«Ոչ գրագետ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ». Խորհուրդներ՝ մաշկաբանից

21 օգոստոս 2017 15:03
«Ոչ գրագետ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ». Խորհուրդներ՝  մաշկաբանից

Շատ աղջիկների համար արևայրուքը հատուկ արարողակարգի է վերածվում: Մաշկն ամեն գնով մգացնելու համար շատերը ժամերով պառկում են արևի տակ, որը հաճախ ցանկալի արդյունքից բացի վնասներ է պատճառում առողջությանը: Իրականում շատ կարևոր է իմանալ արևայրուքի ճիշտ կանոնները, որոնց մասին էլ Life.panorama.am-ը խոսել է «Հելիոս» բժշկական կենտրոնի  բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Հարությունյանի հետ:

«Ամռանը կոսմետիկ միջոցների ցանկում ամենակարևոր ընտրությունը պետք է լինի արևապաշտպանը: Ոչ գրագետ արևայրուքի դեպքում, երբ հաշվի չի առնվում մաշկի ֆոտոտիպը, ժառանգականության գործոնը, մարդը կարող է ստանալ մինիմալ այրվածքներից մինչև մաշկի քաղցկեղի տարբեր տեսակներ: Այս պարագայում պետք չէ անտեսել նաև ֆոտոծերացման գործոնը: Բացի դրանից արևայրուքի ժամանակ արտադրվող մելանինը քայքայվելիս կարող է նաև վերածվել կանցեռոգեն գործոնի»,- նշեց բժիշկն ու շարունակեց. «Արևապաշտպան միջոցների ճիշտ և ժամանակին կիրառումը շատ կարևոր է մաշկի հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար, հատկապես կարևոր է հետբորբոքային պիգմենտացիայի հակում ունեցող մաշկի առկայության դեպքում, օրինակ՝ պոստակնեի ախտանշաններով, ինչպես նաև պեպենների, լենտիգոյի և սեբորեային կեռատոզների կանխարգելման համար, որոնք լայնորեն տարածված են տարբեր տարիքային խմբերում»:

Մասնագետի խոսքով՝ արևայրուքը թույլատրելի է առողջության տեսանկյունից, միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է՝ պահպանելով ժամային ճիշտ գրաֆիկը, կախված ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունից և միմիայն արևապաշտպան միջոցների կիրառմամբ:

«Արևապաշտպան միջոցները պետք է օգտագործել արևի տակ դուրս գալուց 30-40 րոպե առաջ և ամեն անգամ ջրի հետ  շփվելուց հետո պետք է թարմացնել: Հարկավոր է նման միջոցները գնելիս ուշադրություն դարձնել, որպեսզի արևապաշտպանի սպեկտրը լինի լայն (UVA, UVB, PPD, SPF): Սկզբնական շրջանում գործոնը  պետք է լինի ավելի բարձր, հետո աստիճանաբար արդեն առկա որոշակի արևայրուքի դեպքում կարելի է նվազեցնել SPF-ի մակարդակը»,- հավելեց մաշկաբանը::

Տաթևիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ որոշ դեղամիջոցների կիրառման դեպքում մաշկն առավել զգայուն է դառնում արևի ճառագայթների նկատմամբ, և կարող են առաջանալ տարբեր բնույթի ցանավորումներ (օրինակ որոշ հակաբիոտիկներ, միզամուղներ և այլն):

«Արևայրուքով մաշկը ավելի շատ կարիք ունի ինչպես տնային, այնպես էլ մասնագիտացված խոնավեցնող, վերականգնող, տոնուսավորող խնամքի: Օգտագործեք շատ հեղուկներ, առավելապես մաքուր ջուր: Միշտ հիշեք, որ ցանկացած բան գեղեցիկ է չափի մեջ, և ոսկյա արևայրուք ունենալուց առաջ մտածեք նաև Ձեր առողջության մասին»,- ավարտեց բժիշկը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

 

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ