարի առաջվա հետ, երբ լիճը սկսեց ծաղկել, ինչը շատ վտանգավոր է լճերի համար, այդ պարագայում այն դառնում է մեռած լիճ: Հիմա մենք թույլ չենք կարող տալ, որ նման բան լինի Սեւանա լճում: Իրականում մենք գրեթե ոչինչ չենք անում այն կոյուղաջրերից մաքրելու ուղղությամբ, Հայաստանում չունենք ոչ կենսաբանական մաքրող միջոց, մեզ մոտ միայն մեխանիկական մաքրում է իրականացվում, իսկ դա միայն աղբն է հեռացնում ջրից: Այնուամենայնիվ, սանիտարական իմաստով Սեւանն անհամեմատ մաքուր է եւ կարելի է հանգիստ լողալ»:
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ